Համաշխարհային կշիռ ունեցող համալսարանների որակավորում, հագեցած կրթական ծրագիր, ուսումնական շաբաթների մասնակցություն արտերկրում․ թվարկվածն ընդամենը մի մասն է այն առավելությունների, որ ընձեռում է Համաեվրոպական Executive MBA ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս ստանալու բարձրակարգ միջազգային բիզնես կրթություն անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարաններից՝ հեշտությամբ համատեղելով այն աշխատանքի եւ անձնական կյանքի հետ։ Executive MBA-ի հայ ուսանողները Banks.am-ին պատմել են այս ծրագիրն ընտրելու իրենց որոշման եւ կրթության որակի մասին, ինչպես նաեւ կիսվել Ստրասբուրգի համալսարանում անցկացրած ուսումնական շաբաթի տպավորություններով:Ղեկավար հմտությունների ձեռքբերում Մերի Բաղդացյան, Evocabank-ի Աբովյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալ, ավագ վարկային մասնագետՀամաեվրոպական Executive MBA ծրագիրը թույլ է տալիս աշխատանքին զուգահեռ ստանալ բարձրորակ կրթություն։ Բացի այդ, ընձեռում է արտերկրում 3 կրթական շաբաթ անցկացնելու հնարավորություն։ Մերի Բաղդացյանը Ծրագիրը նախատեսված է առավելապես ղեկավարների համար։ Ես 25 տարեկան եմ, եւ կարծում եմ, որ իմ տարիքում այս ուսումն ինձ համար մեծ քայլ է։ Թեեւ ինքս ղեկավար չեմ եղել, սակայն կրթական գործընթացում շփվում եմ երկար տարիների փորձով մասնագետների հետ, նաեւ իրենցից եմ սովորում, ուստի հետագայում ղեկավար պաշտոնն ինձ ավելի հեշտ կտրվի։Գայանե Կանանյան, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հաշվապահ է, հաշվապահության բաժնի պետԹեեւ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, հետագայում մասնագիտացել եմ հաշվապահական ծրագրերի ու հաշվապահության ուղղությամբ՝ աշխատելով մի շարք ոլորտներում։ Արդեն 7 տարի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հաշվապահն եմ։ Գայանե Կանանյանը Քանի որ ակադեմիական կրթությունս ու աշխատանքային փորձս տարբեր էին, եւ նաեւ ցանկանում էի կառավարչի հմտություններ ձեռք բերել, որոշեցի դիմել Համաեվրոպական Executive MBA ծրագրին։ Երբ աշխատում ես մեծ ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ, ներգրավվում ես ընկերության աշխատանքի բոլոր գործընթացներում ու, հաճախ, պետք է նաեւ կրիտիկական որոշումներ կայացնես։ Թեեւ փորձառությունս թույլ է տալիս դա անել, ինձ համար կարեւոր էր ձեռք բերել համապատասխան կրթական հենքը՝ հետագայում որոշումներիս ճշմարտացիության մեջ ավելի համոզված լինելու համար։Լիլիթ Գեւորգյան, «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն, բժիշկ-մաշկաբան, «InMode» Armenia-ի General Clinical TrainerԱշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարի որոշակի փորձ հասցրել եմ ունենալ։ Երկար ժամանակ է հետաքրքրված էի հենց բուժհիմնարկների կառավարման հմտությունների ձեռքբերմամբ։ Այդ ուղղությամբ տարբեր ծրագրերի մասնակցելու փորձեր եմ արել, բայց քանի որ դասերի ընթացքում սպասելիքներս այնքան էլ չէին արդարանում, հրաժարվում էի դրանցից։ Հասկացա, որ ցանկալի կլիներ գտնել եվրոպական կրթական մոդելի ծրագիր, որը հնարավորություն կտար շփվելու համաշխարհային մակարդակի մասնագետների հետ եւ սովորելու նրանցից։ Լիլիթ Գեւորգյանը Ինձ համար կարեւոր էր նաեւ միջազգային կշիռ ունեցող համալսարանների որակավորումը, ուստի համաեվրոպական Executive MBA-ը միանգամայն համապատասխանում էր իմ պահանջներին։ ԱռանձնահատկություններըԳայանե Գալստյան, իրավաբան Եվրոպական կրթական համակարգում ինքնուրույն աշխատանքին ավելի շատ է տեղ տրվում։ Դասախոսները բացում են հորիզոնը, իսկ ուսանողն ինքն է որոշում՝ որ ուղղությունն ավելի խորությամբ ուսումնասիրի։ Միեւնույն ժամանակ մեր դասախոսները միշտ պատրաստ են ցանկացած հարցով օգնել, հուզող հարցերը պարզաբանել։Գայանե Կանանյան Այս ծրագրի կրթության հիմքում եվրոպական արժեքներն են՝ մարդու իրավունքներ, ազատություններ, որի շնորհիվ էլ այն հստակ տարանջատվում է հայաստանյան կրթական համակարգից: Թե ինչպես են քեզ վերաբերվում որպես ուսանողի, ինչպես է դասախոսը կազմակերպում կրթական գործընթացը, ամբողջապես հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Այստեղ քեզ հետ հաշվի են նստում։ Դասավանդման գործընթացը եւս շատ տարբերվում է։ Ուսանողների համար ստեղծված են հատուկ գործիքներ, կայքեր, հավելվածներ, որոնց շնորհիվ կրթական գործընթացը առավելագույնս գործնական է դառնում։ Օրինակ, երբ առաջադրանքի շրջանակում պետք է բիզնես մոդել աշխատեցնեինք, դա անում էինք էլեկտրոնային համակարգի միջոցով։ Մուտք գործելով համապատասխան կայք ու հավաքելով գաղտնաբառը՝ մեզ հասանելի էր դառնում այն ամբողջ տեղեկատվությունը, որը պետք է ընկերություն ղեկավարելու համար։ Սկզբում ուսումնասիրում էինք առկա տվյալները, հետո սկսում կատարել առաջադրանքները՝ կառավարելով ընկերությունը մարքեթինգից մինչեւ ռազմավարություն։ Հետո տեսնում էինք եռամսյակային տվյալները՝ ինչքանով ենք հաջողել։ Սա շատ հետաքրքիր փորձառություն էր ինձ համար, ու ես ուրախ էի, որ ուսանողի համար ստեղծվել է նման գործիք։ Կարծում եմ, որ Հայաստանում եւս պետք է փորձենք փոխել կրթական համակարգի հայեցակարգը, որով կրթողն ու կրթվողը միեւնույն գործի երկու կողմերը կլինեն, կհամագործակցեն։ Եթե սա ներդնենք կրթական համակարգի բոլոր մակարդակներում, կարծում եմ՝ կհաջողենք։ Լիլիթ Գեւորգյան Այս ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգելու ու լրացնելու այն ամբողջ գիտելիքը, որը ձեռք ես բերել աշխատանքային փորձի ընթացքում։ Ուսումնական առաջին տարում մենք ստանում ենք մանրամասն տեղեկություններ տարբեր սեկտորների աշխատանքի մասին, իսկ դրանից հետո արդեն սկսում է ուսանողների բաշխումը՝ ըստ իրենց նախընտրած ուղղությունների։ Ես ընտրել եմ բուժհիմնարկների կառավարումը։Կրթության մեկ այլ առանձնահատկություն է այն, որ ուսման ավարտին տրվում է Յորքի եւ Ստրասբուգի համալսարանների դիպլոմներ, որոնք կարող են շատ դռնել բացել կարիերայի հետագա զարգացման համար։ Ուսումնական շաբաթը ՍտրասբուրգումԼիլիթ Գեւորգյան Ստրասբուրգի համալսարանը Եվրոպայի ամենահարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող համալսարաններից է։ Դասերի հենց առաջին օրը մեզ դիմավորեց ու ողջույնի ջերմ խոսքեր հղեց համալսարանի ռեկտոր Միշել Դենեկենը։ Դասախոսները եւս շատ ջերմ էին, եւ բացի նրանից, որ լավ մասնագետներ էին, նաեւ բաց էին ուսանողների հետ շփման համար, չկար որեւէ տարածություն մեր եւ իրենց միջեւ։ Մերի Բաղդացյան Ուսումնական շաբաթը Ստրասբուրգի համալսարանում շատ հագեցած էր ու գործնական։ Այց ունեցանք Եվրոխորհրդարան, որտեղ մեզ ներկայացրին խորհրդարանի աշխատանքի մանրամասները։ Շատ տպավորիչ էր։ Նաեւ օնլայն շրջայց ունեցանք «Steelcase» ընկերությունում, որտեղ մեզ ցույց տվեցին արտադրության ամբողջ գործընթացը։ Լսարանները տեխնիկապես հագեցած էին, որի շնորհիվ դասախոսները հեշտությամբ պահում էին լսարանի ուշադրությունը։ Դասերի ընթացքում հարցուպատասխանը միշտ կար, եւ շատ հետաքրքիր էր լսել նաեւ այլ երկրների ուսանողների հարցերը, հասկանալ նրանց մտածելակերպը։ Գայանե Գալստյան Ուսումնական շաբաթների առավելություններից մեկը այլ երկրների նույն ծրագրի ուսանողների հետ շփումն է։ Դա փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ինչպես մասնագիտական, այնպես էլ կրթական գործընթացի առումով։ Ինքս Ստրասբուրգի համալսարանում ծանոթացա ծրագրի ուսանողներից մակեդոնացի իրավաբանի հետ, որը ինձ նման ֆինանսական ոլորտում աշխատանքի փորձառություն ուներ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ իր փորձին, հասկանալ՝ ինքն ինչու է MBA սովորում։ Ընդհանուր առմամբ այս ծրագիրը հենց իրավաբաններին շատ անհրաժեշտ հմտություններ է տալիս։ Գայանե Գալստյանը Ստրասբուրգում ուսումնասիրել ենք «Բաց համագործակցության գործիքներ եվրոպական բիզնեսի եւ կայուն հասարակության համար» առարկան (անգլ․՝ Open collaboration tools for European business and sustainable society)։ Այն ընկերության ռազմավարությանն ամբողջ անձնակազմին տեղյակ ու մասնակից դարձնելու մասին էր՝ վերին օղակի աշխատակիցներից մինչեւ կրտսեր մասնագետներ։ Հաճախ, ընկերության ռազմավարությանը տեղյակ են լինում միայն թոփ կառավարիչները, երբեմն գուցե նաեւ միջին օղակի կառավարիչները։ Այս դասընթացը ներկայացնում էր, թե որքան կարեւոր է կազմակերպության հաջողության համար ամբողջ անձնակազմի ներգրավվածությունը ռազմավարական նպատակների գնահատման եւ իրականացման մեջ, քանի որ յուրաքանչյուր աշխատակից կոնկրետ աշխատանք կատարելով պետք է տեսնի իր դերը ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին։ Հերթը քոնն էՄերի Բաղդացյան Համաեվրոպական Executive MBA ծրագրում կրթություն ստանալու համար խորհուրդ կտամ դիմել ոչ միայն ղեկավար անձանց, այլ նաեւ այն մասնագետներին, որոնք հետագայում իրենց տեսնում են ղեկավար պաշտոններում։ Կրթություն ստանալով այս ծրագրում՝ ուսումնասիրում ես բազում առանցքային խնդիրներ ու սովորում դրանց բոլոր հնարավոր լուծումները։ Այդ խնդիրները կարող են ի հայտ գալ ցանկացած կազմակերպությունում, իսկ ծրագրի ուսանողներն արդեն իսկ պատրաստ են դրանք հաղթահարելուն։ Գայանե Կանանյան Այս ծրագրին խորհուրդ կտամ դիմել 7 տարի ու ավելի աշխատանքային փորձ ունեցող անձանց, որոնք ունեն կառավարման որոշակի փորձ։ Ծրագիրը շատ հագեցած է, տեղեկատվությունը շատ է, դրա համար էլ փորձն իսկապես կարեւոր է առավելագույնս հաջողության հասնելու համար։ Լիլիթ Գեւորգյան Ծրագրում սովորելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ անհրաժեշտ է մեծ ծավալի տեղեկատվություն մարսել՝ հիմնական զբաղվածության հետ մեկտեղ, սակայն եթե ցանկանում եք հմտանալ կառավարման ոլորտում, ապա այս ծրագիրն ամենալավ հնարավորությունն է։ Այն կարող է «տրամպլին» դառնալ սեփական հարմարավետության գոտուց դուրս գալու եւ նոր հնարավորություններ ստեղծելու ցանկության պարագայում։ Գայանե Գալստյան Կրթական ծրագրի բոլոր դասընթացները պատրաստում են ղեկավարների ոչ միայն մասնագիտական հմտությունների, այլ նաեւ համապատասխան անձնային որակների զարգացման տեսանկյունից։ Կրթական ծրագրի ավարտին տրվում է նաեւ CMI-ի 7-րդ մակարդակի դիպլոմ, որը բավականին ռեյտինգային է, ուստի ծանոթներիս արդեն իսկ խորհուրդ եմ տալիս դիմել ծրագրին։Ներկայում ընթանում է Համաեվրոպական Executive MBA ծրագրին փաստաթղթերի ներկայացման վերջին՝ երրորդ փուլը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի հայաստանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 24664