10 հարց փողի մասին Իգնատի Առաքելյանին` «Միշտ էլ կարելի է հարմարվել»
30.09.2017 | 12:12
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Խորագրի այսօրվա հյուրը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է:
- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:
- Կյանքիս ամենաթանկարժեք գնումը դեռ չեմ կատարել:
- Նախընտրում եք կանխիկ գումա՞րը, թե՞ բանկային քարտերը:
- Երկուսն էլ:
- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:
- Կախված է իրավիճակից: Միշտ էլ կարելի է հարմարվել:
- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:
- Այո, ունեցել եմ:
- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:
- Կախված է իրավիճակից:
- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:
- Մշտապես օգտվում եմ:
- Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:
- Նախընտրում եմ տնտեսել, որպեսզի ինձ թույլ տամ շռայլություններ:
- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:
- Մեկ միլիոն դոլարն այն գումարը չէ, որի համար անհրաժեշտ է մտածել, թե ինչպես ծախսել:
- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:
- Աշխատում եմ խուսափել, սակայն դեպքեր եղել են:
- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:
- Այո, վստահում եմ:
Իգնատի Առաքելյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: