Porsche-ի անակնկալը «ՍՕՍ-մանկական գյուղեր»-ի երեխաներին

13.09.2023 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Պորշե կենտրոն Երեւան»-ի դիմաց ակտիվ իրարանցում է, եւ ոչ թե նոր մոդել է հայտնվել վաճառքում, այլ «ՍՕՍ-մանկական գյուղեր»-ի երեխաներն են հյուր եկել: Նրանք այստեղ են արդեն որպես բարեկամներ։ Առաջին դեպքը չէ, որ ընկերությունը տոն է պարգեւում երեխաներին։

Առաջին անգամ ընկերությունը երեխաներին անակնկալ է մատուցել դեռ վեց տարի առաջ։ Այս անգամ երեխաներն իրենք էին ցանկացել լինել «Porsche»-ի սրահում։ Ոմանք նախընտրեցին տեսնել, թե ինչպես են աշխատում մասնագետները, ոմանք էլ պարզապես լուսանկարվեցին երազանք թվացող մեքենաների հետ։


«ՍՕՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը գործում է աշխարհի 135 երկրում, հետխորհրդային երկրներից առաջինը հիմնվել է հենց Հայաստանում: Այն առանձնահատուկ գյուղատիպ համայնք է, որտեղ երեխան ստանում է ընտանեկան խնամք։
 
Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցչի համոզմամբ՝ միջազգային կազմակերպությունները տարվա մեջ գոնե մեկ անգամ, սոցիալական պատասխանատվությունից ելնելով, պետք է ծրագրեր իրականացնեն հենց երեխաների համար, ովքեր իրապես ունեն ուշադրության կարիք:


«Ամեն անգամ մեր հանդիպումներն ու համագործակցությունը տարբեր ձեւաչափերով է լինում։ Երբեմն բարեգործական ծրագրեր ենք իրականացնում կամ նվիրատվություններ կատարում։ Մեր ցանկությունն է, որ այս երեխաները մեկ օր կտրվեն իրականությունից ու տոնական տրամադրություն ունենան»,- ասում է ընկերության ներկայացուցիչը։


«Պորշե կենտրոն Երեւան»-ում շրջայց կատարելուց հետո 70 երեխաների ժպիտն ու բարձր տրամադրությունը լիարժեք դարձավ «Երեւան պարկ»-ում։ Այստեղ նրանց համար  հատուկ ծրագիր էր պատրաստվել։

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարող է դառնալ վարակիչ ու լավ օրինակ մյուս ընկերությունների համար։

Արմինե Գեւորգյան
Դիտում՝ 3122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW