Ցանկացած վայրից եւ ցանկացած ժամի սմարթֆոնով վճարային գործարքներ կատարելու համար նախատեսված Telcell Wallet-ը շարունակաբար ընդլայնում է հնարավորությունները իր օգտատերերի համար: Էլեկտրոնային դրամապանակից օգտվողները նաեւ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներից, փոխանցումներից, գործարքներից կարող են BON-եր կուտակել եւ գնումներ կատարել հավելվածի BON մարքեթից:Banks.am-ը «Թել-Սել» ընկերության թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման տնօրեն Սերգեյ Ուսնունցի հետ զրուցել է էլեկտրոնային դրամապանակի միջոցով բոնուսային միավորներ կուտակելու, BON մարքեթի առաջարկներից օգտվելու, ինչպես նաեւ մարքեթի միջոցով բիզնեսին տրվող հնարավորությունների մասին:- Telcell Wallet հավելվածը BON-եր՝ բոնուսային միավորներ կուտակելու հնարավորություն է տալիս օգտատերերին։ Խնդրում եմ ներկայացնել՝ ինչպե՞ս է գործում մեխանիզմը եւ, ընդհանուր առմամբ, ի՞նչ է BON մարքեթ հարթակը։- Մեր օգտատերերը Telcell Wallet-ում որոշ գործարքներ կատարելիս ստանում են BON-եր՝ բոնուսային միավորներ։ BON մարքեթը հենց այն հարթակն է, որտեղ կարող են այդ միավորները փոխանակել ներկայացված ապրանքներով ու ծառայություններով: BON մարքեթը Telcell Wallet-ի դասական լոյալության ծրագիրն է, որը ներկայացնում է այսպիսի մեխանիզմ․ կա օգտատեր, ով տարբեր գործարքներ է կատարում, դրա դիմաց ստանում միավորներ, այնուհետ մտնում է BON մարքեթ եւ կուտակած միավորները փոխանակում իր նախընտրած ապրանքով։ Լուսանկարը՝ Telcell - Ի՞նչ ապրանքներ եւ ծառայություններ կարելի է գտնել BON մարքեթում։ - Ցանկացած ապրանք կամ ծառայություն կարող է լինել BON մարքեթում, ցանկը շատ բազմազան է՝ գաջեթներ, տեխնիկա, կոսմետիկա, օծանելիք, խաղալիք, վառելանյութ, սնունդ եւ տարբեր նվերներ:Դասական ապրանքներից զատ, ունեցել ենք նաեւ այսպիսի առաջարկներ․ միավորները հնարավոր է եղել փոխանակել որեւէ հայտնի լուսանկարչի ֆոտոշարքով կամ հայտնի TikToker-ի հետ հանդիպմամբ: Այսինքն՝ BON մարքեթում կարող է առաջարկվել ծառայություն կամ ապրանք, որն այլ տեղ գտնել հնարավոր չէ:Ապրանքների ու ծառայությունների առումով BON մարքեթի հնարավորություններն արտացոլում են մեր եւ մեր գործընկերների ստեղծագործական միտքը:Հաճախ նաեւ սոցցանցերում մեր օգտատերերի շրջանում ենք հարցումներ անում՝ ինչ կցանկանան գտնել BON մարքեթում: Ու նրանք եւս շատ հետաքրքիր գաղափարներ են մեզ տալիս, որոնք, բնականաբար, իրագործում ենք: Նաեւ հետադարձ կապ ենք պահում այն օգտատերերի հետ, ովքեր արդեն փոխանակել են իրենց միավորները, հետաքրքրվում ենք՝ ինչ կցանկանան տեսնել BON մարքեթում:Ամեն շաբաթ ապրանքների ցանկը թարմացվում է, մեր գործընկերների հետ եւս քննարկում ենք՝ որ ապրանքատեսակը ներկայացնել, որ ապրանքատեսակն է ավելի լավ սպառվում:- BON մարքեթը քանի՞ ակտիվ օգտատեր ունի, եւ ինչպե՞ս է աշխատում BON-երի փոխանակում-ապրանքի ստացում պրոցեսը։- Այս պահին մեր ավելի քան 400 000 օգտատերերից մոտ 150 000-ն օգտվում է BON մարքեթից: Միավորները շատ պայմանական են, օրինակ՝ ապրանքը կարող է իրականում արժենալ 100 000 դրամ եւ BON մարքեթում ներկայացվել նույնքան BON-ով, բայց հնարավոր է, օրինակ, 100 000 դրամանոց ապրանքը BON մարքեթում փոխանակել 10 000 BON-ով: Սրա մեջ նաեւ զվարճանքի կոմպոնենտ կա, մարդկանց հետաքրքիր է միշտ մտնել տեսնել՝ ապրանքները որքան միավոր արժեն, համեմատել, մտածել՝ այդ 10 0000 BON-ով ինչն է ավելի լավ փոխանակել՝ 8 բաժակ սու՞րճ ընկերների հետ, թե օրինակ՝ 10 լիտր բենզին։- Որպես բիզնեսի զարգացման գործիք՝ Telcell-ն իր BON մարքեթ պրոդուկտով ի՞նչ հնարավորություն է տալիս բիզնեսին։ Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել այդ հարթակում։ - BON մարքեթի հիմքում ընկած է նաեւ բիզնեսի զարգացման գաղափարը: Այն յուրահատուկ գործիք է, որը բիզնեսին թույլ է տալիս ձեռք բերել հաճախորդներ եւ ավելացնել վաճառքը: Երբ որեւէ ապրանք կամ ծառայություն հայտնվում է BON մարքեթում, նշանակում է՝ մենք ոչ միայն նպաստում ենք այդ ապրանքի իրացմանը, այլեւ նոր հաճախորդների գրավմանը: Եթե, օրինակ, BON մարքեթում ներկայացվում է որեւէ ընկերության 200 պիցցա, մեր գործիքակազմով մենք կարողանում ենք երաշխավորված 200 տարբեր հաճախորդ ուղղորդել իրենց սրճարան: Բացի այն, որ բիզնեսը գումար է վաստակում, նաեւ ստանում է հաճախորդ: Պայմանական ասած՝ լավություն անելով մեր հաճախորդին եւ թույլ տալով միավորների դիմաց վերցնել իր նախընտրած ապրանքը, միաժամանակ՝ բիզնեսին թույլ ենք տալիս ծանոթանալ ու գրավել մեր հաճախորդին, ով գուցե երբեւէ չի օգտվել իրենց ապրանքից կամ ծառայությունից: -Ի՞նչ պետք է անի բիզնեսը՝ BON մարքեթում հայտնվելու համար։- Բոլոր այն ընկերությունները, որոնք համագործակցում են Telcell Wallet-ի հետ, հնարավորություն են ստանում իրենց ապրանքները տեղադրել BON մարքեթում: Մեր գործընկերների համար հարթակին միանալու մեխանիզմը շատ պարզ է: Գործընկերներն ունեն պայմանագիր, սպասարկող մենեջեր, ում հետ մշտական կապը թույլ է տալիս ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել այդ ամենը:Իսկ այն բիզնեսները, որոնք Telcell-ի հետ այս պահին որեւէ հարաբերություն չունեն, գործընկեր չեն, BON մարքեթին միանալու համար առաջին հերթին պետք է դառնան գործընկեր, ինչը եւս շատ հեշտ է: Դրա համար ստեղծել ենք Telcell Business հավելվածը, որը App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով՝ բիզնեսի սեփականատերը կամ մենեջերը կարող է բիզնեսն ինտեգրել Telcell համակարգին եւ հինգ րոպե անց արդեն վճարումներ ընդունել Telcell Wallet-ի ցանկացած օգտատիրոջից: Լուսանկարը՝ Telcell Այս քայլից հետո կարելի է կապ հաստատել մեզ հետ, եւ համապատասխան մասնագետները կկազմակերպեն BON մարքեթում ներկայացվելու գործընթացը: Դրա համար անգամ գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա:BON մարքեթում հայտնվելուց հետո մեր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության երկրորդ աստիճանն է սկսվում, այս փուլում մեր հաճախորդներին խրախուսում ենք գնել գործընկերների ապրանքներն ու ծառայությունները: - Ի՞նչ հաջողված օրինակ կբերեք ընթացիկ համագործակցություններից։ - Համագործակցության հաջողված օրինակները շատ են՝ թե՛ ծառայություններ մատուցող, թե՛ ապրանքների վաճառքով զբաղվող բիզնեսի մասով: Կնշեի, օրինակ, Coffee House Company ցանցի հետ համագործակցությունը: Այն շատերին հետաքրքրեց: Մարդիկ զբոսնելիս պարզապես մոտենում եւ փոխանակում էին իրենց BON-երը Coffee House-ի սուրճով: Լուսանկարը՝ Telcell Հաջողված այլ օրինակ․ մենք մասնակից էինք մի միջոցառման, որի տոմսերը տեղադրեցինք նաեւ BON մարքեթում եւ ընդամենը մի քանի օրում ունեցանք 5000-ից ավելի փոխանակում։ Դա մեզ նաեւ թույլ տվեց կապ հաստատել տվյալ օգտատերերի հետ ու հաստատել նրանց մասնակցությունը, ինչը յուրաքանչյուր միջոցառման կազմակերպչի համար գերարդյունավետ խթանիչ գործիք է։- Խնդրում եմ ներկայացրեք նաեւ մարքեթի զարգացման ընթացքն ու հեռանկարը։ - Երբ BON մարքեթը թողարկեցինք, դժգոհություններ նույնպես եղան: Այն ֆունկցիոնալ առումով չէր համապատասխանում մեր օգտատերերի սպասելիքներին: Պատահում էր նաեւ, որ ապրանքների քանակը չէր համապատասխանում օգտատերերի պահանջարկին: Երբեմն տեղադրում էինք որեւէ ապրանք, եւ այն վայրկյանների ընթացքում սպառվում էր, ինչն էլ բերում էր դժգոհության: Բնականաբար, այդ ամենը հաշվի առնելով, ֆունկցիաներն ավելի բազմազան ու հարմարավետ դարձրինք: Հիմա օգտատերերը կարողանում են օնլայն ռեժիմով անընդհատ հետեւել կուտակած BON-երի ընթացքին, ինչպես նաեւ տեսնել՝ ով որքան BON ունի, ով է ամենաշատ միավորներ կուտակել եւ այլն: Այս գործառույթը ապահովում է առավելագույն թափանցիկություն: Օգտատերերի խնդրանքին ընդառաջելով՝ նաեւ BON-երը միմյանց նվիրելու հնարավորություն ստեղծեցինք: Հիմա հաճախ ինչ-որ ապրանքի համար մարդիկ միավորվում են եւ միասին են BON-երը հավաքում, փոխանակում: Ավելացրինք նաեւ այն գործիքը, որ մարդիկ կարողանան BON կուտակել՝ իրենց ընկերներին Telcell Wallet հրավիրելով: Սրա միջոցով կարողանում են հրավիրած ընկերոջ գործարքներից եւս BON-եր ստանալ: Այս պահին մեջ օգտատերերից 150 000-ն ակտիվ մասնակցում են այս պրոցեսներին:Հավելվածի ֆունկցիաներն ավելացնելն ու բարելավելը շարունակական գործընթաց է՝ օգտվողի համար այն միշտ մեկ քայլ ավելի հարմար դարձնելու նպատակով: Լուսանկարը՝ Telcell - Եվ վերջում՝ Ամանորին ընդառաջ ի՞նչ նորություններով կներկայանա BON մարքեթը:- Ինչպես նշեցի, մենք անընդհատ հարցումներ ենք անում, թե օգտատերերը ինչ են ուզում տեսնել մարքեթում: Հիմա գերակշռում է նվերների ցանկությունը: Բնականաբար՝ մեծացնելու ենք նվերների տեսականին, որպեսզի մարդիկ կարողանան դրանք փոխանակել BON-երով:Բացի այդ, դեկտեմբերի 22-26-ը շատ մեծ տաղավարով մասնակցելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող ամենախոշոր տոնավաճառին՝ Big Christmas Market-ին: Մեր BON Christmas Market by Telcell տաղավարը թույլ է տալու ցանկացած այլ տաղավարից գնում կատարելիս կուտակել BON-եր եւ անմիջապես մոտենալ մեր տաղավարին ու դրանք փոխանակել նախընտրելի ապրանքով: Լուսանկարը՝ Telcell Տոնավաճառում գործելու է ավելի քան 200 վաճառակետ, եւ բոլորում կատարած գնումներից կուտակած BON-երի քանակը եռապատկվելու է: Նաեւ՝ կազմակերպելու ենք ինտերակտիվ խաղ, որի բոլոր մասնակիցները մեր տաղավարից դատարկաձեռն չեն հեռանա: Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Telcell-ի արխիվի Tweet Դիտում՝ 29933