Մարտի 24-ին Երեւանում ներկայացվել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերը, ուսման կրթաթոշակներ են հանձնվել դրանց դիմած դպրոցականներին եւ ուսանողներին:City College-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012թ.-ից՝ բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերով: 2016թ.-ից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021թ.-ից այս ծրագիրը առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։City College-ը Սալոնիկում է եւ ուսանողները բակալավրի կրթության դեպքում երեք, իսկ մագիստրատուրայի դեպքում մեկ տարով տեղափոխվելու են այնտեղ: Հանդիպմանը ներկա երիտասարդներին ու նրանց ծնողներին ներկայացվել են տեղում կեցության պայմանները, ինչպես նաեւ եղել է բաց դասախոսություն՝ «Z սերունդն ու մեր հավաքական ապագան» թեմայով: Խիզախ Z-երն ու City College-ի առաջարկած կրթությունը «Z սերունդը փոթորիկ է», - Banks.am-ի հետ զրույցում ասել է համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը: Այս սերնդի ներկայացուցիչները բաց են փոփոխությունների համար, խիզախ են, վստահ իրենց ուժերի վրա: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Նրանք չեն վախենում կտրուկ փոխել իրենց կյանքը ու սա կարող է նաեւ համընդհանուր դրական փոփոխությունների հիմք լինել: Այսօր ներկա ուսանողների մեծ մասն ինքնուրույն է գտել մեր ծրագրերը, հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմել, իսկ բակալավրի ծրագրի դեպքում նրանք դեռ դպրոցականներ են», - ասել է Լիլիթ Շահզադեյանը: Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը բակալավրի ու մագիստրատուրայի ծրագրով 4 բաժանմունք ունի՝ բիզնեսի կառավարում եւ տնտեսություն, հոգեբանություն, համակարգչային տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ եւ լեզվաբանություն. Լիլիթ Շահզադեյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այս տարվանցից ուսանողներին առաջարկում ենք նաեւ նոր բաժանմունք՝ հաղորդակցություն եւ թվային մեդիա: Այն համահունչ է ժամանակակից մարտահրավերներին ու արձագանքում է դրանց: Մեր կարգախոսն է՝ «Meet future needs» («Առերեսվել ապագայի կարիքներին»): Այս նոր ծրագիրը մշակվել է հենց այդ կարիքների հիման վրա»: Լուսանկարը՝ Մեդիամաքս City College-ի բակալավրի ծրագրին կարող են դիմել բոլոր, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների շրջանավարտները: Նրանց դեպքում դիտարկվելու են վերջին երեք տարիների գնահատականները: «Կարեւոր է, որ դպրոցականները կարող են դիմել ծրագրին նույնիսկ մինչեւ դպրոցն ավարտելն ու ատեստատ ստանալը: Նրանք ներկայացնում են անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, մոտիվացիոն նամակն ու պայմանականորեն ընդունվում են դրանց հիման վրա: Ատեստատ ու վերջնական գնահատականներ ստանալուց հետո, եթե ամեն ինչ կարգին է, հաստատվում են որպես ուսանող», - ասել է Լիլիթ Շահզադեյանը: Z-երն ուզում են լուծել խնդիրները, ոչ թե փոխանցել դրանք հաջորդ սերունդներին«Սա շատ յուրահատուկ ու ֆանտաստիկ սերունդ է», - ասել է համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոզին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի տարբերություն նախորդ սերունդների՝ այս սերունդը չի ընդունում իրերն այնպես, ինչպես դրանք կան ու չի ցանկանում լողալ հոսանքի հետ: Նրանք ձգտում են փոխել միջավայրը, դարձնել այն ավելի լավը, ոչ թե պարզապես սպասել, երբ որեւէ բան կփոխվի: Բացի այդ, Z-երը շատ անհատական են, չեն սիրում աշխատել խմբով ու ցանկանում են ինքնուրույն վերահսկել իրենց անելիքը: Լեսլի Սզամոզին Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մի անգամ դուստրս, որը Z սերնդի ներկայացուցիչ է, դպրոցից տուն եկավ ու ասաց՝ «հայրիկ, չես պատկերացնի՝ ինչ են ինձ ստիպում անել դպրոցում»», - ժպիտով հիշել է պրոֆեսորը. «Ես արձագանքեցի՝ «իմ սիրելի դուստր, ասա տեսնեմ, ինչո՞վ են նրանք նորից տանջում քեզ»: «Հայրիկ, պատկերացնո՞ւմ ես, նրանց ստիպում են, որ ես այլ մարդկանց հետ աշխատեմ, որ մենք խմբային նախագիծ մշակենք»: Ինձ մնում էր միայն ասել՝ «օ՜ աղջիկս, ինչպե՞ս են նրանք համարձակվել»: Աղջկաս արձագանքն էր՝ «բա հայրիկ, դե ասա ինձ, ինչպե՞ս ես լուծելու այս խնդիրը»»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Լեսլի Սզամոզին ներկայացրել է այս սերնդի ձեւավորմանը նպաստած տեխնիկական առաջընթացը՝ 1985թ.-ի 4,7 կգ կշռող բջջային հեռախոսից մինչեւ այսօրվա սմարթֆոններ: Հիշել է նախորդ սերունդներին, օրինակ՝ շատերիս ծնողներին, որոնք ամբողջ կյանքում միայն մեկ կազմակերպությունում են աշխատել: Նրա խոսքով՝ միլենիալները կյանքի ընթացքում միջինում 7-8 աշխատավայր են փոխում, իսկ զումերների դեպքում աշխատանք փոխելը շատ ավելի թեթեւ է. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Միլենիալների համար կարեւոր է աշխատել իրենց հարմար միջավայրում: Սա է պատճառը, որ կորոնավիրուսի համավարակի ու լոքդաունի ժամանակ նրանց արդյունավետությունը կտրուկ աճեց. նրանք տանն էին, իրենց հարազատ միջավայրում: Զումերների դեպքում եւս այս շրջանը շատ արդյունավետ էր, բայց որոշ ժամանակ անց գործատուները սկսեցին կանոններ սահմանել: Ի՞նչ արեցին միլենիալները՝ դժգոհությամբ հարմարվեցին դրանց, ինչի հետեւանքով ընկավ աշխատանքի արդյունավետությունը: Սրան զուգահեռ զումերները գործատուներին ասացին՝ «ok, bye-bye»: Անհանգստացած՝ «ինչո՞ւ, ինչպե՞ս»-ներին էլ պատասխանեցին՝ «եթե այնքան խելացի էիք, որ ինձ աշխատանքի եք ընդունել, եղեք նաեւ այնքան խելացի, որ թույլ տաք ինձ անել այն, ինչի կարիքն ունեմ»»: Պրոֆեսորը հիշել է նաեւ իր երիտասարդության տարիները, երբ ինքն իրեն, իր առաքելությունը փնտրելու տարիքում էր. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այդ ժամանակ ծնողներս ինձ մի յուևրահատուկ խորհուրդ տվեցին, ասացին՝ «լռի՛ր, գլուխդ կախ 40 տարի աշխատի՛ր, հետո միայն կյանքիդ հետ արա այն, ինչ ուզում ես»: Այսօրվա սերնդին լավ առումով նախանձում եմ, նրանք հիանալի մտածողություն ունեն, ցանկանում են լուծել խնդիրները, ոչ թե փոխանցել դրանք հաջորդ սերունդներին, չեն հավատում ամեն հիմարության ու ստի: Z-երի «գլուխը կախ» չէ, նրանք վստահ հայացքով առաջ են նայում: Շատ հետաքրքիր է նաեւ, որ զումերների մեծ մասը երկիրը լքելու տարբերակներ չի փնտրում: Դրա փոխարեն, նրանք ցանկանում են դրական փոփոխություններ բերել այստեղ, իրենց համար հարմարավետ միջավայր ձեւավորել: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է Հայաստանի համար»: Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 13808