Անժելիկա Նարիմանյան. Նոր խաղացող բեռնափոխադրումների շուկայում
23.12.2016 | 15:24
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ «ՑԻՈ-Լոջիստիկս»-ի մամուլի ծառայություն




Դեկտեմբերի 22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «ՑԻՈ-Լոջիստիկս» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության շնորհանդեսը, որի ընթացքում Banks.am-ը ընկերության գործունեության ուղղությունների, հնարավորությունների, մատուցվող ծառայությունների եւ շուրջ մեկ տարվա գործունեության արդյունքում ձեռքբերված հաջողությունների եւ մարտահրավերների մասին զրուցել է «ՑԻՈ-Լոջիստիկս» ընկերության զարգացման գծով տնօրեն Անժելիկա Նարիմանյանի հետ:
- Հարգելի´ Անժելիկա, ե՞րբ է հիմնադրվել «ՑԻՈ-Լոջիստիկս» ընկերությունը:
- «ՑԻՈ-Լոջիստիկս» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին՝ Հայաստանում բեռնափոխադրման եւ հարակից ոլորտներում երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից: Գործունեության կարճ ժամանակահատվածում՝ որակյալ ծառայությունների մատուցման շնորհիվ, հասցրել ենք ձեռք բերել շուկայում գործող առաջատար ընկերությունների վստահությունը եւ այսօր արդեն համագործակցում ենք հայաստանյան առաջատար ընկերությունների հետ:
- Կներկայացնեք, ի՞ նչ ծառայություններ է մատուցում ընկերությունը եւ ո՞ր ուղղություններով:
- Ընկերությունը մասնագիտացած է ավտոտրանսպորտային, ծովային, օդային եւ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում: Օդային բեռնափոխադրումները ընկերության առավել ակտիվ ծառայություններից է, հատկապես Մոսկվա-Երեւան ուղղությունը: Նշեմ, որ ուղղությունների շրջանակը շատ լայն է՝ ԱՄՆ, Չինաստան, ԵՄ եւ ԵՏՄ երկրներից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով:
- Այս շուկան Հայաստանում երեւի ամենամրցակցայիններից է: Ոլորտում գործում են նմանատիպ ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ: Կարո՞ղ եք նշել, որո՞նք են ձեր ընկերության առավելությունները, ինչո՞վ է «Ցիո Լոջիստիկս»-ը տարբերվում ոլորտում գործող այլ ընկերություններից:
- Իհարկե, միջազգային բեռնափոխադրումների շուկան Հայաստանում հագեցած է, կան բազմաթիվ ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Սակայն այս ոլորտում երկու կարեւոր եւ որոշիչ գործոններ կան, որոնք մենք կարողանում ենք համատեղել՝ բեռնափոխադրման արժեքը եւ մատուցվող ծառայությունների որակը: Վերջինս հաճախորդի կողմից շատ է կարեւորվում վերջնական որոշում կայացնելիս:
- Խնդրում եմ, որպես ոլորտում տարիների փորձ ունեցող եւ ոլորտին քաջատեղյակ մասնագետ , նշեք բեռնափոխադրումների տեղական շուկայում առկա խնդիրները:
- Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը եւ փակ սահմանները հարեւան պետությունների հետ, իհարկե, առաջացնում են որոշակի բարդություններ: Նշեմ նաեւ Վերին Լարսի անցակետի անանցանելիությունը՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս դեպքում հաճախ որպես այլընտրանք օգտագործում ենք դեպի Ռուսաստան օդային բեռնափոխադրումների ոլորտում ունեցած մեր առավելությունները: Կցանկանայի խոսել նաեւ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների մասին, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը, մաքսային որոշ օրենսդրական ակտերի պարզեցումը եւ ԵՏՄ երկրների միջեւ տրանսպորտային գերատեսչությունների համագործակցությունը: Իրականում, ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի եւ դրանում շատ մեծ է այստեղ գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերության դերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: