Մեգակլիս Պետմեզաս. Համաեվրոպական Executive MBA ծրագիրը մեր «առաջնակարգ առաջարկն է»

07.04.2022 | 22:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
ՍԻԹԻ Քոլեջի նոր զարգացումների, մարքետինգի եւ հավաքագրման փոխնախագահ Մեգակլիս Պետմեզասի հարցազրույցը Banks.am-ին

- ՍԻԹԻ Քոլեջը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012 թվականին: Որո՞նք են այս 10 տարիների ընթացքում հիմնական ձեռքբերումները:

- 2012-ին, երբ ՍԻԹԻ Քոլեջը սկսեց իր ծրագրերը Հայաստանում, այն Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետն էր, իսկ 2021-ին մենք թեւակոխեցինք զարգացման նոր դարաշրջան եւ դարձանք Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը, ինչպես նաեւ սկսեցինք hամաեվրոպական Executive MBA ծրագիրը ֆրանսիական հեղինակավոր Ստրասբուրգի համալսարանի հետ:

Սկզբում մենք առաջարկում էինք բակալավրի եւ ասպիրանտուրայի մի շարք ծրագրեր Հունաստանի Սալոնիկում: Սկսած 2012-ից ավելի քան 40 հայ ուսանողներ ստացել են բակալավրի եւ մագիստրոսի կոչումներ։ 2016-ից մենք եւս մեկ քայլ կատարեցինք եւ գործարկեցինք Executive MBA ծրագիրը Երևանում՝ տալով հայ մենեջերներին հնարավորություն սովորել եւ այդ ընթացքում ապրել Հայաստանում: Սա ՍԻԹԻ Քոլեջի 8 երկրներում (ներառյալ՝ Հայաստանում) առաջարկած եզակի ծրագիր է, որն իր ակադեմիական գերազանցությամբ լայն ճանաչում ամբողջ տարածաշրջանում: Մինչ օրս գրեթե 100 բարձրաստիճան ղեկավարներ եւ մենեջերներ ստացել են MBA դիպլոմ:

Մենք եկել ենք Հայաստան մնալու եւ «առաջնորդներ կրթելուց մեկ տասնամյակ հետո» մեր շրջանավարտների արձագանքներից զգում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք: Սալոնիկում բակալավրի եւ ասպիրանտուրայի ծրագրով սովորած ուսանողները գնահատում են միջազգային բազմամշակութային միջավայրում ապրելու եւ սովորելու հնարավորությունը, մինչդեռ MBA ուսանողները, ովքեր ապրում, աշխատում եւ սովորում էին Երևանում, գնահատում էին ոչ միայն բարձր հավատարմագրված միջազգային MBA ծրագրով սովորելու, ինչպես նաեւ առանց Հայաստանից մեկնելու համաշխարհային կարգի դասախոսների մոտ ուսուցանելու հնարավորությունը, այլեւ Մեծ Բրիտանիա եւ Հունաստան ուսումնական շաբաթների մեկնելու եւ տարածաշրջանի դասընկերների հետ ինտեգրվելու հնարավորությունը:

Ներկայումս բոլոր մեր շրջանավարտները դեպի բարձունքներ ձգտող մենեջերներ են, ովքեր վճռական են եղել ստանալու գերազանց կրթություն, ինչն ազդել է ոչ միայն նրանց անձնական առաջընթացի վրա, այլեւ օգուտ բերել միջավայրին, որտեղ նրանք ապրում են, եւ այն ընկերություններին, որտեղ նրանք աշխատում են՝ բերելով ամենաարդիական եւ միջմշակութային գիտելիքներ՝ այդպիսով փոփոխություն մտցնելով նրանց անձնական աճի ու շրջակա միջավայրի եւ/կամ կազմակերպության զարգացման մեջ:

- Հայկական շուկայում հետագա աճի հնարավորություններ տեսնո՞ւմ եք։

- Մենք տրամադրում ենք կրթություն, իսկ կրթության ոլորտում երբեք բավարար աճ չկա որեւէ շուկայում, չնայած դրա մեծությանը: Որքան շատ սովորում ենք, այդքան հասկանում, որ դա բավարար չէ: Մենք անընդհատ պետք է սովորենք եւ զարգացնենք ինքներս մեզ, որպեսզի կարողանանք ապրել այսօրվա դժվարին աշխարհում: Ներկայումս աղետներն ու արտակարգ իրավիճակները գնալով ավելանում են ամբողջ աշխարհում, եւ վերջին համաճարակը նման ճգնաժամի վառ օրինակ է, իսկ կրթական գիտելիքը եւ դրա կիրառումն ապագա աղետները կանխելու կամ դրանց հետեւանքները նվազեցնելու միակ արդյունավետ միջոցն են։

Կրթությունը չի սահմանափակվում միայն գրքերից ու դասագրքերից ստացված գիտելիքներով, դա նաև գիտելիքներ են, որոնք ձեռք են բերվում դասասենյակներից դուրս՝ գործնական փորձերի միջոցով: Այսօր տրամադրվող կրթությունը պետք է հավասարակշռի տեսությունը եւ պրակտիկան ու ներառի իրական իրավիճակների ուսումնասիրություն:

Կրթությունն ապահովում է կայունություն կյանքում, եւ մի բան է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից: Լինելով լավ կրթված եւ ունենալով դիպլոմ ՝ դուք մեծացնում եք ավելի լավ կարիերա ունենալու ձեր հնարավորությունները ու նոր դռներ եք բացում ձեզ համար: Կրթությունն ապահովում է ֆինանսական ապահովություն, հատկապես այսօրվա հասարակության մեջ: Լավ կրթությունը բերում է ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ինչպես նաեւ տալիս այնտեղ հասնելու համար անհրաժեշտ հմտություններ: Եթե մենք կրթված ենք, ապա դա մի բան է, որը պատկանում է մեզ եւ միայն մեզ, ինչը թույլ է տալիս մեզ հույս չդնել ուրիշի վրա, բացի մեզնից: Այն կարող է մեզ թույլ տալ ոչ միայն ֆինանսապես անկախ լինել, այլ նաեւ կատարել մեր սեփական ընտրությունը:

Այս բաները հավերժ են եւ կիրառվում են ցանկացած երկրի ու հասարակության պարագայում։ Կրթությունը մեզ երազելու հնարավորություն է տալիս, ինչպես ասում ենք՝ «եթե կարող ես երազել, կարող ես հասնել այդ երազանքին»: Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դուք կարող եք ունենալ, եւ դրանով կյանքի կոչել ձեր երազանքների մեծ մասը: Իհարկե, կան որոշակի բացառություններ կախված նրանից, թե ինչին եք ձգտում, բայց, ընդհանուր առմամբ, կրթությունը ձեզ կտանի այնքան հեռու, որքան ցանկանում եք:
 
Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը, կրթված հասարակությունը վճռորոշ է երկրի տնտեսական աճի եւ հայերի համար: Երկրի՝ դեպի ծով մուտք չունեցող աշխարհագրական դիրքի պատճառով մշտապես սովորելը եւ ուսումնասիրելը շատ կարեւոր է նորարար լինելու եւ առաջադեմ գիտելիքներ ստանալու առումով:

- Կարո՞ղ ենք ասել, որ համաեվրոպական Executive MBA ծրագիրը ներկայումս ձեր «առաջնակարգ առաջարկն է»:

- Իրոք, համաեվրոպական Executive MBA ծրագիրը, որը մենք առաջարկում ենք Հայաստանում եւ 7 այլ երկրներում, մեր «առաջնակարգ առաջարկն է»: Այն նորարարական ծրագիր է՝ նախատեսված ներկայիս զբաղված ղեկավարների եւ մենեջերների համար եւ ներառում է ոչ միայն կանոնավոր դասընթացներ, այլեւ հավասարակշռում է տեսությունն ու պրակտիկան եւ ներառում իրական իրավիճակների եւ դեպքերի ուսումնասիրություն՝ թույլ տալով ուսանողներին զարգացնել իրենց վերլուծական եւ որոշում կայացնելու հմտությունները: Այն ՍԻԹԻ Քոլեջի, Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների համատեղ «արտադրանքն» է:

Դասընթացի կառուցվածքի ու բովանդակության շնորհիվ այն ուսանողներին տալիս է բիզնեսի եւ կառավարման հայեցակարգերի լայն ըմբռնում` տրամադրելով առաջնակարգ գիտելիքներ առաջնորդության եւ մարդկանց կառավարման վերաբերյալ: Ուսանողներին այն հնարավորություն է տալիս կիրառել այդ հասկացությունները եւ գործիքներն իրենց աշխատանքում արդեն ուսման ընթացքում: Ուսանողներն ուսումնասիրում են մոտիվացիայի, մենեջերական հաջողության համար թիմ կառուցելու, կատարողականի կառավարման, միջանձնային ու հաղորդակցման հմտությունների թեմաները, մասնակցում են առաջնորդության եւ HRM խնդիրների վերաբերյալ միջազգային սեմինարներին, աշխատում անձնական մարզչի հետ, ում հետ միասին գնահատում են իրենց ներկայիս անհատականության տեսակը (ներառում է համապատասխան թեստի անցկացում)՝ այդպիսով հնարավորություն ստանալով որպես մենեջերներ ավելի լավ պատկերացում կազմել իրենց եւ մյուսների մասին, ինչպես նաեւ այն ազդեցությունը, որն իրենց տեսակը թողնում է ամենօրյա փոխազդեցությունների վրա ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական հարցերում: Մեր Executive MBA ուսանողները մասնակցում են Բանակցությունների հմտություններ սեմինարին (Միացյալ Թագավորություն իրենց ուսումնական ուղեւորության ընթացքում), որն անցկացվում է համաշխարհային մակարդակի կառավարման ուսուցման կազմակերպության կողմից:

Սա իսկապես միջազգային MBA ծրագիր է եւ եզակին իր տեսակի մեջ, քանի որ ձեռք է բերվում նաեւ դեպի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Հունաստան երեք միջազգային ուսումնական ուղեւորությունների միջոցով: Մենք ունենք ավելի քան 10 երկրներից եւ համալսարաններից եկած ավելի քան 50 միջազգային դասախոսներից բաղկացած թիմ, ովքեր դասավանդում են ծրագրում ու բերում իրենց հարուստ ակադեմիական մասնագիտացումները, ինչպես նաեւ խորհրդատվական ու կառավարչական փորձը: Մեր վերջին խմբերը բաղկացած են ավելի քան 20 տարբեր ազգություններ ունեցող ուսանողներից եւ ընդգրկում են Հարավարեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ողջ տարածաշրջանը: Միաժամանակ MBA դասընթացներ ենք անցկացնում 8 տարբեր քաղաքներում՝ տալով մեր ուսանողներին հնարավորություն հաճախել դասերին ոչ միայն այն քաղաքում, որտեղ գրանցվել են, այլեւ այլ քաղաքներում՝ այդպիսով նպաստելով ուսուցման փորձի ավելացմանը եւ օգուտ քաղելով այլ ղեկավարների հետ հանդիպումներից:

- Համաեվրոպական Executive MBA ծրագրի ուսանողները կարող են ստանալ երկակի աստիճան, մեկը՝ Յորքի համալսարանից, մյուսը՝ Ստրասբուրգի: Սա եզակի՞ բան է հայկական եւ տարածաշրջանային շուկայում:

- Իրոք, մեր համաեվրոպական Executive MBA ծրագրի հաջողակ մասնակիցներին շնորհվում է երկու MBA աստիճան Եվրոպայի երկու առաջատար համալսարանների կողմից՝ բրիտանական առաջատար Յորքի համալսարանից եւ ֆրանսիական հեղինակավոր Ստրասբուրգի համալսարանից, որոնք մշտապես դասվում են աշխարհի լավագույն համալսարանների շարքին:

Մեր առաջարկած Executive MBA ծրագիրը հավատարմագրված է նաեւ աշխարհում MBA ծրագրերը գնահատելող ամենահեղինակավոր միջազգային հավատարմագրման մարմնի՝ Association of MBAs-ի կողմից (AMBA): Այս հավատարմագրումը ներկայացնում է ասպիրանտուրայում բիզնես կրթության ձեռքբերման ամենաբարձր չափանիշը:

Համաեվրոպական Executive MBA ծրագիրը հավատարմագրված ու հաստատված է նաեւ հեղինակավոր այլ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Chartered Management Institute-ը (Մեծ Բրիտանիա), որը միակ կանոնադրական մասնագիտական մարմինն է՝ նվիրված կառավարմանը եւ առաջնորդությանը: Սա նշանակում է, որ Executive MBA ծրագիրն ավարտած ուսանողները կարող են լրացուցիչ ստանալ Chartered Management Institute-ի (CMI) Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտի 7-րդ մակարդակի դիպլոմ՝ առանց լրացուցիչ դասերի կամ քննությունների, քանի որ մեր Executive MBA ծրագիրը բավարարում է CMI-ի նպատակներին եւ բարձրագույն որակավորման ուսումնառության արդյունքներին:

Այսպիսով, մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր Executive MBA ծրագիրը եզակի եւ նորարարական է, քանի որ ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ երկու դիպլոմ եւ երկու աստիճան աշխարհի երկու հեղինակավոր համալսարաններից, այլեւ միակ AMBA եւ CMI հավատարմագրված ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ավելի լայն տարածաշրջանում։

- Դուք հայ ուսանողներին առաջարկում եք մինչև 40 տոկոս կրթաթոշակներ: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել կրթաթոշակային ծրագրի մասին եւ ովքեր կարող են դիմել:

- Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է: Սակայն, որպես նորանկախ երկիր, նրան անհրաժեշտ են ռեսուրսներ զարգանալու համար։ Երբ ես ասում եմ ռեսուրսներ, մարդիկ սովորաբար մտածում են փողի մասին: Բայց ես նկատի ունեմ մարդկային ռեսուրսները: Մարդիկ իրենք պետք է զինվեն գիտելիքներով ու փորձով, որպեսզի իրականացնեն տնտեսության եւ ընդհանրապես հասարակության վերափոխումը, ու մեր կորպորատիվ եւ սոցիալական պատասխանատվությունն է նպաստել դրան՝ բոլոր հայ դիմորդներին կրթաթոշակներ առաջարկելով: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ հայ ուսանողներին մենք վերաբերվում ենք ոչ որպես միջազգային ուսանողների, այլ որպես Եվրոպական միության ուսանողների:

Սա նշանակում է, որ մենք կիրառում ենք Եվրոպական միության ուսանողների համար կիրառվող ուսման վարձեր, բացի այդ տրամադրում ենք մասնակի կրթաթոշակներ այդ վճարների համար, եւ բոլոր հայ դիմորդները կարող են դիմել դրանց համար: Մենք ստեղծում ենք հավասար հնարավորություններ յուրաքանչյուր հայ դիմորդի համար՝ դիմելու մեր ծրագրերին, մինչդեռ եթե մենք միայն մի քանիսին առաջարկենք 100%-ի հասնող լիարժեք կրթաթոշակ, շատ քչերը հնարավորություն կունենան ստանալ մեր առաջարկած կրթությունը:

- Ո՞րն է Ձեր ուղերձը նրանց, ովքեր ներկայումս մտածում են դիմել ՍԻԹԻ Քոլեջ  ուսման համար:

- ՍԻԹԻ Քոլեջի  եվրոպական կամպուսը Յորքի համալսարանի ինտեգրված մասն է եւ միջազգային կենտրոն ոգեշնչող ուսուցման եւ առաջադեմ հետազոտությունների համար: Հիմնված լինելով Հունաստանի Սալոնիկում, այն Եվրոպայում Միացյալ Թագավորության առաջատար համալսարանի առաջին կամպուսն է, որն ապահովում է բարձր ճանաչում ունեցող բրիտանական կրթություն ավելի լայն տարածաշրջանում եւ ակադեմիական դարպաս է հանդիսանում ուսանողների եւ գիտնականների համար, հատկապես հետբրեքսիթյան (Brexit) դարաշրջանում:

Այն անգլիախոս հաստատություն է բազմաթիվ ու տարբեր էթնիկ եւ լեզվական ծագում ունեցող ուսանողներով, որն առաջարկում է բակալավրի եւ մագիստրոսի ծրագրեր, ինչպես նաեւ բարձր հեղինակություն վայելող Executive MBA ծրագիր: Ակնհայտ է, որ հայ ուսանողներն առավելություններ կունենան՝ ընտրելով սովորել Հունաստանի ՍԻԹԻ Քոլեջում կամ իրենց քաղաքի Executive MBA ծրագրում, քանի որ նրանք կարող են ստանալ բարձր որակի միջազգային կրթություն տանը կամ միջերկրածովյան քաղաքում՝ մասնակի կրթաթոշակներ ստանալով: Սա նշանակում է, որ տրամադրված կրթաթոշակների եւ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ համեմատած ապրելու ցածր ծախսերի շնորհիվ նրանք կարող են օգտվել ողջամիտ գնով առաջարկվող բարձրագույն աստիճանից:

Համաեվրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համար զանգահարեք Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջի երեւանյան գրասենյակ` 093 909 349 հեռախոսահամարով։
Դիտում՝ 60221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW