Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: Banks.am-ը օրվա առթիվ զրուցել է 15 բիզնես միավոր կենտրոնացնող «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների հետ եւ հարցրել նրանց. ի՞նչ բանաձեւ ունի ընտանեկան երջանկությունը, որոնք են ընտանիքի արժեքները, եւ, իհարկե, ընտանեկան ժամանցի մասին։ Բելլա Վահրամովա TI'ME խանութ-սրահների ցանցի մարքետինգի բաժնի ղեկավարՅուրաքանչյուր հարաբերության մեջ ամենակարեւորը ընկերություն անելու ունակությունն է՝ սա է ընտանեկան երջանկության բանաձեւը։Մենք չենք ընտրում մեր ծնողներին, երեխաներին, իսկ կողակցին ընտրում ենք քիմիայի կանոնների թելադրանքով։ Այս ամենի կողքին կյանքի ընկերների ընտրությունն ամենագիտակցվածն է, որովհետեւ մարդն իր ամենամտերիմ ընկերոջ հետ ամենաանկեղծն է, ամենաիրականը։ Կյանքի ընկերոջ կողքին անհետանում է եսասիրությունը, չես փորձում փոխել նրան, հարգում ես նրա անձնական տարածքը, լսում եւ միշտ փորձում ես հասկանալ, աջակցել։ Փորձում ես անել ամեն ինչ, նրա հետ լավ, հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Ընտանիքում էլ է այս նույն բանաձեւը։ Ընկերությունը երջանիկ եւ անխափան հարաբերությունների գաղտնիքն է։ Ընտանիքում, առաջին հերթին, մենք լավ ընկերներ ենք եւ այս հարաբերությունները պահպանելու ենք նաեւ երեխաների պարագայում։Մեր ընտանիքը շուտով կհամալրվի եւ արդեն իսկ պարզ է, որ սկսվում է կյանքի ինտենսիվ ու հետաքրքիր, նոր փուլ։ Այս պահին սպասելիքներն ու էմոցիաները խելագարվելու աստիճան շատ են ու հակասական։ Ծնող դառնալը քեզ դարձնում է միաժամանակ աննկարագրելի ուժեղ եւ սարսափելի զգուշավոր։ Աննա ՍարգսյանChronograph խանութ-սրահի վաճառքի ղեկավարՉկա ընտանեկան երջանկության այնպիսի հստակ բանաձեւ, որին հետեւում ենք, որովհետեւ երջանիկ լինելու նախապայմանները եւ պահանջները հաճախ փոխվում են եւ հաճախ ստիպված ես լինում առաջնորդվել պահի թելադրանքով։Այս ամենին զուգահեռ, կան սկզբունքներ, որոնց փորձում ենք հավատարիմ մնալ, որպեսզի մեր ընտանիքի երջանկությունն ու անդորրը չխաթարվի։ Փորձում ենք լինել ներողամիտ, համբերատար, ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին որ կանք։ Փորձում ենք յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը լցնել ջերմ էմոցիաներով, որովհետեւ կյանքը չափազանց կարճ է, եւ պետք է վայելել յուրաքանչյուր ակնթարթ։Ես համոզված եմ, որ անկախ սեռից եւ պաշտոնից, եթե մարդ շատ է ցանկանում, ապա թե ընտանիքում, թե աշխատավայրում կարող է լիարժեք դեր ունենալ։ Ես ամեն գնով ջանում եմ պահպանել այդ դերը, թեեւ ընտանիքիս մեծանալուն զուգընթաց՝ լիակատարությունն ապահովելը չափազանց բարդ է դարձել։ Հաճախ եմ հայտնվում ընտրության առջեւ, թե ժամանակս անհետաձգելի գործերից որին տրամադրեմ՝ աշխատանքի՞ն, որպեսզի հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ունենամ, թե ընտանիքիս, որին գործի բերումով չափազանց քիչ եմ տեսնում։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Նման պարագայում օգնության են հասնում մեր ծնողները, որոնց պարտական ենք մինչեւ կյանքի վերջ, որովհետեւ նրանք են փորձում թեթեւացնել մեր առօրյա հոգսերը։ Նրանց օգնությունը չափազանց կարեւոր եւ անփոխարինելի է հատկապես կանանց դեպքում, որովհետեւ աշխատող մայր լինելուց բացի նաեւ տան տիկնոջ պարտականություններ կան։ Եթե չլիներ մայրս, այս հարցում ես թերանալու էի։Ամեն ինչ անում եմ բալանսավորելու ընտանիք-աշխատանք հարաբերակցությունը: Մեկը մյուսից վեր չեմ դասում՝ ինձ համար երկուսի հաջողությունից է կախված ընտանիքիս առողջ մթնոլորտն ու երջանկությունը։Եթե ընտանիքում խաղաղ ու երջանիկ ենք, ապա աշխատավայրում չունենք խնդիրներ, եւ ճիշտ հակառակը։Էմիլ ԽաչատրյանMegaFood ընկերության շուկայի զարգացման պատասխանատու (պրեսելեր)Նախորդ ծննդյանս նախօրեին, կինս, ինձնից գաղտնի, երեխաների հետ պայմանավորվել էր, որ ինչ-որ պատրվակով պետք է վիճի ինձ հետ։ Վիճեցինք, մի քանի ժամ չխոսելուց հետո, գիշերը հանկարծ մեր տան լույսերն անջատվեց, կինս եւ երեխաներս փուչիկներով, տորթով ու «ծնունդդ շնորհավոր» երգելով եկան հյուրասենյակ։ Այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Կարծում եմ, որ երբ երջանիկ ես, կարողանում ես երջանկացնել ընտանիքիդ անդամներին։ Երբ ընտանիքում կա փոխադարձ սեր, հարգանք եւ երջանկություն, ապա ընտանեկան երջանկության բանաձեւը գտնված է։ Իմ ընտանիքը շատ ամուր է, եւ ես շատ երջանիկ եմ ինձ զգում իմ երեխաների եւ կնոջ կողքին, որովհետեւ գտել եմ այդ բանաձեւը։Արմեն ԱյվազյանUCOM ընկերության ռադիո եւ բջջային հիմնական ցանցերի ղեկավարԸնտանեկան երջանկության բանաձեւը փոխադարձ հարգանքի, նվիրման, փոխզիջման հանրագումարն է։ Եթե փորձեմ ընդհանրացնել մեկ բառով, ապա՝ սերը։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Սիրում ենք միասին ժամանակ անցկացնել, հետեւում ենք եկեղեցական ավանդույթներին։ Սիրում ենք տոնել ազգային եւ եկեղեցական տոները մեծ ընտանիքով, մեր ծնողների հետ եւ հիմնականում տանը։ Երեխաների ծննդյան տոները պարտադիր մեծ տոնակատարության ենք վերածում։Սրբուհի ԱվագյանMegaToys մանկական խանութ-սրահի մենեջերՄեր տանն ընդունված է լսել ու հարգել ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարծիքը։ Թե ես, թե ամուսինս, հաշվի ենք նստում երեխաների ցանկությունների, կարծիքի հետ։ Մեզ համար կարեւոր է խրախուսել նրանց յուրաքանչյուր, անգամ ամենափոքր ձեռքբերումը։ Այս ամենին գումարում ենք նաեւ շատ սեր, որովհետեւ հենց դա է ընտանիքի շարժիչ ուժը եւ ստանում ենք ընտանեկան երջանկության բանաձեւը։Օգտագործեք ամեն հնարավոր առիթ ուրախացնելու ձեր երեխաներին, հարգեք նրանց, լսեք նրանց կարծիքը։ Փորձը ցույց է տալիս, որ երջանիկ մանկություն ունեցող երեխաները հետագայում դառնում են հասարակության առողջ անդամ, ավելի ինքնավստահ են եւ կայացած։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Ես վերադարձել եմ աշխատանքի, երբ տղաս ընդամենը 4 տարեկան էր։ Շատ հաճախ նրան հետս աշխատանքի էի տանում, ինչի շնորհիվ սկսեցի ավելի լավ հասկանալ մանկահասակ երեխաների հոգեբանությունն ու պահանջները։ 8 տարի է անցել իմ կյանքի այդ շրջանից եւ հիմա դուստրս է 4 տարեկան։ Շարունակում եմ աշխատել նույն ընկերությունում եւ վստահորեն կարող եմ պնդել, որ նաեւ ընտանիքիս շնորհիվ է, որ ամբողջությամբ տիրապետում եմ իմ աշխատանքին, շատ լավ ճանաչում եմ երեխաների տարիքային առանձնահատկություններին բնորոշ, թրենդային, պահանջված ու նախընտրելի խաղալիքային նախասիրությունները։Երեխաների հետ ամենօրյա շփումների շնորհիվ ես մանկավարժ-հոգեբանի փորձ եմ ձեռք բերել, դարձել եմ ավելի նրբանկատ եւ համբերատար նաեւ ընտանիքում։Շուշան ՍահակյանMegaSport սպորտային խանութների ցանցի ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահԸնտանիքի բոլոր անդամները միմյանց կողմից հասկացված են, ընդունված են այնպիսին, ինչպիսին կան եւ իրենց լիարժեք են զգում՝ սա է ինձ համար երջանիկ ընտանիքի մոդելը։Որեւէ հստակ եւ մեկ մոդել այս հարցում չկա, որովհետեւ յուրաքանչյուրը ձեւավորվում է տարիների ընթացքում, կերտվում է ընտանիքի բոլոր անդամների կողմից՝ լիարժեք եւ երկկողմանի պատկերացումների միանման հիմքով, փոխզիջումներով։Փոքր տարիքից ինձ շրջապատել են ընտանեկան տարբեր մոդելներ՝ հայրական կողմի ընտանիքում հինգ եղբայր է, մեկ քույր, մայրական կողմում՝ հինգ քույր եւ մեկ եղբայր։ Ես մեր ընտանիքի ամենափոքր թոռն եմ՝ շրջապատված բազմաթիվ ընտանիքներով։ Նրանց ուսումնասիրելով կարող եմ ասել՝ հաջողված եւ երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կա սեր, փոխադարձ հարգանք, փոխվստահություն, փոխզիջումներ, ձեռքբերումների եւ անկումների ժամանակ միմյանց կողքին կանգնելու ունակություն։Շատ ենք կարեւորում ընտանիքի անդամներով ազատ ժամանակը բնության գրկում անցկացնելը։ Նախկինում ամուսնուս հետ նաեւ մարզումների էինք հաճախում, հիմա երեխաների հետ չենք հասցնում ու փորձում ենք տանը զբաղվել սպորտով։ Ես շատ եմ սիրում յոգա, տղաս՝ Հայկը, 4,5 տարեկան է, հաճախում է լողի, աղջիկս՝ 1,5 տարեկան Անգելինան, հետագայում նույնպես լողի կգնա, գուցե նաեւ պարի։Հասմիկ ԳրիգորյանYerevanMall-ի հաճախորդների սպասարկման մենեջեր«Ընտանիք» բառի իմաստը ոչ բոլորն են հասկանում եւ ճիշտ ընկալում։ Ինքս փորձում եմ շատ սիրել ու ուշադրության կենտրոնում պահել այն, ինչ ունեմ, ինչ Աստված տվել է ինձ: Երջանկությանս բանաձեւերից մեկն իմ երեխային ամուր գրկելն է։ Մի՞թե սա երջանկություն չէ: Լուսանկարը՝ «Գալաքսի» Երջանկություն է, երբ չկա պատերազմ՝ խաղաղությունն իմ կյանքի կարեւորագույն նախապայմաններից մեկն է։Երջանկությունը միասին անցկացրած ժամանցն է, որը մեր պարագայում տոնախմբության պես մի բան է։ Փորձում ենք թե տանը, թե դրսում մեր ժամանակը լցնել գունավոր պահերով։ Մանկության հիշողությունները մարդու կյանքում ճակատագրական են ու չափազանց կարեւոր։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հիշողությունները չլինեն գորշ կամ անգույն։Ազատ Պետրոսյան«Գալաքսի» ընկերությունների խմբի դիզայնի եւ ստեղծարարության պատասխանատուԸնտանեկան երջանկության վերաբերող հարցը նման է հավերժական՝ ի՞նչ է գեղեցկությունը հարցին։ Այդ պարագայում էլ, հարցի պատասխանը արվեստագետները, փիլիսոփաները փորձում են ձեւակերպել ելնելով հասարակարգի, համակարգի, ժամանակի, տրամադրության, կենսափորձի պահանջների։ Արդյունքում, շատ հաճախ, այդ պատասխանները միմյանցից կտրականապես տարբեր են եւ ոչ ռացիոնալ։ Երբեմն, նաեւ ճշմարիտ են, թեեւ պայմանավորված պահով եւ ժամանակով, փոփոխական են։Վերացական հասկացությունները կարող են ունենալ անվերջ տարբերվող ձեւակերպումներ, քանի որ չկան ընտանեկան երջանկության հստակ սահմանումներ։ Լուսանկարը՝ «Գալաքսի» Ընտանեկան ցանկացած կոնֆլիկտի պատճառը սեփական էգոն ընտանեկան էգոյից գերադասելն է։ Հետեւաբար՝ ընտանեկան երջանկության հիմնական բաղադրիչը «ես»-ի եւ «մենք»-ի ճիշտ փոխհարաբերություններն են եւ դրանց սահմանների հստակեցումը։Իմ ընտանեկան երջանկության փորձը հուշում է, որ եթե ընտանիքում չկա երջանիկ լինելու ձգտում, չի կարող լինել սեր։ Եթե չկա փոխադարձ հարգանք, չի կարող լինել նաեւ փոխադարձ ներողամտություն։Ընտանեկան երջանկությունը բազմաթիվ փոքր ու կարեւոր հանգամանքների համամասնությունն է։ Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 5597