Yandex Go-ի B2B-ը՝ «սկսնակների» եւ «հնաբնակների» համար

17.01.2023 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Yandex Go
Yandex Go for Business տաքսի պատվիրելու կորպորատիվ ծառայությունը (B2B) Հայաստանում ներկայացված է 2018 թվականից։ Քանի որ Հայաստանը Ռուսաստանից հետո առաջին երկիրն էր, որտեղ մուտք գործեց Yandex Go-ն, B2B հայկական շուկան եւս դարձավ առաջիններից մեկը։

2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ավելի քան 500 տեղական եւ միջազգային ընկերություններ եւ կազմակերպություններ օգտվում են Yandex Go for Business-ի B2B ծառայություններից։ 2022 թվականի գարնանը ծառայությանը սկսեցին միանալ ընկերություններ, որոնք իրենց գրասենյակները ու աշխատակիցներին ամբողջությամբ կամ մասնակիորեն տեղափոխեցին Հայաստան։

Այսպես, 2022 թվականի ապրիլից միջազգային Miro ՏՏ ընկերությունը հանդիսանում է Yandex Go for Business-ի հաճախորդը Հայաստանում։

Ծառայությունը հասանելի է Miro-ի բոլոր 180 աշխատակիցների համար: Նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված է ամսական սահմանաչափ, որի շրջանակներում աշխատակիցներն իրենք են ընտրում, թե երբ եւ ինչ չափով օգտվել ծառայությունից։ Miro-ում նկատում են, որ Yandex Go for Business-ի B2B ծառայությունը նշված է ընկերության առավելությունների փաթեթում՝ թեկնածուի աշխատանքի ընդունման փուլում։

Miro-ում ծառայությունից օգտվում էին նաեւ Հայաստան տեղափոխվելուց առաջ։ Ընկերության աշխատակիցներն օգտվում են Yandex Go for Business-ի ծառայությունից շուրջ 5 տարի։ Ի սկզբանե այս հնարավորությունը կիրառվում էր աշխատակցի գործուղման, գրասենյակ հյուրեր գալու, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության մասնագետների գիշերային ուղեւորությունների դեպքերում։

Ծառայությունից օգտվում են նաեւ բազմաթիվ հայկական ընկերություններ։ Օրինակ՝ AM.AM իրավաբանական ընկերությունը ծառայությունից օգտվում է արդեն 4 տարի։ Ընկերության ներկայացուցիչ Եվա Մկրտչյանի խոսքով, մենեջերներին հարմար է կարգավորել ծառայությունը ընկերության «անձնական աշխատասենյակի» միջոցով։ Մասնավորապես, նոր օգտատեր ավելացնելը մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա նրանք նոր հավելված ներբեռնելու կամ լրացուցիչ որեւէ գործողություն կատարելու կարիք չունեն. Yandex Go հավելվածում ի հայտ է գալիս ընկերության հաշվին վճարումը կատարելու տարբերակը։

«Մեր աշխատակիցները գոհ են սպասարկման որակից եւ օգտվում են Yandex Go for Business-ից գործնական ուղեւորությունների համար, որոնք օրվա ընթացքում քիչ չեն»,- նշում է AM.AM-ի ներկայացուցիչը։

Yandex Go for Business-ն ընդգծում է, որ ծառայությունը օգտակար է ոչ միայն խոշոր հաճախորդների, այլեւ միջին եւ փոքր բիզնեսի համար՝ ծառայության որակը նույնն է։

«Տաքսի պատվիրելու կորպորատիվ ծառայությունը կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում բիզնեսի զարգացման համար։ Կարելի է աշխատակիցներին տանել հանդիպումների կամ տուն՝ երեկոյան հերթափոխից հետո, դիմավորել հյուրերին կամ գործուղումներից վերադարձողներին, տաքսիով երթեւեկելու առաջարկ անել կարեւոր հաճախորդներին կամ, օրինակ, ռեստորանի այցելուներին, ովքեր որոշակի գումարի հաշիվ են փակել: Մեքենաներն առաքվում են արագ, բոլորն արդեն սովոր են Yandex Go-ից օգտվել, եւ ընկերության ղեկավարությունը ազատվում է գործընթացի կազմակերպման գլխացավանքից՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով բիզնեսի այլ հարցերին: Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ ծառայությունը զարգացնելու եւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար: Կորպորատիվ հաճախորդներին տրամադրում ենք սպասարկման առանձին գիծ, կազմակերպում ենք անձնական հանդիպումներ, քննարկում ենք թերացումները եւ միասին լուծումներ ենք փնտրում»,- ասում է Yandex Go-ի B2B միջազգային ծառայությունների ղեկավար Հրայր Աճեմյանը։

Yandex Go for Business-ին միանալու հայտ կարող եք լրացնել այս հղումով։
Դիտում՝ 16490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai