Հայաստանյան բանկերը 2023թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ:Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 16.9%-ով, պարտավորությունները՝ 15.9%-ով, կապիտալը՝ 22.2%-ով:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2023թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:ԱկտիվներՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. առաջին եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 16.9%-ով՝ կազմելով 8 455.94 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 40.9% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 472.68 մլրդ դրամ:Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 17.4% աճ եւ հասնելով 1 307.34 մլրդ դրամ ցուցանիշի:Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 849.52 մլրդ դրամ (3.1% անկում), Ակբա բանկը` 681.85 մլրդ դրամ (23.2% աճ) եւ Ինեկոբանկը` 514.05 մլրդ դրամ (22.8 % աճ) ցուցանիշներով:ՊարտավորություններԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2023թ. առաջին եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 15.9%-ով՝ կազմելով 7 084.81 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2023թ. առաջին եռամսյակում աճել են 39.5%-ով՝ կազմելով 1 310.22 մլրդ դրամ:Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 141.68 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 16.8% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 687.71 մլրդ դրամ (1.2% անկում), Ակբա բանկը՝ 565.34 մլրդ դրամ (22.3% աճ) եւ Ինեկոբանկը՝ 430.82 մլրդ դրամ (20.9% աճ):ԿապիտալՀաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 22.2%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 371.14 մլրդ դրամ ցուցանիշը:Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 165.65 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 21.9%։Երկրորդն Արդշինբանկն է՝ 162.45 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է շուրջ 53%:Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Հայբիզնեսբանկը՝ 161.81 մլրդ դրամ (10.2% անկում), Ակբա բանկը՝ 116.51 մլրդ դրամ (27.8% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 83.24 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 34.1% աճով:Նշենք, որ 2023թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.1%-ը, պարտավորությունների՝ 58.4%-ը եւ կապիտալի՝ 50.3%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2022թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 21568