ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 3-րդ եռամսյակի արդյունքները

02.10.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor #մոնիտորինգ
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2019թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (445), Ամերիաբանկը (271) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (155):

 
Թե՛ լրատվական կայքերում, թե՛ թերթերում եւ թե՛ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 369 հիշատակում, 66 հոդված եւ 10 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 268 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 203 հիշատակում, երրորդն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 141 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 91%, 141 դրական հիշատակում 155-ից: Երկրորդն այս ցուցանիշով HSBC Հայաստանն է՝ 82,5%, 47 դրական հիշատակում 57-ից, երրորդն Ինեկոբանկն է՝ 79,4%, 50 դրական հիշատակում 63-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 44 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 150 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2019թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 28737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW