Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանի հարցազրույցը Banks.am-ին- Պարոն Եսայան, Team խումբը նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:- Հասարակությունը տարեցտարի ավելի ու ավելի հաճախ է ընտրում էներգաարդյունավետ լուծումներ: Դա դրսեւորվում է տարբեր մակարդակներում՝ էլեկտրական մեքենաներ ընտրելուց մինչեւ խելացի տների կառուցում: Իհարկե, ամենակարեւորը մշակույթի ձեւավորումն է, եւ հենց խոշոր կառույցներն ու կազմակերպությունները, այդ թվում՝ համագործակցելով պետության հետ, իրենց ներդրումը պետք է ունենան այդ լուծումները ստեղծելու ու մշակույթը տարածելու հարցում: Միաժամանակ, հանրությունը պետք է նաեւ հնարավորություն ունենա այդ ընտրությունը կատարելու. որքան էլ ցանկություն լինի էներգախնայող կենսակերպ վարելու, միեւնույնն է, չես կարողանա, եթե համապատասխան հնարավորություններ չկան: Ոլորտի խոշոր դերակատարները, այո, պետք է դրսեւորեն սոցիալական պատասխանատվություն՝ ստեղծելով եւ առաջարկելով այդ լուծումները եւ հանրությանն էլ խրախուսելով ընտրելու կանաչ տեխնոլոգիաներ: Մեր ամենահաջողված ծրագրերից մեկը՝ Team Energy-ին, հենց այդ նպատակն էր հետապնդում՝ մարդկանց տալ հնարավորություն հանրապետության ցանկացած կետում երթեւեկելու էլեկտրամոբիլներով՝ առանց անհանգստանալու լիցքավորման մասին: Team Energy-ի ցանցից օգտվողների՝ օրեցօր ավելացող թիվն էլ ապացուցում է, որ, երբ քաղաքացիներն ունենում են էներգաարդյունավետ լուծումների ընտրության հնարավորություն, պատրաստակամորեն օգտվում են դրանից: Մեկ այլ օրինակ է Team ընկերությունների խմբի Team Systems-ը, որն արեւային էներգիայի եւ այլ ինժեներական էներգախնայող լուծումների եւ ժամանակակից սարքավորումների շնորհիվ ամեն տուն, ամեն գրասենյակ, կարելի է ասել, ամեն տարածք դարձնում է ավելի հարմար, խելացի ու խնայող։ Միջազգային փորձը եւս ցույց է տալիս, որ մարդիկ ավելի հաճախ են ընտրում այն ընկերությունները, որոնք ոչ միայն շահույթ են հետապնդում, այլեւ հոգում են իրենց շրջապատող միջավայրի եւ համայնքների մասին։ - Եթե խոսենք Team Telecom-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ինչ քայլեր են կատարվել ընկերությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:- Շրջակա միջավայրի պահպանությունն ու նոր տեխնոլոգիաների ներդրմամբ էներգաարդյունավետ լուծումների ստեղծումն ու կիրառումը մեր ընկերությունների խմբի համար ռազմավարական նշանակություն ունի: Յուրաքանչյուր նոր ծրագիր մեկնարկելիս ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցությունը՝ ընտրելու հնարավոր ամենաարդյունավետ լուծումը: Օրինակ` Team Telecom Armenia-ում 2021-ից սկսած քառակի ավելացրել ենք վերականգնվող էներգիայի օգտագործումը, եւ այդ թիվը շարունակելու է նույն պրոգրեսիայով աճել: 2024-ի դրությամբ ընկերության ավտոպարկում էլեկտրական մեքենաների թիվը հասցրել ենք 25 տոկոսի, եւ այս թիվը շարունակելու է աճել՝ նվազեցնելով վառելիքից գեներացվող արտանետումները։Արդեն մի քանի տարի շարունակ մեր սպասարկման կենտրոններում բաժանորդները փաստաթղթերը ստորագրում են թվային տարբերակով, ինչի շնորհիվ խուսափել ենք մի քանի տասնյակ տոննա թղթի օգտագործումից: Իսկ թվային բջջային քարտի՝ E-Sim-ի տրամադրումը թույլ է տվել խուսափելու մոտ երկու տոննա պլաստիկ քարտեր թողարկելուց: 30 հազարից ավելի էլ. սարքավորում հանձնել ենք կրկնօգտագործման, այդ թվում՝ սոցիալական նախագծերի շրջանակում:2024-ի դրությամբ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմում է 4,1 տոկոս, եւս 30 տոկոսը ձեռք է բերվում այլընտրանքային էներգիայի մատակարարներից, իսկ միայն այս տարվա ընթացքում նախատեսվում է սեփական արտադրության արեւային էներգիայի մասնաբաժինը կրկնապատկել։ Սա շարունակական գործընթաց է՝ մինչեւ ընկերության ամբողջական կարիքների 100 տոկոսով բավարարումը, այսինքն՝ անցումը զրոյական արտանետումների (Net Zero)։ Հայկ Եսայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն՝ Team Telecom Armenia-ով 2024-ին թողարկեցինք Կայուն զարգացման պարտատոմսեր: Ներգրավված միջոցներն ուղղվում են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը եւ այլ նախագծերի։ Ի դեպ, Կայուն զարգացման պարտատոմսեր կարող են թողարկել միայն այն ընկերությունները, որոնք ունեն արդեն իսկ ներդրված բնապահպանական եւ սոցիալական կառավարման համակարգ, ինչպես նաեւ սահմանում են բնապահպանական հավակնոտ նպատակներ՝ էականորեն նվազեցնելու իրենց ազդեցությունը՝ միեւնույն ժամանակ ապահովելով բիզնեսի ընդլայնում։Այս տարի էլ՝ ընդամենը ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզում կառուցել եւ շահագործման ենք հանձնել 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արեւային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչեւ 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին: Սրանով ոչ միայն նպատակ ենք հետապնդում մեր ծառայությունների աշխատանքն ապահովել վերականգնվող էներգիայի աղբյուրներով, այլեւ մեր ներդրումն ունենալ Հայաստանի էներգետիկական անվտանգության մեջ:- Էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ ինչ նպատակներ ունի Team ընկերությունների խումբը, կա՞ն արդեն իսկ պլանավորված նախագծեր կամ սահմանված նշաձողեր:- Միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում մենք արդեն իսկ էականորեն նվազեցրել ենք ընկերության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչեւ 2029 թվականը կրճատել արտանետումները հավելյալ 40%-ով: Առաջիկայում նախատեսում ենք ավելացնել էլեկտրական մեքենաների քանակը ավտոպարկում՝ միեւնույն ժամանակ հոգալով մարտկոցների պատշաճ հեռացման մասին, ինչպես նաեւ ցանկացած սարքավորումների գնման ընթացակարգում առաջնությունը տալիս ենք նոր սերնդի, էներգախնայողության դաս ունեցող սարքավորումների ձեռքբերմանը։ Այս տարի էլ նախատեսում ենք ավարտել բնապահպանական կառավարման համակարգի սերտիֆիկացումը՝ ստանալով ISO 14001 սերտիֆիկատը, որը կվերահաստատի մեր հանձնառությունը բնապահպանական պատասխանատու կառավարմանը եւ կայուն զարգացման սկզբունքներին։ - Հայտնի դարձավ, որ Firebird ընկերությունը, Հայաստանի կառավարությունը, NVIDIA-ն եւ Team ընկերությունների խումբը Հայաստանում համատեղ առաջադեմ ԱԲ ենթակառուցվածք են կառուցելու: Արդյո՞ք ունենք անհրաժեշտ ներուժը։ - AI գործարանի կառուցմամբ Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզում սկսելու է զբաղեցնել նշանակալի ու ազդեցիկ տեղ։ Մենք խոսում ենք ոչ միայն մեր երկրի, այլ տարածաշրջանի մակարդակով ֆունդամենտալ նախագծի մասին եւ, ինչպես ցանկացած մեծ նախաձեռնություն, այն պահանջելու է հսկայական ռեսուրսի ներգրավում։ Ես հավատում եմ, որ մեր՝ հայերիս, մասնագիտական, տեխնիկական եւ ինժեներական ներուժը բավարար է ու պատրաստ այս մեգանախագծին։ Ներգրավված կողմերի սիներգիայի ու համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Ներդրումներն ու ջանքերը լիովին արդարացված կլինեն, քանի որ պետք է դիտարկել այն հսկայական արդյունքը, որ ունենալու է մեր երկիրը։ ««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 2621