Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանակում փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Հանդիպի´ր գլխավոր տնօրենին. ճանապարհ դեպի վերեւ» խորագրով միջոցառումը: Պանելային քննարկման ընթացքում 5 տարբեր ընկերությունների տնօրեններ պատմել են հաջողության իրենց տեսլականի, ձախողումների ու նվաճումների մասին: Banks.am-ը ներկա է գտնվել միջոցառմանն ու առանձնացրել հատկանշական դրվագները: «Շեֆիլդի համալսարանը միջոցառման մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու հաջողություններ գրանցած մարդկանց փորձին: Դա կօգնի նրանց ձեռք բերել նոր ունակություններ ինչպես կրթական, այնպես էլ կարիերային աճի տեսանկյունից», - նշել է համալսարանի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն, Հայաստանում համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլիթ Շահզադեյանը: Լիլիթ Շահզադեյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պանելային քննարկման մասնակիցներն էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, Family Net ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման փոխտնօրեն Հայկ Լորիկյանը, ProService_L մարդկային ռեսուրսների կառավարման եւ զարգացման մասնագիտացված խորհրդատվական ընկերության տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:Նրանցից ոմանք Շեֆիլդի Executive MBA ծրագրի շրջանավարտներ են: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեկ նպատակի տարբեր բանաձեւերըԳեւորգ Ենգիբարյան. Մինչ Family Net-ը հիմնելը այլ աշխատանք ունեի: Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ պետք է թողնեմ այն: Սկզբում դա ինձ դա շատ զարմանալի թվաց, քանի որ բավականին լավ էի վաստակում, բայց նա շարունակում էր պնդել, որ պետք է թողնեմ այդ աշխատանքը, քանի որ այն քայքայում է ինձ: Այժմ ես եմ դա խորհուրդ տալիս: Եթե ավյունով լցված չեք այն բանի նկատմամբ, որով զբաղվում եք, ապա պետք է թողնեք դա ու փնտրեք ձեր տարերքը: Գեւորգ Ենգիբարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արա Թադեւոսյան. Ես չեմ կարծում, թե գոյություն ունի հաջողության համընդհանուր բանաձեւ: Թերևս, համընդհանուր է միայն այն, որ պետք է անդադար շատ աշխատել, ինչն էլ ես անում եմ Մեդիամաքսի ստեղծումից ի վեր ու չեմ պատրաստվում կանգ առնել:Լիլիթ Հակոբյան. Երբ քո առջեւ դնում ես նպատակներ, որոնք ի վերջո կարողանում ես իրականություն դարձնել, քեզ հաջողակ ես զգում: Անձնական հաջողությունը հենց այն է, երբ ի վիճակի ես հասնել ցանկալի արդյունքներին: Հաջողության իմ բանաձեւը պրոֆեսիոնալ լինելն է: Այս տեսանկյունից շատ եմ կարեւորում Executive MBA կրթական ծրագիրը, որ առաջարկում է Շեֆիլդի համալսարանը: Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում կաճի: Լիլիթ Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայկ Լորիկյան. Խորհուրդ կտամ վերլուծեք ինքներդ ձեզ եւ հասկանաք՝ դուք ավելի շատ հակված եք գործառնական աշխատանքի, թե՞ նախագծային: Ինքս նախընտրում եմ զբաղվել նախագծերով, դա ինձ ավելի հոգեհարազատ է: Բնականաբար, կան մարդիկ, որոնք նախընտրում են գործառնական աշխատանքը եւ դրանից են հաճույք ստանում: Մարդիկ տարբեր են եւ ցանկալի է, որ դուք ընտրեք հենց այն, ինչն ավելի լավ է համապատասխանում ձեր խառնվածքին եւ ցանկություններին: Հայկ Լորիկյանը եւ Արա Թադեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Անհաջողությունը՝ նոր սկիզբԿատալինա Սյուզան. Երեւանում աշխատելուս երկրորդ տարում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աուդիտ պետք է անցկացվեր: Ինձ հուշեցին, որ աուդիտորը գալիս է որպես հյուր, եւ միայն հաջորդ օրը բացահայտում իր ով լինելը: Այդպես էլ եղավ: Նա դժգոհ էր հյուրանոցի աշխատանքից: Ավելի ուշ, երբ իմացա աուդիտի արդյունքների մասին, որը գրեթե ձախողում էր, պայուսակս վերցրի եւ դուրս եկա աշխատանքի վայրից: Աշխատակիցներից ոմանք հարցրին, թե ուր եմ գնում այդքան վաղ, պատասխանեցի, որ եթե մնամ, շատերին աշխատանքից կազատեմ եւ ավելի լավ է տուն գնամ: Կատալինա Սյուզանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկզբում մտածում էի, թե իմ տեղում չեմ եւ իզուր եմ Բուխարեստից Երեւան եկել: Հետո հասկացա, որ եթե ամեն ինչ կատարյալ լինի, չլինեն մարտահրավերներ, ավելի լավ արդյունքի հասնելուն ուղղված աշխատանքը կիմաստազրկվի: Հաջորդ օրը բոլոր աշխատակիցներին կանչեցի ինձ մոտ, որպեսզի միասին նոր ծրագրեր մշակենք եւ ուղղություններ նախանշենք զարգացման համար:Անհաջողությունը նոր սկիզբ է: Երբ ընկնում ես, կարող ես դառնալ շատ ավելի լավը: Լուսանկարը՝ Մեդիամաքս CEO` Chief Emotional OfficerԳեւորգ. 5 տարի առաջ ընկերությունում խնդիրներ կային, շատ բաժանորդներ կորցնելու վտանգի առջեւ էինք կանգնած: Ես կանչեցի ամբողջ թիմին ու խոսեցի խնդրի մասին: Դրանից հետո բոլորը հոգեպես կոտրվեցին: Մենք մեծ կորուստներ ունեցանք, բայց քայլ առ քայլ վերականգնվեցինք: Շեֆիլդի համալսարանում սովորելու ընթացքում ես հասկացա, որ խնդիրը ոչ թե ընկերության բարդություններն էին, այլ իմ որպես ղեկավարի արձագանքը դրանց: Ես եկա այն եզրահանգման, որ սխալ եմ վարվել: CEO-ն ոչ միայն գլխավոր գործադիր տնօրենն է (Chief Executive Officer), այլեւ գլխավոր էմոցիոնալ տնօրենը (Chief Emotional Officer): Նա այն մարդը չէ, որ կարող է կոտրվել, նա պետք է միշտ կառավարի իր զգացմունքները: Արա Թադեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ձախողումների հաղթահարման արվեստըԱրա Թադեւոսյան. Կարեւոր է հասկանալ, որ բիզնեսը, ճիշտ ինչպես կյանքը, վերելքների եւ անկումների շղթա է: Հնարավոր է՝ շեղվես ծրագրերիցդ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան սխալ ես անում, այլ որովհետեւ կյանքը փոխվում է, փոխվում են նաեւ հաճախորդների պահանջները: Ինչ-որ պահի մարդիկ կարող են տվածդ արտադրանքի կարիքն այլեւս չունենալ: Դա բնական է, թեեւ կարող է սթրեսային լինել: Հայկ Լորիկյան. Բիզնեսում սթրեսային իրավիճակներն այնքան էլ վատ բան չեն: Եթե միշտ երջանիկ ես, եթե միշտ ամեն ինչ անթերի է, կորցնում ես կատարելագործման, փոփոխությունների մոտիվացիան: Հայկ Լորիկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այնուամենայնիվ, եթե չես ուզում սթրեսային իրավիճակում հայտնվել եւ ձախողել, պետք է դադարես գործընթացների ելքերը դրականի ու բացասականի բաժանելուց: Ես միշտ այդպես եմ անում: Եթե չկա այդ տարանջատումը, չկա նաեւ սթրեսի զգացողությունը: Դա պարզապես գործընթացի վերջնաարդյունքն է, որ ցույց է տալիս, թե ինչպես է պետք վարվել՝ փոխել ծրագրերը, թե շարունակել նույն ուղով: Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 7778