Վերջին օրերին Երեւանում էր Ստրասբուրգի համալսարանի կառավարման գիտության եւ նորամուծությունների կառավարման պրոֆեսոր, Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ Թիերի Բուրժեր-Հելմշենը։ Նա Հայաստան էր ժամանել Համաեվրոպական Executive MBA ծրագրի ընթացիկ դասընթացին դասավանդելու, ինչպես նաեւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի բաց դռների միջոցառումների շրջանակում Համաեվրոպական Executive MBA ծրագիրը ներկայացնելու նպատակով: Executive MBA ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների միջազգային բիզնես կրթություն եւ MBA դիպլոմներ՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։Banks.am-ը պրոֆեսորի հետ զրուցել է ժամանակակից մենեջերի հմտությունների եւ Executive MBA-ում ուսանելու առավելությունների մասին: - Այս օրերին Երեւանում մի շարք դասընթացներ եք վարել, որոնց շարքում էր նաև «Լինել Շերլոք Հո՞լմս, թե՞ սովորել MBA ծրագրում» թեմայով դասախոսությունը: Ինձ հետաքրքիր է՝ արդյոք հաճա՞խ եք դասերը վարում գրականությունից զուգահեռներ բերելով: Ինչպե՞ս է դա օգնում, որպեսզի լսարանը նյութն ավելի լավ ընկալի: - Հատկապես մեծ լսարանին նյութը ներկայացնելիս աշխատում եմ միշտ այդ կերպ վարվել՝ սկսելով նրանց արդեն իսկ ծանոթ երեւույթից եւ կապելով այն կառավարման հիմնական սկզբունքների հետ: Շերլոք Հոլմսի նման գրական հերոսներին օգտագործելը, կամ խոսելն իրադարձությունների, հեռուստատեսային հաղորդումների, երաժշտության մասին, որոնք բոլորին ծանոթ են, լավ մոտեցում է: Այդուհանդերձ, նման մոտեցումն իր բնական սահմանափակումներն ունի եւ ինչ-որ պահից պետք է ամբողջապես տեղափոխվես բիզնեսի ոլորտ: Լավ է մատչելի զուգահեռներ բերել, սակայն պետք է հաշվի առնել՝ կան հարցեր, որոնց առնչվում ենք միայն իրական մենեջմենթով զբաղվելիս: 24.03.2023 | 17:44 Լինել Շերլոք Հո՞լմս, թե՞ սովորել MBA ծրագրում. City College-ի բաց դռների օրերը շարունակվում են Այս մոտեցումն օգնում է ուսանողներին պատկերացնել բավականին բարդ իրավիճակներ՝ գլուխկոտրուկի կամ առեղծվածի նման, որպեսզի նրանք սկսեն մտածել՝ ինչպես է հնարավոր այն լուծել: Լուծումներ փնտրելու ընթացքում էլ նրանք հասկանում են, որ ձեռք են բերում կառավարման հմտություններ: - Ի՞նչ այլ դասախոսություններով եք հանդես եկել այս օրերին:- Համաեվրոպական Executive MBA-ի ուսանողներին դասավանդում եմ «Ռազմավարության վերլուծություն եւ որոշումների կայացում»: Այս դասի շրջանակում ես սովորեցնում եմ վերլուծել կազմակերպության ներկա դիրքը շուկայում եւ ինչպես է այն դիրքավորված մրցակից ընկերությունների հանդեպ: Երեք օր ինտենսիվ դասեր ունեցանք այս թեմայով: Հայ ուսանողներին սկզբում ներկայացրի բազային գիտելիքը, որը նույնն է աշխարհի մեր մյուս ուսանողների համար: Դրանից հետո մենք սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպես են այս ստանդարտ մոդելները գործում Հայաստանի պարագայում, կամ հայկական այն ընկերությունների դեպքում, որոնց գործում են արտերկրում: Թիերի Բուրժեր-Հելմշեն Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք նաեւ խոսեցինք այն մասին, թե ինչպես են կառավարման ոլորտի ներկայիս փորձառության վրա ազդել տեխնոլոգիական նորարարությունները՝ արհեստական բանականությունը, ChatGPT-ն, Big Data-ն, ինչ ազդեցություն է կրել կառավարումն ու ռազմավարությունը մշակութային խնդիրների բերումով, երբ օրինակ, ֆրանսիացիները, գերմանացիները, իտալացիները եւ հայերը պետք է աշխատեն միասին: Մենք նաեւ ուսումնասիրեցինք որոշումների կայացման լավ ուղիներ: Մենեջմենթում չկան կատարյալ որոշումներ, որոնք բոլորին կերջանկացնեն, սակայն մշտապես հնարավոր է գտնել ճանապարհ, որը բոլորին հարմար կլինի, եւ մենք դա սովորեցնում ենք մեր MBA ծրագրի ուսանողներին:- Ինչպե՞ս կգնահատեք ձեր հայ ուսանողներին: - Շատ լավ: Մի քանի բան կարող եմ առանձնացնել հայ ուսանողների մասին: Առաջինն այն է, որ նրանք միշտ գալիս են ժամանակին, չեն ուշանում, իսկ սա ամեն տեղ չէ, որ կարող ես հանդիպել: Երկրորդը՝ նրանք կարողանում են եւ´ լսել, եւ´ մասնակցել դասին: Բացի այդ, նրանք շատ լավ են աշխատում թիմում: Ես հաճախ եմ վարժանքներ հանձնարարում, որոնք նրանք պետք է խմբերով կատարեն, եւ նրանք իսկապես ուզում էին աշխատել միասին, նաեւ «մարտական էին» տրամադրված մյուս թիմերի հետ մրցակցելու հարցում: - Հետաքրքիր է դա լսել, որովհետեւ Հայաստանում հակառակ կարծիք կա, թե հայերս թիմում գործել չենք կարողանում: Օրինակ՝ սպորտում մենք հաջողում ենք անհատական մարզաձեւերում, իսկ թիմային խաղերը մեզ մոտ լավ չեն ստացվում: - Չգիտեմ՝ սպորտում ինչպես է, բայց բիզնեսում դա ֆանտաստիկ ձեւով աշխատեց, եւ ակնհայտ էր, որ յուրաքանչյուր թիմ ներդնում է իր առավելագույն ջանքը՝ մյուսից ավելի լավ աշխատելու համար: Գուցե ձեր նշածը հին սերնդի գաղափար է, եւ ահա գալիս են նոր սերնդի մենեջերներն ու իրերն այլ ձեւով տեսնում:- Executive MBA կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ծանոթանում են այն բոլոր ոլորտներին, որոնք առնչվում են ընկերությունների աշխատանքին: Ինչու՞ է լավ կառավարչին անհրաժեշտ հասկանալ այդ բոլոր գործընթացները: - Մենեջերը պետք է հասկանա իր թիմում առկա բոլոր մասնագետների ոլորտները: Հիմա թիմերն ավելի բազմաճյուղ են դառնում՝ թիմի մի անդամը կարող է մարքեթինգից լինել, մյուսը՝ մատակարարման շղթայի ոլորտից, մյուսն էլ ֆինանսներից: Դրա համար MBA-ի ուսանողները պետք է ունենան բազային պատկերացումներ այս բոլոր մասնակիցների ոլորտներից, որպեսզի լսելով այդ մասնակիցներին՝ կարողանան ճիշտ որոշում կայացնել: Թիերի Բուրժեր-Հելմշեն Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի դրանից, մեզ մոտ մենեջերը մասնագիտանում է նաեւ մեկ կոնկրետ ուղղությամբ, որպեսզի բացի թիմը լավ ղեկավարելուց, նաեւ իր մասնագիտական ներդրմամբ կարողանա նրանց առաջ մարտահրավերներ դնել: - Ձեր դասախոսության ընթացքում Դուք նաեւ ընդգծեցիք ինքնակառավարման հմտության կարեւորությունը: Կարծում եմ, որ այն անհրաժեշտ է ոչ միայն կարիերայում, այլեւ անձնական կյանքում: Դա էլ եք սովորեցնու՞մ Ձեր ուսանողներին: - Այս թեման առավելապես կարեւորվեց Covid-19-ի ժամանակ, երբ առաջ եկավ work-life balance-ի՝ աշխատանքն ու անձնական կյանքը հավասարակշռելու գաղափարը: Մենք բոլորս ունենք մասնագիտական եւ անձնական կյանք, որոնք երկուսն էլ շատ պահանջկոտ են: Շատ մենեջերներ են պայքարում դրանք ճիշտ հավասարակշռելու համար: Մենք մեր ուսանողներին ցույց ենք տալիս մի քանի ճանապարհներ: Դրանցից մեկը երեւույթների առաջնահերթությունները ճիշտ գնահատելու ճանապարհն է: Մենեջերը պետք է հասկանա՝ որոնք են այն գործերը, որ նա կարող է հանձնարարել ուրիշին, եւ որոնք են այն գործերը, որոնցով ինքն արժեք է բերում թիմին եւ միայն ինքը կարող է անել: Այսպես, ամեն ինչը դասակարգելով՝ հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքի՝ միեւնույն ժամանակ խնայելով ժամանակ: Գայանե Ենոքյանը զրուցում է Թիերի Բուրժեր-Հելմշենի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի այդ, մեր ուսանողները սովորելիս փորձում են համատեղել անձնական կյանքը, աշխատանքը եւ կրթությունը: Եթե նրանք չեն դրսեւորում կառավարման լավ հմտություններ, դա կարող է դժվար տրվել: Այս «մարտահրավերը» եւս նպաստում է նրանց մասնագիտական որակների բարելավմանը: - Ես նաեւ զրուցել եմ Համաեվրոպական Executive MBA-ի հայ ուսանողների հետ: Նրանցից մի քանիսը նշել են, որ սկզբում թվում է՝ հեշտ է համատեղել կրթությունն աշխատանքի ու անձնականի հետ, որովհետեւ դասերն ընդամենը ամիսը մեկ անգամ են, սակայն նյութը բավականին խիտ ու ծավալուն է, ուստի ինտենսիվ դասերից հետո ամբողջ նյութը մարսելը բավականին դժվար է դառնում: Ինչպե՞ս եք օգնում Ձեր ուսանողներին հաղթահարել այդ դժվարությունը: - Նախքան դասը մենք որոշակի նյութեր ենք տրամադրում, որպեսզի ուսանողները պատրաստված գան, պատկերացում ունենան՝ ինչի մասին ենք խոսելու: Թեեւ յուրաքանչյուր առարկայի ինտենսիվ դասերը երեք օր են տեւում եւ նյութն իսկապես ծավալուն է, մենք դասերն անցկացնում ենք ինտերակտիվ ձեւով, հանձնարարում տարբեր վարժություններ ու խաղեր խաղում, դրա համար էլ ուսանողները լսելուց չեն հոգնում: Մենք ոչ միայն տալիս ենք գիտելիքը, այլեւ անմիջապես այն կիրառության մեջ ենք դնում: Դա լավագույն ձեւն է նյութը յուրացնելու համար: Դասերին հաջորդող շաբաթների ընթացքում ուսանողները կարող են ինձ հետ հեռավար կապ հաստատել եւ տալ իրենց հուզող հարցերը: Ունենում ենք նաեւ մեկ ընդհանուր հեռավար հանդիպում, որտեղ բոլոր ուսանողները եւս մեկ անգամ հնարավորություն ունեն պարզաբանելու այն դրվագները, որոնք լիարժեք չեն յուրացրել: Թիերի Բուրժեր-Հելմշեն Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի այդ, մենք մշտապես լսում ենք մեր ուսանողների կարծիքը դասընթացի մասին եւ կատարում անհրաժեշտ բարելավումները՝ նրանց կարիքներն առավելագույնս բավարարելու համար: - Executive MBA-ի ուսանողները մշտապես տպավորված են լինում նաեւ երեք կրթական շաբաթներից, որոնց ընթացքում այցելում են Յորքի եւ Ստրասբուրգի համալսարաններ, ինչպես նաեւ Սալոնիկում գտնվող City College: Ինչպե՞ս է այս միջմշակութային շփումն օգնում կառավարման հմտությունների զարգացմանը: - Նախ եւ առաջ, յուրաքանչյուր կրթական շաբաթվա փորձառությունը մյուսից որոշակիորեն տարբերվում է: Օրինակ, Ստրասբուրգի պարագայում ունենք ընդհանուր թեմա, որը հիմնված է բացվածության մոտեցման վրա՝ ինչպես կարող ենք մեր գործընթացները բացել ռազմավարության համար, ինտեգրել կայունության գաղափարը, մեծացնել փոխադարձ կապը ընկերության եւ հաճախորդների միջեւ եւ այլն: Բացի տարբեր վարժանքներից, ուսանողները նաեւ այցելում են ընկերություն, որը կիրառում է այս մոտեցումները: Հետո ուսանողներին տրվում է մարտահրավեր: Օրինակ՝ նախորդ անգամ ուսանողներն այցելեցին գրասենյակային կահույք արտադրող ընկերություն, որն աշխատում էր B2B ձեւաչափով եւ համավարակի պատճառով մեծապես տուժել էր: Ուսանողները պետք է թիմերով աշխատելով, համապատասխան տվյալների ուսումնասիրությունից հետո առաջարկեին ճգնաժամի հաղթահարման ռազմավարություն: Նրանք լավ աշխատեցին եւ բավականին ստեղծագործ գաղափարներ փոխանցեցինք ընկերությանը: Բացի այդ, ուսանողներին տրվում է հասանելիություն հատուկ հարթակում, որտեղ նրանք խաղի ձեւով ընկերություն են կառավարում: Խաղը բավականին բարդ է, նրանք պետք է կարողանան որոշումներ կայացնել, եւ ըստ այդ որոշումների ծրագիրը նրանց ցույց է տալիս՝ ունեցա՞ն վաճառքների աճ, թե ոչ: Այս պարագայում եւս ուսանողներն աշխատում են թիմերով: - Համաեվրոպական Executive MBA ծրագրով հետաքրքրվողները հաճախ են հարցնում՝ ի՞նչ առավելություն է տալիս բրիտանական եւ ֆրանսիական կրթական մոդելների համադրումն այս ծրագրում: - Սովորաբար, բրիտանական կրթությունն առավել պրագմատիկ է, case-երի վրա հիմնված: Պարզ ասած՝ եթե կա խնդիր, եկեք գտնեք լուծում: Ֆրանսիական կրթությունն ավելի շատ տեսությունների վրա է հիմնված: Մենք փորձում ենք կիրառության մեջ դնել այն հայեցակարգերը, որոնցում համոզված ենք, եւ փորձում ենք տեսնել՝ ինչպես է այն առնչվում խնդրին: Կարծես հակառակ գործընթացն է: Մենք կարծում ենք, որ ուսանողները պետք է երկու եղանակներով էլ կարողանան առաջնորդվել, որովհետեւ եթե դու չգիտես ինչ անել՝ լավ է ունենալ ճիշտ տեսություն, որին կարող ես հենվել: Բացի այդ, մեր ուսանողներին դասավանդում են դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դասավանդման մեթոդն ու բոլորովին այլ մշակույթ է փոխանցում ուսանողներին:- Դուք նաեւ դասավանդում եք «Նորարարական մենեջմենթ»: Ինչո՞վ է այն տարբերվում մեզ ծանոթ կառավարումից: - Մեթոդները, որոնք մենք այսօր կիրառում ենք մենեջմենթում, գոյություն չեն ունեցել ի սկզբանե, մենք շարունակաբար հայտնագործում ենք նոր գործիքներ, հայեցակարգեր ինչպես ընկերությունների կառուցվածքում, այնպես էլ մարդկային ռեսուրսի կառավարման մեջ:Օրինակ, տարիներ առաջ տեղի ունեցած ստարտափների «պայթյունը» ստիպեց ընկերությունների աշխատանքի կազմակերպման նոր մեթոդ մշակել՝ կառավարման հիերարխիկ մոդելից անցնելով հարթ մոդելի: Փոխվեց նաեւ որոշումների կայացման ձեւը: Դրանցում փորձել ավելի եւ ավելի շատ աշխատակիցների եւ բաժնետերերի կարծիքներ ընդգրկելը բավականին նոր երեւույթ է: Ֆինանսներում եւս նոր ձեւով ենք զեկուցում տվյալները: Սա նշանակում է, որ մենեջմենթը միշտ նույն կերպ չէ կատարվում, այն մշտապես փոփոխվում է: Թիերի Բուրժեր-Հելմշեն Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք փորձում ենք մեր ուսանողներին ցույց տալ ոչ միայն ընկերությունների աշխատանքի ելակետը, այլեւ այն հարցերը, որոնք նրանք պետք է բարձրացնեն ընկերության ներսում՝ ժամանակի մարտահրավերներին համապատասխան: - Կարծում եմ, որ շատերի համար նորություն էր նաեւ այն, որ լավ մենեջերը պետք է նաեւ մոտիվացնի իր ենթականերին: Մենք սովոր ենք, որ նա ով քեզ վճարում է, ինքն է քեզնից պահանջողն ու այդ դու ես, որ պետք է ձգտես գոհացնել նրան, սակայն նոր մոտեցումները մենեջմենթում բոլորովին այլ բան են ասում: - Ժամանակները փոխվում են, սերունդները՝ եւս: Մենք սերունդներին տարբեր անվանումներ ենք տալիս՝ X, Y, Z, նրանք իրարից որոշակիորեն տարբերվում են: Գալիք սերնդի ակնկալիքներն այլ են, եւ մենեջմենթի նախկին մոդելներն այլեւս չեն աշխատի նրանց համար: Այսօրվա մենեջերը պետք է օրինակ ծառայի եւ լինի դրական առաջնորդ: Նա պետք է ոչ միայն պարզապես հանձնարարի, այլեւ աշխատի մարդկանց հետ, օգնի նրանց եւ համոզվի՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Եթե դու ցանկանում ես, որ ընկերությունդ լավ արդյունքներ գրանցի, պետք է ունենաս երջանիկ հաճախորդներ: Հարցը միայն պրոդուկտի մեջ չէ, այլեւ լրացուցիչ ծառայության: Եթե քո աշխատակիցները երջանիկ չեն, նրանք չեն կարող երջանկացնել քո հաճախորդներին, այսինքն՝ եթե դու, ի վերջո, ցանկանում ես ունենալ շատ վաճառքներ, սկզբում պետք է ունենաս երջանիկ աշխատակիցներ: - Մենք ապրում ենք շատ արագ տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լավ կրթությունը փոխվել վերջին տասնամյակների ընթացքում: - Կրթությունը փոխվում է մի քանի ուղղություններով: Առաջին հերթին այն դառնում է ավելի կիրառական եւ հմտությունների վրա հիմնված: Մի քանի տարի առաջ MBA-ի ուսանողները, որոնք արդեն իսկ ունեին փորձառություն, գալիս էին տեսական բազա ստանալու, հայեցակարգերը թարմացնելու համար: Այսօր ասում ենք, որ այո´, մենք ցանկանում ենք ունենալ հայեցակարգ, բայց նաեւ ուզում ենք սովորել՝ ինչպես բարելավել կատարողականը:Բացի այդ, այն նաեւ ավելի անհատականացված է: Օրինակ՝ երբ ես գալիս եմ դասավանդելու հայ ուսանողներին, նախապես ծանոթանում եմ Հայաստանի տնտեսական վիճակին, փորձում եմ հասկանալ՝ ինչ են ինձնից ակնկալում լսել ուսանողները, ի՞նչ ընկերություններում են նրանք աշխատում, եւ ըստ այդմ եմ կառուցում իմ դասախոսությունները: - Ու՞մ համար է նախատեսված Executive MBA-ը, ինչպիսի՞ ուսանողների եք ակնկալում տեսնել: - Առաջին հերթին MBA-ի ուսանողը պետք է լինի տարիների փորձով մասնագետ: Պարտադիր չէ, որ նա ունենա կառավարման ոլորտի կրթություն, կարող է նաեւ մոռացած լինել բակալավրում կամ մագիստրատուրայում սովորածը: Նա պետք է ունենա կառավարման հմտությունները կատարելագործելու մեծ ցանկություն: Իսկ ամենակարեւորը, թերեւս, բաց միտքն է, որպեսզի չասի՝ ես ունեմ իմ համոզմունքները եւ ամեն ինչ ճիշտ է աշխատում, որովհետև դա այդպես չէ, եւ փոխարենը պատրաստ լինի սովորել նորը: Բացի այդ, պետք է կարողանա հարաբերվել կուրսընկերների հետ եւ ձեւավորել կապեր ինչպես տեղական մակարդակով, այնպես էլ միջազգային, քանի որ մենք հանդիպումներ ենք կազմակերպում նաեւ այլ երկրների մեր ուսանողների հետ: Թիերի Բուրժեր-Հելմշենի հետ զրուցել է Գայանե ԵնոքյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 57608