Յորքի համալսարանի CITY College-ը կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին

04.11.2022 | 22:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը հայտարարում է նոր ընդունելություն բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերում: Այս տարի հայ ուսանողների համար համալսարանն առաջարկում է հատուկ կրթաթոշակներ:

Banks.am-ը պատմում է CITY College ընդունվելու առավելությունների մասին եւ մանրամասնում դիմումի ընթացակարգը:

Ինչպե՞ս ընտրել համալսարան

Գրեգորի Դիկեոս, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի արտասահմանյան ուսանողների ընդունելության գծով տնօրեն

Սովորաբար ինչո՞վ եք առաջնորդվում մասնագիտություն ընտրելիս, միայն անձնական հետաքրքրություններո՞վ, թե՞ նաեւ հաշվի եք առնում կյանքի իրականությունը: Իհարկե, սեփական հետաքրքրություններով առաջնորդվելը հարգանքի է արժանի, սակայն հնարավոր է, որ միայն դա հաշվի առնելու դեպքում լավ աշխատանք չկարողանաս գտնել: Ուստի, կրթության ընտրությանը պետք է խելացի մոտենալ եւ ընտրել այնպիսի կրթական ծրագիր, որն ապագայում աշխատանքային մեծ հնարավորություններ կընձեռի:



Ճիշտ համալսարանի ընտրությունը եւս շատ կարեւոր է: Պետք է հաշվի առնել մի քանի հիմնական գործոններ, որոնցից առաջինը համալսարանի վարկանիշն է: Լավ վարկանիշով համալսարանի դիպլոմը իր շրջանավարտներին օգնում է աշխատանք փնտրելիս վստահության ու հարգանքի արժանանալ գործատուների շրջանում:

Բոլորն ասում են, որ ուզում են գնալ լավ համալսարան, իսկ ի՞նչ է նշանակում լավ համալսարան: Ի՞նչ կարող է տալ մեզ համալսարանը, երբ կա տեղեկատվության անսահմանափակ հասանելիություն, համացանցում կարելի է գտնել բազում դասախոսություններ եւ այլն: Իրականում այդքան մեծ ծավալի տեղեկատվությունը դժվար է ինքնուրույն ճիշտ զտել և յուրացնել, եւ ինքդ չես կարող այդ գիտելիքը տեղայնացնել կյանքի իրական իրավիճակների վրա: Լավ համալսարանը սովորեցնում է, թե ինչպես է պետք սովորել, ինչպես վերլուծել, ինչպես գտնել տեղեկատվություն բազում աղբյուրներից, համեմատել եւ եզրակացությունների գալ:



Նշածս բոլոր կարեւոր գործոններին Յորքի համալսարանը լիարժեքորեն համապատասխանում է: Այն աշխարհի լավագույն համալսարանների ցանկում է, եւ նաեւ հանդիսանում է Russell Group-ի անդամ: Russell Group-ի մեջ մտնում են միայն Մեծ Բրիտանիայի լավագույն 24 համալսարանները։ Մեծ պատիվ է լինել այս համալսարանի ուսանողն ու շրջանավարտը:

Բրիտանական կրթությունը՝ աննախադեպ մատչելի

Գրեգորի Դիկեոս. Համալսարան ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ վարձավճարը: Անկեղծ լինենք, լավ համալսարանները շատ թանկ արժեն: Դրան գումարվում են նաեւ ապրելու ծախսը, ճանապարհածախսը եւ այլն:

Միջազգային ուսանողների համար Յորքի համալսարանում ուսանելը 20-25 000 եվրոյի սահմաններում է: Բրիտանիայում ապրելը եւս շատ թանկ արժե: Իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում: Յորքի համալսարանն ունի նաեւ միջազգային կամպուս՝ CITY College-ը, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Այստեղ վարձավճարները շատ ավելի մատչելի են՝ 7800 եվրո տարեկան վճար բակալավրի ուսանողների համար: Բացի այդ, Սալոնիկում ապրելը եւս շատ ավելի մատչելի է, քան Բրիտանիայում, քաղաքն էլ շատ անվտանգ է: Ի դեպ՝ որեւէ այլ բրիտանական համալսարան եվրոպական կամպուս չունի:



Մենք առաջարկում ենք հետեւյալ կրթական ծրագրերը.

Բակալավրիատի ծրագրեր՝

-    Business Studies (Accounting and Finance) - BA (Hons)
-    Business Studies (Management) - BA (Hons)
-    Business Studies (Marketing) - BA (Hons)
-    Business Studies (Hotel and Hospitality Management) - BA (Hons)
-    Computer Science (General) BSc (Hons)
-    Computer Science (Artificial Intelligence and Data Science) - BSc (Hons)
-    Computer Science (Business Informatics) - BSc (Hons)
-    Computer Science (Internet Computing) - BSc (Hons)
-    Psychology - BSc (Hons)
-    English Language, Linguistics and Literature - BA (Hons)
-    Communication and Digital Media - BA (Hons)

Մագիստրոսական ծրագրեր՝

-    Business Analytics and Decision Sciences - MSc (Weekend mode / blended)
-    Digital Marketing and Social Media – MA
-    Finance and Banking – MSc
-    Finance and Risk Management – MSc
-    Management (General) – MSc
-    Management (Human Resource Management) – MSc
-    Management (Logistics and Supply Chain Management) – MSc
-    Marketing, Advertising and Public Relations – MA
-    Neuromarketing – MSc
-    Shipping, Port Management and Logistics - MSc (real-time, online, at weekends)

Առավելություններ հայ ուսանողների համար

Լիլիթ Շահզադեյան, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն

Բրիտանական համալսարանները միջազգային ուսանողների վարձավճարներից ֆինանսավորում են իրենց հետազոտական աշխատանքները, ուստի սա է պատճառը, որ ուսման վարձը սովորաբար միջինում 20 000-25 000  եվրոյի սահմաններում է: Այսպես է պահանջում բրիտանական օրենսդրությունը եւ համալսարանը ոչինչ չի կարող անել դրա հետ: Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը, տեղակայված լինելով Հունաստանում, կարողանում է ինքնուրույն կարգավորել իր ֆինանսական հարցերը եւ ՀՀ-ից ուսանողներին չդիտարկել որպես միջազգային՝ զգալիորեն իջեցնելով վարձավճարի չափը:



2012 թվականից ի վեր մենք Հայաստանում ենք: Այս 10 տարիներ ընթացում ձեւավորվել է կարծիք, ըստ որի Հայաստանում շատ կարեւոր տեղ է տրվում կրթությանը, մարդիկ ձգտում են ստանալ բարձրորակ կրթություն: Մեր փորձը ցույց է տալիս, որ հայ ուսանողները մշտապես առանձնանում են բարձր առաջադիմությամբ: Սա էր պատճառը, որ որոշվեց հնարավորություն ընձեռել հայ ուսանողներին ստանալու 100, 50 եւ 30 տոկոսանոց կրթաթոշակներ Սալոնիկում տեղակայված Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի բակալավրիատի ծրագրերում սովորելու համար:

Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ

Աննա Ղուկասյան, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Այս տարի համալսարանը ՀՀ բակալավրիատի դիմորդներին տրամադրում է 10 կրթաթոշակ: Մեկ ամբողջական՝ ուսման վարձի 100% չափսով, չորս մասնակի՝ ուսման վարձի 50% չափսով եւ հինգ մասնակի՝ ուսման վարձի 30% չափսով : Կրթաթոշակները ստանալու համար դիմորդները պետք է մասնակցեն մրցույթին:



Անհրաժեշտ է անգլերեն լեզվով էսսե (շարադրություն) գրել «Why I would like to study for a Top British degree in Thessaloniki, Greece» թեմայով 300 բառի սահմաններում: Էսսեն ունի իր կանոնները եւ դիմորդները պետք է ծանոթ լինեն դրանց, գրեն գեղեցիկ ու պաշտոնական անգլերենով եւ լինեն ինքնուրույն: Էսսեները պետք է ուղարկել armenia@york.citycollege.eu հասցեին՝ գրելով պատշաճ պաշտոնական նամակ եւ «subject» բաժնում նշելով «Application for Bachelor's Scholarship»: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է։

Լավագույն աշխատանք ներկայացողները նաեւ բանավոր հարցազրույց կանցնեն համալսարանի անգլերենի եւ լեզվաբանության ֆակուլտետի դեկանի հետ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 18-ին եւ հաշվի առնելով գրավոր աշխատանքի եւ բանավոր հարցազրույցի արդյունքները, 10 լավագույն դիմորդներին, համապատասխանաբար, կառաջարկվեն 1 ամբողջական 100% կրթաթոշակ, 4 մասնակի 50% կրթաթոշակ եւ 5 մասնակի 30% կրթաթոշակ։

Համալսարան դիմելու ընթացակարգը

Աննա Ղուկասյան. Մրցույթի արդյունքները ստանալուց հետո մրցույթի հաղթողները պետք է կապվեն մեր գրասենյակի հետ եւ ստանան անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ 2023 թվականի հունվարին նրանք պետք է համապատասխան ընթացակարգով դիմեն համալսարան եւ մեր գրասենյակ ներկայացնեն ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը:



Դիմորդներին աջակցություն ենք տրամադրում ցանկացած հարցում՝ լինի դա դիմելու գործընթաց, բնակարանի կամ հանրակացարանի վերաբերյալ ինֆորմացիա, թե ուսանողական վիզայի ստացման հետ առաջացող խնդիրներ։

Մշտական ուղիղ կապի մեջ ենք նաեւ նրանց ծնողների հետ եւ եթե ծնողներն ունեն անհանգստություններ, կապում ենք նրանց նախկին ուսանողների կամ նույնիսկ նրանց ծնողների հետ կամ այժմ CITY College-ում սովորողների հետ, որպեսզի կարողանան մտքեր փոխանակել:

Հայաստան բերելով բրիտանական փորձը

Լիլիթ Շահզադեյան. Բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտների մեծ մասը վերադառնում է Հայաստան՝ հիմնելով ստարտափ կամ բիզնես, կամ էլ աշխատանքի անցնելով պետական համակարգում կամ միջազգային մասնավոր ընկերություններում: Նրանք իրենց հետ բերում են բոլորովին նոր փորձառություն եւ ներդնում այն տեղի աշխատանքային մշակույթում:

Շատերն ավարտելուց հետո դիմել են այլ եվրոպական,  բրիտանական եւ ամերիկյան բուհեր  ու այնտեղ շարունակել ուսումը մագիստրատուրայում կամ PhD աստիճան ստանալու համար ուսանել: Ոմանք էլ բակալավրիատից հետո դիմել են մեր մագիստրոսական ծրագրին: Ունենք դեպքեր, երբ ծնողը մեզ մոտ Executive MBA ծրագրում կրթություն ստանալուց հետո հետաքրքրվում է իր երեխայի համար բակալավրիատի կամ մագիստրատուրայի ծրագրի վերաբերյալ, կամ էլ հակառակը՝ երեխան է կրթություն ստացել մեր բակալավրիատում կամ մագիստրատուրայում, որից հետո ծնողն է դիմում Executive MBA ծրագրին: Ուստի կրթական փորձը մեզ մոտ բավականին երկար է եւ հագեցած:

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 24936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai