Երեւանում Շեֆիլդի Executive MBA ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են դիպլոմները

26.11.2019 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան
Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն արդեն ունի առաջին հայ շրջանավարտներին: Ավարտական MBA դիպլոմները՝ տրված անմիջապես Շեֆիլդի համալսարանի կողմից նոյեմբերի 22-ին նրանց հանձնել է Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոզին՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Շիքի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ներկայությամբ։ Banks.am-ը ներկա է եղել միջոցառմանը։

Շրջանավարտ Անահիտ Շահմուրադյան

Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում  սովորելու որոշումը կայացրել եմ կյանքիս շրջադարձային փուլում, երբ կարողացա ժամանակին կողմնորոշվել, թե ի՞նչ փոփոխություն եմ ուզում, մասնագիտական կյանքում ինչի՞ կարիք ունեմ։

Անահիտ Շահմուրադյանը եւ Լեսլի Սզամոզին

Հասկանում էի, որ մեծ փոփոխություն եմ ուզում, եւ լինելով բանասեր ու նաեւ  ունենալով գիտական աստիճան, որոշեցի ռիսկի դիմել եւ ֆինանսներ ու հաշվապահություն սովորել։ Սա մի ոլորտ էր, որը չափազանց խորթ ու անծանոթ էր թվում։

Executive MBA ծրագրում սովորելն ամենամեծ մարտահրավերներից մեկն էր իմ կյանքում եւ հիմա հպարտությամբ կարող եմ նշել, որ ես արեցի դա, հաղթահարեցի անհասանելի ու անհնարին թվացողը։

Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմն է ձեռքիս եւ այն խորը գիտելիքներից բացի, ինձ նաեւ փորձ, ինքնավստահություն եւ աշխարհին պատկանելու, աշխարհի քաղաքացի լինելու զգացողություն է տվել։

Հիմա կարող եմ ավելի քան վստահ հայտարարել, որ կյանքում շարունակ պետք է սովորել, փորձել նորանոր մարտահրավերներ հաղթահարել եւ որքան շատ տարբերվի նախորդ փորձից, այդքան ավելի հետաքրքիր կլինի։

Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոզի

Հավատացեք, հայ ուսանողների հետ աշխատելը հրաշալի փորձառություն է ցանկացած դասախոսի համար եւ Հայաստանում աշխատելու փորձով իսկապես կարելի է հպարտանալ։


Վերջին 3 տարում մոտ 80 հայ ուսանողի հետ եմ աշխատել, եւ կարող եմ ասել, որ նրանք բոլորը Հայաստանը ցուցադրել են միայն դրական կողմից։ Շրջանավարտները կրթական այնպիսի որակ են ցուցադրում, որ չեն զիջում եւ ոչ մեկին։ Նրանք շարունակ ձգտում են նոր գիտելիքների, շարունակ աշխատում են իրենց վրա եւ շարունակ ուզում են լինել ավել լավը, քան նախկինում էին եւ սա նախանձելի հատկանիշ է։


Ինձ համար ամենամեծ խնդիրն է աշխատող եւ արդեն իսկ առաջին մասնագիտություն ունեցող ուսանողի ներսում կրթական մարտահրավերները հաղթահարելու ցանկությունն արթուն պահպանելն է։


Իսկ ահա հայ ուսանողները, մեզ տարբեր կերպ մտածելու մարտահրավեր են նետում, եւ քանի որ կրթությունը համաշխարհային անհրաժեշտություն է, որքան շատ բան կարողանանք ուսանողից սովորել ու սովորեցնել, այնքան ավելի լավ։

Հայաստանում Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ CITY College-ի պաշտոնական ներկայացուցիչ, հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյան

Այս պահին ունենք Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի առաջին հայ շրջանավարտներին, որոնք ստացան իրենց ավարտական MBA դիպլոմները եւ աստիճանները՝ տրված հենց Շեֆիլդի համալսարանի կողմից։ Նրանք հիմնականում ղեկավարներ են եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հետագա մասնագիտական եւ անձնական զարգացման նպատակով իրենց հմտություններն ու գիտելիքները բարելավելու ցանկություն ունեին։

Լիլիթ Շահզադեյանը

Ինչո՞ւ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիր։ Որովհետեւ Շեֆիլդի համալսարանը նախ բրիտանական ամենահին եւ հեղինակավոր համալսարաններից է եւ հանդիսանում է Russel Group-ի անդամ եւ այսպիսով աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկն է, իսկ նրա Executive MBA ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական բարձրակարգ կրթություն, MBA դիպլոմ եւ գիտական աստիճան առանց երկրի սահմանները եւ ընտանիքը լքելու եւ առանց աշխատանքը կորցնելու։


Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Դիտում՝ 8651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai