Հայկական Busticks տուրիստական հավելվածը միակն է ԱՊՀ երկրների շրջանում, իսկ հավելվածի վրա աշխատող թիմի նոր գաղափարները շուտով այն կդարձնեն միակն արդեն ամբողջ աշխարհում։ Թե ինչպես են պատրաստվում հասնել ցանկալի արդյունքին եւ ինչով է հավելվածն առանձնահատուկ, Banks.am-ին պատմել է Busticks-ի հիմնադիր Նելլի Դավթյանը։Bus (ավտոբուս) + tickets (տոմսեր) = Busticks «Ամեն ինչ սկսվեց 2017-ին, երբ մի քանի ընկերներով որոշեցինք ստեղծել Busticks հեռախոսային հավելվածը: Գաղափարը հետեւյալն էր. օգնել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, իսկ Հայաստանով հետաքրքրված մարդկանց՝ հեշտությամբ ծանոթանալ տեսարժան վայրերին, պատկերացում կազմել տուրերի մասին ու պատվիրել ամեն ինչ օնլայն՝ խնայելով ժամանակ եւ գումար»,- պատմում է Նելլի Դավթյանը:Հավելվածի անունը գաղափարի հապավումն է՝ ավտոբուսային տուրերի տոմսեր՝ Bus (ավտոբուս) + tickets (տոմսեր) = Busticks։ Նելլի Դավթյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիմնադրի խոսքով՝ հավելվածի գլխավոր առավելություններից է այն, որ օգտատերը 10%-ով էժան է գնում տուրը, քան այն կգներ տուրիստական ընկերության գրասենյակից։ «Ցանկացած կազմակերպություն, երբ վաճառում է տուրը, ունի իր միջնորդավճարը։ Մենք մեր միջնորդավճարի հաշվին 10%-ով մատչելի ենք վաճառում նույն տուրերը», - նշում է հավելվածի հեղինակը:Պատվերը կարելի է չեղարկել 3 օր շուտ՝ առանց որեւէ ֆինանսական տույժի։Մեկ ու կես տարի՝ 500 ակտիվ օգտատեր«Ընդամենը մեկ ու կես տարվա ծրագիր է, սակայն արդեն ունենք 30-ից ավելի գործընկեր տուրիստական կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից։ Վաճառում ենք ավտոբուսային տուրեր հարեւան երկրների շրջանում՝ Հայաստան, Վրաստան, Իրան եւ Ռուսաստան, սակայն ձգտում ենք ավելի լայն շուկաներ նվաճել»,- մանրամասնում է Նելլի Դավթյանը։Երբ 2018-ին Նելլին մեկնեց Մալթա՝ «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրին մասնակցելու նպատակով, եւ այնտեղ ճանաչվեց լավագույն կին ձեռնարկատեր, կարողացավ նաեւ նոր գործընկեր գտնել հավելվածի համար։ 19.03.2019 | 15:28 Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերը հաղթել է միջազգային մրցույթում «Մալթայում պայմանագիր կնքեցի City Sightseeing ընկերության հետ, որն աշխարհի առաջատար ավտոբուսային տուրեր մատուցող ընկերություններից է։ Քանի որ նրանց տուրերը փոքր-ինչ յուրահատուկ են, այժմ փորձում ենք հավելվածը հարմարեցնել նրանց՝ համագործակցությունը զարգացնելու նպատակով»,- նշում է հավելվածի հիմնադիրը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Այժմ հավելվածն ունի մոտ 500 ակտիվ օգտատեր։ Այն ծրագրավորված է Android համակարգի համար, սակայն Busticks-ի թիմի առաջնային խնդիրներից է հավելվածը հասանելի դարձնել նաեւ iOS-ից օգտվողների համար։ «Տարազ» գործառույթը՝ տարբերվելու համարՀայկական հավելվածն աշխարհում միակը դարձնելու համար հեղինակները նպատակ ունեն գործարկել «Տարազ» անունը ստացած գործառույթը։ «Ենթադրենք զբոսաշրջիկն ուղեւորվում է Շուշի, որն ինչպես գիտենք, ունի իր առանձնահատուկ ազգային հագուստը։ Հավելվածի վրա լրացուցիչ գործիք ավելացնելով՝ հնարավորություն կտանք մեր օգտատերերին ունենալ տվյալ շրջանի տարազով լուսանկար՝ ներկառուցված տեսախցիկի միջոցով, ճիշտ այնպես, ինչպես որոշ սոցիալական ցանցերում մարդիկ կարողանում են լուսանկարվել տարբեր կենդանիների, ֆիլմերի հերոսների կերպարանքով։ Այդ կերպ հայաստանյան զբոսաշրջությունը շատ ավելի կհետաքրքրի օտարերկրացիներին»,- առաջիկա ծրագրերն է ներկայացնում Banks.am-ի զրուցակիցը։ Լուսանկարը՝ Busticks-ի ֆեյսբուքյան էջից «Նվեր» սկսնակներին«Ստարտափ հիմնելիս պետք է գաղափարովդ հնարավորինս շատ մարդկանց հետ կիսվես ու տարատեսակ կարծիքներ լսես։ Կարելի է դիմել տարբեր մրցույթների՝ գաղափարը փորձարկելու համար։ Հասկանում եմ, որ քննադատություն լսելը հեշտ չէ, սակայն սկսնակ ձեռնարկատերերին խորհուրդ կտամ այն ընդունել որպես ամենամեծ նվեր առաջին քայլերի ժամանակ»,- նշում է Նելլի Դավթյանը։Նրա խոսքով՝ Busticks-ի թիմը եւս, մինչեւ հավելվածի վերջնական տեսքն ունենալը, զրուցել է բազմաթիվ տուրիստական ընկերությունների հետ՝ հասկանալու համար գաղափարի հնարավորությունների սահմանները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Երիտասարդ մասնագետներից բաղկացած թիմը սկզբնական շրջանում աշխատել է որպես կամավոր, իսկ ծրագիրն իրականություն է դարձել հիմնադրի անձնական միջոցների ներդրմամբ։«Բիզնես սկսելու համար միշտ էլ պետք է ունենալ որոշակի գումարային խնայողություններ։ Նաեւ հույսդ պետք է միայն քեզ վրա դնես, անգամ եթե ունես լավ գաղափար եւ հրաշալի թիմ»,- ամփոփում է հայկական տուրիստական հավելվածի հիմնադիրը։ Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ հեղինակի եւ Busticks-ի ֆեյսբուքյան էջից Tweet Դիտում՝ 7495