Մեդիամաքս-ի հարցազրույցը Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի միջազգային մարքեթինգի եւ ուսանողներին աշխատանքի տեղավորման գծով տնօրենի հետ- Ինչո՞վ է գրավիչ Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետը Հայաստանի ուսանողների համար: - Նախ՝ Շեֆիլդի համալսարանը նախընտրելի տարբերակ է, քանի որ այն դասվում է բրիտանական լավագույն համալսարանների շարքին: Բացի այդ՝ այն ընդգրկված է աշխարհի 100 լավագույն բրիտանական համալսարանների ցանկում եւ լավագույն հետազոտական կենտրոնների տասնյակում, իսկ մեր համալսարանի 5 շրջանավարտները Նոբելյան մրցանակակիրներ են: Շեֆիլդի համալսարանն իր ծրագրերն է առաջարկում Մեծ Բրիտանիայում, սակայն մենք ունենք նաեւ Միջազգային ֆակուլտետի կամպուս, որն առաջարկում է բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրեր Սալոնիկում: Դա թույլ է տալիս որակյալ կրթությունը մատչելի դարձնել տարածաշրջանի, ինչպես նաեւ Հարավ-Արեւելյան ու Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Հայ ուսանողները գերադասում են սովորել Շեֆիլդի համալսարանի` Հունաստանի Միջազգային ֆակուլտետում` CITY College-ում, քանի որ նրանք կարող են բարձրորակ կրթություն եւ մասնակի կրթաթոշակ ստանալ Միջերկրական ծովի ափին: Նրանք կարող են օգտվել ողջամիտ գնով կրթություն ստանալու, կրթաթոշակի, ինչպես նաեւ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի էժան ապրուստի հնարավորությունից: - ՀՀ քանի՞ քաղաքացի է կրթություն ստացել ձեր ֆակուլտետում, տեղեկատվություն ունե՞ք արդյոք նրանց՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ: - Միջազգային ֆակուլտետը հունական կամպուսի համար Հայաստանից ուսանողների հավաքագրմամբ սկսել է զբաղվել վերջին երկու տարիների ընթացքում: Մինչեւ հիմա ընդունել ենք բակալավրների, ովքեր դեռ շարունակում են ուսումը: Մագիստրատուրայի ծրագրով սովորող հայ ուսանողները, ովքեր ավարտել են ուսումնառությունը, արդեն աշխատում են: Նրանք տեսնում են, որ իրենց կարիերայի աճի հեռանկարերն արագորեն մեծանում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Ոմանք դարձել են ձեռնարկատեր եւ սկսել են զարգացնել իրենց բիզնեսը: Վիճակագրության համաձայն՝ Շեֆիլդի շրջանավարտները լավ աշխատանք են գտնում, քանի որ բարձրակարգ գիտելիքների եւ վերլուծական ունակությունների են տիրապետում: - Ավելի մանրամասն կներկայացնե՞ք առաջարկվող Executive MBA ծրագիրը:- Շեֆիլդի Միջազգային համալսարանի Executive MBA ծրագիրը MBA լավագույն ծրագրերից մեկն է Հարավ-Արեւելյան եւ Արեւելյան Եվրոպայում: Ներկայում այն գործում է 5 երկրներում եւ նախընտրելի ծրագիր է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի բազմաթիվ ղեկավարների, տնօրենների եւ մենեջերների համար: CITY College-ի ավարտական արարողությունը: Լուսանկարը` CITY College:Ծրագիրը համատեղում է բիզնեսի եւ մենեջմենթի լայն ընկալումը` հատուկ շեշտադրություն անելով կիրառված փորձի վրա: Այն ներառում է անհատական ու մասնագիտական զարգացման ծրագրեր, կիրառական գիտելիքներ գլոբալ հեռանկարի տեսանկյունից, միջազգային ազդեցության եւ բիզնես ցանցերի ստեղծման հնարավորություններ: Ուսանողները կարող են մասնագիտանալ ընդհանուր կառավարման, ֆինանսների, մարքեթինգի, լոգիստիկայի եւ առողջապահության կառավարման ոլորտներում եւ ստիպված չեն լքել իրենց աշխատավայրը կամ ընտանիքը, քանի որ պարապմունքներն ընթանում են ամիսը մեկ անգամ շաբաթ-կիրակի օրերին: - Դուք մասնագետներ եք պատրաստում նաեւ համակարգչային տեխնոլոգիաների ու հոգեբանության ոլորտում: - Այո, եւ ոչ միայն այդ ոլորտներում: Համակարգիչները գնալով ավելի առաջադեմ են դառնում եւ պահանջում են լավ պատրաստված մասնագետներ, ովքեր ի վիճակի կլինեն հետեւել փոփոխություններին ու կյանքի կոչել արմատական գաղափարներ: Հոգեբանությունն այսօր ներթափանցում է սոցիալական ու գործարար կյանքի բոլոր բնագավառներ: Անգլերենի ֆակուլտետն ուսանողներին առաջարկում է դառնալ անգլերենի դասախոս, թարգմանիչ կամ լեզվի փորձագետ, նրանք կարող են աշխատել տեղական բազմազգ ընկերությունների համար: Բոլոր դեպքերում մենք փորձում ենք պատրաստել շրջանավարտներ, որոնք կունենան կարիերայի լայն հեռանկարներ ազգային կամ միջազգային ցանկացած միջավայրում: - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հետաքրքրված անձինք Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ ընդունվելու համար: - Շեֆիլդի համալսարանի ծրագրերին դիմելը բավական հեշտ է: Այս պահին մենք ընդունում ենք հայտեր, այնպես որ հետաքրքրված անձինք պետք է հնարավորինս արագ դիտարկեն այս տարբերակը: Նախ՝ նրանք կարող են այցելել մեր ինտերնետային կայքը` www.citycollege.sheffield.eu՝ համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, այնուհետեւ հարցում ուղարկել եւ պահանջների վերաբերյալ պատասխան ստանալ հայտերով զբաղվող գործընկերոջս կողմից, ով, ի դեպ, հայ է: Հայտ ներկայացնողներին հայտը լրացնելու ընթացքում համակողմանի աջակցություն է ցուցաբերվում. դա օգնում է խուսափել սթրեսներից, որոնց բազմաթիվ երիտասարդներ ենթարկվում են նման հայտեր լրացնելու ժամանակ: - Որքա՞ն է դասընթացի արժեքը, կա՞ն արդյոք կրթաթոշակներ հայաստանցի ուսանողների համար : - Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Շեֆիլդի համալսարանի` Հունաստանի Միջազգային ֆակուլտետը` CITY College-ը, հայաստանցի ուսանողներին դիտարկում է Եվրոպական Միության երկրների ուսանողներին հավասար: Դա նշանակում է, որ ուսման վարձը նրանց համար նույնն է, ինչ ԵՄ-ի ուսանողների համար, եւ այն ավելի ցածր է, քան Մեծ Բրիտանիայում: Բակալավրիատի վարձը կազմում է 5 950, իսկ մագիստրատուրայինը՝ 6 800 եվրո: Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Հունաստանում գներն անհամեմատ ցածր են, քան Եվրոպայում, ակնհայտ է դառնում, որ ուսման ընդհանուր արժեքը նկատելիորեն նվազում է: - Միջազգային ֆակուլտետի դիպլոմը տարբերվո՞ւմ է այն դիպլոմից, որը տալիս է Շեֆիլդի համալսարանը Մեծ Բրիտանիայում: - Դիպլոմների միջեւ ոչ մի տարբերություն չկա: Սա միեւնույն համալսարանն է, որը տալիս է միանման դիպլոմներ` անկախ նրանից՝ ուսանողը սովորել է Մեծ Բրիտանիայում, թե Հունաստանում: Եվ հենց դրանով է Միջազգային ֆակուլտետը բացառիկ: CITY College-ի դիպլոմը: Լուսանկարը` CITY College:- Այժմ, ընտրելով ուսումնական հաստատությունը, երիտասարդները ուսումնասիրում են ոչ միայն ուսումնական ծրագիրը, այլեւ ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու հնարավորությունները: Ինչո՞վ են ձեր ուսանողներն զբաղվում Սալոնիկում ազատ ժամանակ:- Սալոնիկն աներեւակայելի հետաքրքիր քաղաք է: Մշակութային տեսակետից այստեղ բազմաթիվ հնարավորություններ կան քաղաքն ուսումնասիրելու, թանգարաններ, թատրոններ, հին բնակավայրեր ու ցուցահանդեսներ այցելելու համար: Սոցիալական տեսանկյունից Սալոնիկը շատ աշխույժ քաղաք է՝ բազմաթիվ ռեստորաններով, սրճարաններով եւ հանգստի վայրերով: Ինչ վերաբերում է տուրիզմին, Սալոնիկը, սահմանակից լինելով Հալկիդիկի թերակղզուն, Միջերկրական ծովի՝ ամառային հանգստի լավագույն վայրերից մեկն է: Այն շատ անվտանգ է երիտասարդների համար, այստեղ գրեթե չկան հանցագործություններ, այնպես որ հայաստանցի ծնողները կգնահատեն դա: Tweet Դիտում՝ 14328