2023-ին ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ $586 միլիոն

19.01.2024 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #վերլուծություն
Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թվականի համար:

Զուտ շահույթ

2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով  պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։

Բացի 2 բանկից, մնացած 16 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ:

Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 63 մլրդ ՀՀ դրամ։


Զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ միջին հարաբերակցություն (ROAE)

Բանկային համակարգի ROAE ցուցանիշը 2023 թվականի ընթացքում կազմել է 16.5%։

Ամենաբարձր ROAE գրանցել է Արդշինբանկը՝ 37.2%։



Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի ընթացքում աճել է 21%-ով։

Առ 31.12.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.036 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 55%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։


Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ Բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.2%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.6%:


Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի ընթացքում աճել է 75 մլրդ ՀՀ դրամով, կամ 22%-ով։

Առ 31.12.2023թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմել է շուրջ 421 մլրդ ՀՀ դրամ։

18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։


Ընդհանուր կապիտալ

2023 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 174 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով ու կազմել 1.484 մլրդ ՀՀ դրամ։

2023 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակած շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 145 մլրդ ՀՀ դրամով, կամ 25%-ով եւ կազմել 719 մլրդ ՀՀ դրամ։

Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 11 բանկ՝ 87 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով․

1. Ամերիաբանկ՝ 23 մլրդ ՀՀ դրամ
2. Արդշինբանկ՝ 18.1 մլրդ ՀՀ դրամ
3. Ինեկոբանկ՝ 13 մլրդ ՀՀ դրամ
4. IDBank` 7.8 մլրդ ՀՀ դրամ
5. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 5.8 մլրդ ՀՀ դրամ
6. ԱրարատԲանկ` 5 մլրդ ՀՀ դրամ
7. Կոնվերս Բանկ` 4.4 մլրդ ՀՀ դրամ
8. Ակբա բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ
9. Evocabank՝ 3.44 մլրդ ՀՀ դրամ
10. Հայէկոնոմբանկ՝ 1.2 մլրդ ՀՀ դրամ  
11. Յունիբանկ՝ 0.52 մլրդ ՀՀ դրամ


2023թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 9 ամիսների  ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 17068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai