Օգոստոսի 14-ից Telcell-ը մեկնարկել է «Տերմինալը քո գրպանում» նոր արշավը։ Թե ինչ նոր գաղափար է ընկերությունը փորձում փոխանցել, եւ ինչ նորություններ կան 150 000 օգտատեր ունեցող Telcell Wallet հավելվածում, Banks.am-ը պարզել է «Թել-Սելի» թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման տնօրեն Սերգեյ Ուսնունցից։Տերմինալը գրպանումՎերջին 13 տարվա ընթացքում Telcell ընկերությունը Հայաստանում եւ Արցախում ստեղծել է տերմինալային ամենալայն ցանցը։ Ավելի քան 3 500 վճարային կետ ունեցող համակարգի միջոցով ամեն ամիս գործարք է իրականացնում 1.5 միլիոն օգտատեր։Նոր արշավը կոչված է մեր հայրենակիցներին իրազեկել, որ տերմինալներն արդեն հասանելի են ավելի հարմար ձեւաչափով՝ Telcell Wallet բջջային հավելվածի տեսքով։ Լուսանկարը՝ Telcell Էլեկտրոնային այս դրամապանակով կարելի է վճարել ավելի քան 400 ծառայության դիմաց՝ անկախ գտնվելու վայրից եւ օրվա ցանկացած պահի: Դրա համար անհրաժեշտ է միայն ինտերնետ եւ գումար հաշվեկշռին։Telcell Wallet-ը միշտ ձեռքի տակ է եւ խնայում է այն ժամանակը, որը ծախսվում էր տերմինալին մոտենալու համար:Առավելությունները շատ ենTelcell Wallet-ում վճարային գործիքակազմը մշտապես թարմացվում է, հնարավորություններն ընդլայնվում են։ Ծառայությունների դիմաց վճարումներից զատ, էլ. դրամապանակի օգտատիրոջը հասանելի են ֆինանսական մի շարք գործիքներ՝ դրամական փոխանցումներ ցանկացած բանկային քարտի ու հաշվեհամարի, վարկավորման գործիքներ՝ արագ եւ հեշտ վարկ ստանալը տեւում է մի քանի րոպե։ Լուսանկարը՝ Telcell Telcell Wallet-ի օգտատերերը կարող են նաեւ միմյանցից գումար հայցել ու փոխանցել՝ 0% միջնորդավճարով։Scan and Pay-ըՄեր էլ. դրամապանակի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց գնումների ու ժամանցի համար ակնթարթորեն անկանխիկ վճարել հենց իրենց սմարթֆոնով՝ ընդամենը QR-ի սկանավորմամբ, Telcell Wallet-ում ունենալով ակտիվ հաշվեկշիռ: Scan and Pay-ը գործում է ավելի քան 600 կետերում` սրճարաններ, սուպերմարքեթներ ու տարբեր վաճառակետեր: Լուսանկարը՝ Telcell Անհպում վճարումները հնարավորություն են տալիս այլեւս չպահել կանխիկ գումար կամ բանկային քարտեր։BON մարքեթըBON մարքեթը գործում է Telcell Wallet-ի ներսում։ Վճարային տերմինալով կամ Telcell Wallet-ով վճարումներ կատարելիս հաճախորդներին տրամադրում ենք բոնուսային միավորներ՝ BON-եր:Օգտատերերը կարող են իրենց կուտակած բոնուսային միավորներին հետեւել Telcell Wallet-ի BON բաժնում եւ դրանք օգտագործել դրամապանակի BON մարքեթում ներկայացված ծառայություններից կամ ակցիաներից օգտվելու համար։ Լուսանկարը՝ Telcell Սա լավ հնարավորություն է նաեւ բիզնես ծառայությունների համար, որոնք կարող են իրենց ապրանքները կամ բրենդը ներկայացնել 150 000 ակտիվ օգտատիրոջ։ Սա բիզնեսի տեսանելիությունը ակտիվացնելու շատ լավ գործիք է, որը, ի դեպ, այս պահին անվճար է մեր գործընկերների համար։ Telcell Wallet-ի տեսլականըԵրբ նոր էին տեղադրվում Telcell վճարային տերմինալները, դրանցից քչերն էին օգտվում, այսօր տերմինալները դարձել են մեր հայրենակիցների կյանքի անբաժանելի մասը։ Առայժմ չենք կարող ձեւակերպումը նույն ընդգրկմամբ կիրառել էլեկտրոնային դրամապանակի համար, քանի որ այն նոր տեխնոլոգիա է եւ մեր հայրենակիցների կողմից լիարժեք իրացման համար ժամանակ է պահանջում: Մեր ռազմավարությունը միտված է հենց ժամանակակից տեխնոլոգիաներն ու վճարային գործիքները հասանելի դարձնելուն: Համոզված ենք՝ մեր բոլոր հաճախորդները կգնահատեն էլեկտրոնային դրամապանակի հարմարավետությունը եւ տերմինալներից աստիճանաբար անցում կկատարեն Telcell Wallet-ին։ Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 22924