Գրիգորի Յոլյան. «Իդրամը բաց է համագործակցության, նաեւ՝ շուկայի այլ խաղացողների համար»

06.09.2023 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Իդրամ #Գրիգորի Յոլյան
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն ասել է, որ «Իդրամը ոչ միայն ունի Հայաստանում վճարային ամենամեծ ծածկույթը, այլեւ ամենասիրված վճարային միջոցն է»:

«Idram&IDBank հավելվածով արդեն հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 17.500 վաճառակետում: Մեր օգտատերերը կհաստատեն, որ այսօր արդեն հնարավոր է առանց գրպանում կամ դրամապանակում անգամ մի դրամ ունենալու օգտվել Հայաստանում առկա գրեթե բոլոր ծառայություններից, կատարել անհրաժեշտ գնումներ: Մենք ընդլայնում ենք Իդրամով վճարման հնարավորություն ունեցող վաճառակետերի քանակը նաեւ մեր օգտատերերի ակտիվ աջակցության շնորհիվ, քանի որ վերջիններս հուշում են եւ՛ մեզ, եւ՛ այն վաճառակետերին, որոնք դեռ չունեն Իդրամի վճարման հնարավորություն, ապահովել այդ հնարավորությունը։

Իդրամը լայնորեն տարածված է գրեթե բոլոր մարզերում. ամենամեծ ծածկույթը Շիրակում է, հետո Լոռիում, բայց մենք շարունակում ենք աշխատել անխտիր բոլոր մարզերի ուղղությամբ»,- ասել է Գրիգորի Յոլյանը:

Նա նշել է, որ «Ոչ քեշին» արշավն իրենք մեկնարկել են 2020-ին, սակայն «շատ ավելի վաղ էինք խոսում այն մասին, որ քեշն այլեւս ժամանակակից չէ, եթե կա վճարման այնպիսի միջոց, ինչպիսին Իդրամն է».

«Խոսել «քեշի դեմ», երբ ունես դեռեւս մոտ 2000 վաճառակետ, որտեղ կարելի է վճարել Իդրամով, եւ խոսել այն ժամանակ, երբ այդ կետերի թիվն արդեն շուրջ 17․500 է, համաձայնեք, լիովին տարբեր բաներ են (խմբ․ - ժպտում է)։ Մենք վստահ էինք, որ ապագան անկանխիկ եւ անհպում վճարումներինն է, որտեղ QR-վճարումներն ունեն իրենց անփոխարինելի դերը, եւ իսկապես, անհպում վճարելն ավելի հարմար է, քան քեշով կամ անգամ քարտով։ Օրական կտրվածքով կատարվող QR վճարումների քանակը 2020-ի համեմատ աճել է գրեթե մի քանի տասնյակ անգամ»։


Նա նշել է, որ Իդրամի համագործակցությունը ցանկացած վաճառակետի հետ երկուստեք շահավետ է.

«Քանի որ Իդրամը Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածն է, մենք ունենք ավելի քան մի քանի հարյուր հազար ակտիվ օգտատեր, եւ բնական է, որ նրանց մեծ մասը գերադասում է վճարում կատարել հենց Իդրամով։ Եթե մի քանի տարի առաջ Իդրամի վաճառքի թիմն էր փորձում ներգրավել նոր վաճառակետեր, ապա հիմա այդ գործընթացը երկկողմանի է։ Վաճառակետերի տեսանկյունից Իդրամով վճարման հնարավորություն ունենալը ոչ միայն իրենց հաճախորդների նկատմամբ լոյալության գործիք է, այլեւ վաճառքների աճին է ուղղված։

2020 թվականին Իդրամն ու IDBank-ը առաջինը Հայաստանում ներդրեցին Rocket Line թվային ապառիկը, որը «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» սկզբունքով գործող ֆինանսական գործիք է եւ լայն տարածում է ստանում աշխարհում։ Մի կողմից՝ այն մեր օգտատերերին ազատում է ավելորդ քաշքշուկից, քանի որ իրենց համար բանկը նախահաստատում է որոշակի սահմանաչափ, եւ այլեւս կարիք չկա փաստաթղթեր ներկայացնելու եւ երկար սպասելու ապառիկի հաստատմանը։ Մյուս կողմից՝ սա հեղափոխական գործիք է վաճառակետերի համար, քանի որ Rocket Line-ով վճարումը տեխնիկապես ոչնչով չի տարբերվում Իդրամով սովորական վճարումից, իսկ հաճախորդը ընդամենը երկու-երեք լրացուցիչ հպում է անում եւ ակնթարթային գնում կատարում։

Եթե վաճառակետն ընտրում է մեզ հետ համագործակցության Rocket Line 0% տարբերակը, ապա սա վաճառքների լրացուցիչ մեծ խթան է, քանի որ հաճախորդները հնարավորություն են ստանում գնել ապրանքը հենց այդ պահին՝ վճարելով մինչեւ 12 ամսում ճիշտ նույն գինը եւ ոչ մի լումա ավելի։ Այս պահին այդպիսի վաճառակետերի թիվը շուրջ 6000 է։

Buy now, pay later ձեւաչափն առաջինը Հայաստանում ներկայացրել են IDBank-ն ու Իդրամը։ Սկզբում այն բավականին դժվար ընդունվեց մեր հասարակության կողմից, սակայն պրոդուկտի գործարկման առաջին 6 ամսվա համեմատ հաջորդող մեկ տարվա ընթացքում կնքվել էր Rocket Line-ի 7 անգամ ավելի պայմանագիր։ Այսօր արդեն Rocket Line-ը մեր օգտատերերի համար ամենօրյա գործիք է դարձել: Ամեն մեկն օգտագործում է Rocket Line-ն ըստ տվյալ պահի կարիքի՝ հարմարեցված հենց ի՛ր ապրելակերպին։ Պրոդուկտի գործարկումից ի վեր արդեն իսկ կնքվել է շուրջ 2,2 մլն պայմանագիր, այսինքն՝ վերջին 3 տարվա ընթացքում նույնքան անգամ այս գործիքը օգտակար է եղել մեր հաճախորդներին»:

Խոսելով Idplus լոյալության հարթակի մասին՝ Իդրամի կոմերցիոն տնօրենն ասել է, որ հավելվածը թվային դաշտ է տեղափոխել բոլորին հայտնի բոնուսային քարտերն ու 1100-ից ավելի կետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, բոնուսային միավորներ է տալիս.


«Դրանք ավտոմատ կերպով հավաքվում են տվյալ վաճառակետի թվային բոնուսային քարտի վրա։ Ի՞նչ է դա նշանակում. եթե ներբեռնեք Idplus հավելվածը, կտեսնեք, որ այն մեկտեղում է մի շարք առավելություններ։ Ընդ որում՝ հաճախորդից եւ վաճառակետից ոչ մի լրացուցիչ քայլ չի պահանջվում բոնուսի տրամադրման համար։ Բոլոր գործողությունները ավտոմատացված են, ինչպես Իդրամի, այնպես էլ գործընկերների կողմից մատուցվող բոլոր ծառայությունների պարագայում», - ասել է
Գրիգորի Յոլյանը:

Խոսելով մինչեւ 16 տարեկան երեխաների, պատանիների համար վերջերս ստեղծված
Idram Junior հավելվածի մասին, նա նշել է, որ Իդրամը ստանձնում է նաեւ ֆինանսապես գրագետ սերունդ կրթելու պատասխանատվությունը։

Գրիգորի Յոլյանն ընդգծել է, որ իրենց ռազմավարական գործընկերների հետ կառուցած էկոհամակարգն այս պահին թույլ է տալիս պնդել, որ Իդրամը հարմար, արագ, կիրառելի վճարային գործիքների հարթակ է.

«Այն մի շարք հարցեր է լուծում իր օգտատերերի եւ գործընկերների համար։ Մենք աշխատում ենք այս մեծ էկոհամակարգի ընդլայնման, ֆունկցիոնալ հնարավորությունների զարգացման ուղղությամբ, եւ բաց ենք ցանկացած համագործակցության, նաեւ՝ շուկայի այլ խաղացողների համար, ինչը, վստահեցնում եմ, կաշխատի միայն win-win ձեւաչափով, որովհետեւ մենք սիրում ենք ասել, որ Իդրամը բոլորի համար է»:
Դիտում՝ 20834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW