Բանկերը 2019-ը ակտիվների ու կապիտալի աճով են փակել

05.02.2020 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#բանկեր #հաշվետվություն #վերլուծություն
Հայաստանյան բանկերը 2019թ. չորրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17,5%-ով, պարտավորությունները՝ 18,4%-ով, կապիտալը՝ 12,2%-ով:

Ուսումնասիրելով Հայաստանի առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2019թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2019թ. չորրորդ եռամսյակում 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 17,5%-ով՝ կազմելով 5 805,33 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է, որը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 24,2% աճ՝ 968,08 մլրդ դրամով:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Հայբիզնեսբանկը՝ արձանագրելով 21,7% աճ եւ հասնելով 782,18 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 721,75 մլրդ դրամ (2018թ. համեմատ՝ 7,2% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 434,01 մլրդ դրամ (24,2% աճ) եւ Ինեկոբանկը՝ 339,11 մլրդ դրամ (15,8 % աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2019թ. չորրորդ եռամսյակում 2018թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 18,4%-ով՝ կազմելով 4 960,49 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2019թ. չորրորդ եռամսյակում աճել են 25,6%-ով՝ կազմելով 866,85 մլրդ դրամ:

Երկրորդը, ըստ պարտավորությունների, Հայբիզնեսբանկն է՝ 730,10 մլրդ դրամ ցուցանիշով (21,7% աճ): Այնուհետ հաջորդում են Արդշինբանկը՝ 643,90 մլրդ դրամ (աճ՝ 6%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 365,02 մլրդ դրամ (27,7% աճ), եւ Ինեկոբանկը՝ 282,83 մլրդ դրամ (աճը՝17,1%) ցուցանիշներով:

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 12,2%, ինչի արդյունքում արձանագրվել է 844,84 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 101,23 մլրդ դրամ ցուցանիշով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12,8%:

Երկրորդն Արդշինբանկն է՝ 77,84 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 19%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 68,99 մլրդ դրամ (աճր՝ 8,3%), Արմսվիսբանկը՝ 59,72 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 39,4%): Առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 56,28 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 9,8% աճով:

2019թ. չորրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 55,9%-ը, պարտավորությունների 58,23%-ը եւ կապիտալի 43,09%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2019թ. չորրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 11755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai