Հրայր Աճեմյան. Yandex Taxi-ի B2B ծառայությունն օգնում է աճել անգամ փոքր բիզնեսին

04.04.2022 | 22:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Ընկերությունների աշխատակիցները ստիպված են լինում հանդիպումների մեկնել տաքսիով, եւ դա հաճախ խնդիր է դառնում. ինչպես փոխհատուցել աշխատողի ծախսերը, ինչպես փաստաթղթավորել դրանք հաշվապահության համար եւ այլն: Նման հարցերի լուծման համար Yandex Taxi-ն B2B հաճախորդներին առաջարկում է  տաքսի պատվիրելու կորպորատիվ ծառայություն, որից արդեն օգտվում են ավելի քան 82 հազար հաճախորդներ:

Հայաստանում Yandex-ի կորպորատիվ տաքսի ծառայությունը ներկայացված է արդեն մի քանի տարի։ Ծառայության առավելությունների, հայկական շուկայի եւ զարգացման հետագա ծրագրերի մասին Banks.am-ը զրուցել է Yandex Taxi-ի միջազգային B2B ծառայությունների ղեկավար Հրայր Աճեմյանի հետ:

- Հրայր, մենք զրուցում ենք Երեւանում՝ որքան գիտեմ, այն ձեր հայրենի քաղաքն է։ Ե՞րբ եք տեղափոխվել Մոսկվա եւ ինչո՞վ էիք զբաղվում մինչ Yandex-ում աշխատելը։

- Այո, ես ծնվել եմ Երեւանում։ Մոսկվա տեղափոխվելուս պատմությունն առանձնապես ուշագրավ չէ։ Դա Խորհրդային Միության փլուզումից հետո էր։ 1993 թվականին մեր ընտանիքը որոշեց տեղափոխվել Մոսկվա։ Մոսկվա տեղափոխվելուց հետո գնացի մանկապարտեզ, դպրոց, ավարտեցի համալսարանը եւ կարճ ժամանակով մեկնեցի ԱՄՆ՝ անգլերենս կատարելագործելու համար։

Հրայր Աճեմյանը


Կարիերայի զարգացման մի քանի տարբերակ ունեի, բայց որոշեցի վերադառնալ Մոսկվա եւ սկսեցի աշխատել Microsoft-ի ռուսաստանյան ներկայացուցչությունում։ Հինգ տարուց մի փոքր ավելի ընթացքում այնտեղ մի քանի պաշտոն փոխեցի, որից հետո տեղափոխվեցի Yandex։

- Ինչո՞վ եք այժմ զբաղվում Yandex-ում:

- Ես պատասխանատու եմ B2B արտադրանքի զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունից դուրս մեր ներկայության երկրներում: Հայաստանում դա դեռ կորպորատիվ տաքսի է։ Բացի Ռուսաստանից եւ Հայաստանից, մեր B2B ծառայությունները գործում են Ղազախստանում, Բելառուսում եւ Իսրայելում: Որպես կանոն, մենք սկսում ենք B2B-ի գործարկումը այն բանից հետո, երբ երկրում «սովորական» Yandex Taxi-ն թափ է հավաքում։ Նման երկրներն արդեն շատ են, ուստի մոտ ապագայում նախատեսում ենք B2B-ով դուրս գալ նոր շուկաներ։

- Ինչի՞ համար է հարկավոր կորպորատիվ տաքսին, եթե կա սովորականը: Որո՞նք են այս ծառայության առավելությունները:

- Բազմաթիվ առավելություններ կան, սակայն մի քանիսը հիմնական են: Նախ, դա խնայում է ընկերության գումարը: Yandex Taxi B2B ծառայությունն ունի հարմար «անձնական կաբինետ», որում գործատուն կարող է ավելացնել որոշակի թվով աշխատողներ, սահմանել աշխարհագրության եւ ուղեւորությունների արժեքի սահմանափակումներ։ Նման վերահսկողության դեպքում աշխատակիցներն այլեւս անբարեխիղճ ուղեւորություններ կատարելու գայթակղություն չեն ունենում՝ գործատուն տեսնում է, թե ով, որ ժամին եւ որտեղ է գնացել։

Նույն «անձնական կաբինետում» գործատուն հնարավորություն ունի ամսական կտրվածքով ստանալ հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հրայր Աճեմյանը


Կորպորատիվ բիզնեսի համար ունենք աջակցության առանձին գիծ, որն աշխատում է 24/7 ռեժիմով:

Բացի այդ, կորպորատիվ հաճախորդին կցվում է մենեջեր, որը նույնպես միշտ կապի մեջ է։ Այս բոլոր տարրերը նախատեսված են կորպորատիվ հաճախորդի կյանքը հեշտացնելու համար:

- Որքա՞ն ժամանակ է Հայաստանում գործում Yandex Taxi B2B ծառայությունը։

- Հայաստանում B2B-ով մենք ներկայացված ենք 2019 թվականից։ Ժամանակին Հայաստանը առաջին երկիրն էր, որտեղ Yandex Taxi-ն ներկայացավ Ռուսաստանից հետո։ Ըստ այդմ, հայկական B2B շուկան մեզ համար դարձել է առաջիններից մեկը։ Մենք հպարտ ենք մեր ծառայությունների որակով՝ հաճախ հաճախորդները գալիս են մեզ մոտ այլ ընկերությունների ծանոթների խորհրդով:

Նոր շուկա մտնելիս տեղի բնակիչներին եւ ընկերություններին պետք է բացատրել, թե որն է մեր ծառայության առավելությունը: Հայաստանում բավականին պրագմատիկ մարդիկ են ապրում, եւ եթե նրանց ցույց տաս, որ դա ձեռնտու է բիզնեսի առումով, խնայում է գումար եւ ժամանակ, ապա հարցերը արագ հանվում են։ Ստացվում է հետաքրքրել նույնիսկ ամենապահպանողական հաճախորդներին, ովքեր սովոր են թղթի հետ աշխատել եւ այնքան էլ հակված չեն անցնել նոր տեխնոլոգիաների։

- Ովքե՞ր են Ձեր հաճախորդները Հայաստանում։

- Մենք տրամադրում ենք B2B ծառայություն հանրապետության բոլոր այն քաղաքներում եւ մարզերում, որտեղ գործում է «սովորական» Yandex Taxi-ն, իսկ դա Հայաստանի մեծ մասն է։ Մեր հաճախորդների թվում կան տարբեր ընկերություններ՝ դեղատներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, ռեստորաններ, հեռուստաալիքներ: Կախված ընկերությունների առանձնահատկություններից՝ նրանցից յուրաքանչյուրն ունի իր կարիքները։ Օրինակ, դա կարող է լինել բենզալցակայանների ցանց, որը ցրված է ամբողջ երկրով, բաց է մինչեւ ուշ գիշեր կամ շուրջօրյա է գործում, եւ պետք հոգալ աշխատակիցներին տուն հասցնելու մասին:

Շատ հաճախ մեր ծառայություններից օգտվում են ընկերությունների վաճառքի բաժինները, քանի որ վաճառքի մենեջերներին հաճախ պետք է լինում շտապ մեկնել հանդիպումների։

Յանա Շախրամանյանը զրուցում է Հրայր Աճեմյանի հետ


Կորպորատիվ տաքսին կարող է շատ օգտակար լինել HR-ի համար։ Այսօր շատ ընկերություններ փորձում են իրենց մոտ «քաշել» լավ աշխատակիցներին, իսկ HR մասնագետները գլուխ են կոտրում, թե ինչպես ավելի գրավիչ դառնալ հետաքրքիր թեկնածուի համար։ Մենք ունենք հաճախորդներ, ովքեր աշխատանքի նկարագրության մեջ ներառում են կորպորատիվ տաքսի ծառայությունները: Դա կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն մինչեւ ուշ գիշեր կամ գրասենյակը գտնվում է քաղաքից դուրս։ Ընկերության համար ծախսերը աննշան են, սակայն դա էապես բարձրացնում է գրավչությունը պոտենցիալ աշխատակցի աչքերում։

Ուզում եմ ընդգծել, որ մենք օգտակար ենք ոչ միայն խոշոր հաճախորդների, այլեւ միջին եւ փոքր բիզնեսի համար։ Ծառայության որակը ոչ մի կերպ չի տարբերվում։ Կորպորատիվ տաքսին կարող է օգտագործվել ամենատարբեր ոլորտներում բիզնեսը զարգացնելու համար: Վերցրենք, օրինակ, սրճարան կամ ռեստորան: Սրճարանի տնօրինությունը կարող է որոշակի գումարի հաշիվ փակելու դեպքում հաճախորդի համար տաքսի պատվիրել։ Բիզնեսի համար դա թանկ չի լինի, իսկ հաճախորդը հաստատ ուրախ կլինի, քանի որ հաստատությունը հոգացել է նրա մասին եւ հնարավորություն է տվել հարմարավետ տուն հասնել։ Հաճախորդը նորից կվերադառնա սրճարան, ընկերներին կպատմի այդ մասին եւ բիզնեսը կաճի։

- Ինչպիսի՞ն է B2B-ի մրցակցությունը հայկական շուկայում:

- Կան նաեւ այլ սերվիսներ, որոնք մատուցում են կորպորատիվ տաքսիի ծառայություններ, սակայն, ի տարբերություն նրանց, մենք ամբողջությամբ թվայնացված ենք։ Վերեւում ես արդեն թվարկել եմ «անձնական կաբինետի» առավելությունները ուղեւորությունների եւ սահմանափակումների առցանց վերահսկողության, ամբողջական փաստաթղթավորման, 24/7 ռեժիմով աջակցության ծառայության առումով: Դա լիարժեք ծառայություն է, որը շատ է տարբերվում մրցակիցների ծառայություներից:

Հրայր Աճեմյանը


Մենք ունենք որակի վերահսկման խիստ համակարգ, հատկապես՝ բարձր կարգի սակագների համար: Այժմ կորպորատիվ տաքսիում, ինչպես նաեւ սովորականում, գործում են տարբեր սակագներ, բայց մենք աշխատում ենք կորպորատիվ հաճախորդներին տեղափոխել Start մակարդակից բարձր սակագների։ Օրինակ՝ Business սակագնում եւ՛ վարորդները, եւ՛ նրանց մեքենաները շատ խիստ ընտրության են ենթարկվում, հանձնում են որոշակի քննություն, ունեն կանոնակարգ, թե ինչպես վարվել ուղեւորների հետ, ինչպես շփվել, ինչպես հագնվել, ինչ տեսք պետք է ունենա մեքենան։ Մենք վերլուծում ենք հաճախորդների կարծիքները, եւ եթե նրանք բողոքեն, որ իրենց կեղտոտ մեքենա է մոտեցել, մենք կարող ենք վարորդից պահանջել տեղում լուսանկարել մեքենան եւ ուղարկել մեզ: Բացասական գնահատականների մեծ քանակի դեպքում որոշակի ժամկետով արգելափակում ենք վարորդին՝ սխալներն ուղղելու համար։ Եթե իրավիճակը կրկնվի, կարող ենք ամբողջությամբ անջատել նրան համակարգից եւ այլեւս երբեք չաշխատել նրա հետ: Մենք շատ ենք կարեւորում սպասարկման որակը։

Yandex Taxi-ի կորպորատիվ ծառայությանը միանալու հայտ ներկայացնելու կամ մենեջերներին հարց ուղղելու համար սեղմեք այստեղ:

Յանա Շահրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Դիտում՝ 80873
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW