Եթե ձեր գործատուն արժանացել է «Լավագույն Գործատու» (Top Employer) հավաստագրման, ապա նման նվաճումը հպարտանալու եւ տոնելու առիթ է: Japan Tobacco International (JTI – Ջեյ Թի Այ) ընկերությունը նշելու բազմաթիվ պատճառներ ունի, քանի որ այս տարի ընկերությունն արժանացել է Հայաստանի «Լավագույն Գործատու», «Եվրոպայի Լավագույն Գործատու» եւ «2016թ. Աշխարհի Լավագույն Գործատու» կոչումներին:JTI-ը հիմնադրվել է 17 տարի առաջ եւ հանդիսանում է Japan Tobacco Group (JT) Ընկերությունների Խմբի անդամ, որը ծխախոտային արտադրանքի առաջատար միջազգային արտադրող է: 120 երկրներում ավելի քան 26 000 աշխատակից միավորելով՝ ընկերությունն իր աշխատակիցներին ընձեռում է կարիերայի առաջխաղացման անսահման հնարավորություններ: Որպես հիրավի միջազգային բիզնես՝ JTI-ը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնեւում (Շվեյցարիա), ամբողջ աշխարհում ունի 360-ից ավելի գրասենյակներ:JTI-ը Հայաստանում սկսել է գործել 2001-ից եւ ներկայում ունի ավելի քան 50 աշխատակից:Ընկերության գործունեության եւ հաջողությունների մասին Banks.am-ը զրուցել է JTI-ի Կովկասյան տարածաշրջանի անձնակազմի կառավարման տնօրեն Իրինա Վորոբյովայի հետ:- Շնորհավորում ենք JTI-ին` 2016թ. «Լավագույն Գործատու» հավաստագրմանն արժանանալու կապակցությամբ: Կարո՞ղ եք մեզ հետ կիսվել, թե որոնք են այն գործոնները, որոնց շնորհիվ ընկերությունը դասվում է աշխարհի առաջատար գործատուների շարքում:- Մենք անչափ ուրախ ենք, որ երեք տարի անընդմեջ նման պատվի ենք արժանանում: Հավաստագրման ընթացքում պատշաճ կարգով, քաղաքականության, գործելակերպերի եւ չափման մակարդակով ուսումնասիրվել են տաղանդների ռազմավարությունը, աշխատուժի պլանավորումը, կառավարման արդյունավետությունը, ղեկավարման հմտությունների զարգացումը, փոխհատուցումներն ու արտոնությունները, մշակույթը եւ ոլորտի բարեկեցությունը: Մեզ համար կարեւոր է այն փաստը, որ մեր ընկերությունը ենթարկվել է մանրազնին ուսումնասիրման եւ համեմատվել է Եվրոպայի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների առաջատար ընկերությունների հետ: Նման պարագայում մենք հստակ տեսնում ենք, թե որոնք են մեր ուժեղ ոլորտները, եւ հետագայում ինչպիսի քայլեր է պետք ձեռնարկել կատարելագործվելու համար:- Կարո՞ղ եք մեզ ավելի մանրամասն պատմել հավաստագրման գործընթացի մասին: - Հավաստագրման գործընթացն իրականացվում է «Լավագույն Գործատու» ինստիտուտի (Top Employer Institute) կողմից, որն ամբողջ աշխարհում հավաստագրում է գործատուներին՝ նրանց կողմից աշխատակիցների համար ստեղծած պայմանների հիման վրա: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Նիդեռլանդներում: Սկսած 1991-ից՝ այն ամբողջ աշխարհում «Լավագույն Գործատու»-ների հավաստագրում է իրականացնում: «Լավագույն Գործատու» հավաստագրմանն արժանանում են միայն ամբողջ աշխարհի իրապես լավագույն գործատուները: Այլ կերպ ասած, դրանք այն կազմակերպություններն են, որոնք ունեն աշխատակիցների գնահատման բարձր ցուցանիշներ, որոնք շարունակաբար աշխատում են օպտիմալացնել անձնակազմի կառավարման ոլորտը եւ աշխատանքային պայմանները, ինչպես նաեւ անձնակազմի զարգացմանը նպաստող պայմանները:Հավաստագրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից, այդ թվում` անձնակազմի կառավարման պրակտիկայի ուսումնասիրությունը, տվյալների ստուգումը, փաստաթղթավորումը եւ աուդիտը: - Ինչպիսի՞ գործոնների շնորհիվ է ամբողջ աշխարհում գտնվող JTI-ի գրասենյակներում եւ մասնավորապես՝ Հայաստանում, ստեղծվում բարձրորակ աշխատանքային միջավայր:- Մենք հավատում ենք, որ իրական հաջողություն հնարավոր է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ ընկերությունը եւ աշխատակիցներն աճում եւ զարգանում են միասին: Մեր նշանաբանն է` «Աճում ենք միասին»: Կարծում եմ, որ այս արտահայտությունը հիանալի կերպով նկարագրում է ընկերության մոտեցումն իր աշխատակիցներին, քանի որ յուրաքանչյուր աշխատակից անգնահատելի ակտիվ է ընկերության համար:Ի լրումն, բարձրորակ աշխատանքային միջավայրը բարձրացնում է աշխատակիցների գոհունակության մակարդակը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է աշխատակիցների հոսունության նվազմանը: Ապահով, հարմարավետ աշխատավայրը եւ միջավայրը հանդիսանում են աշխատակիցների եւ ընկերության հանդեպ մեր հարգանքի հիմքերը: Մեծ ուշադրություն է հատկացվում աշխատավայրի անվտանգության եւ գրասենյակային տարածքներում առավելագույնս հարմարավետ պայմանների ապահովմանը: Մենք ստեղծում ենք լավագույն աշխատանքային պայմանները, որի արդյունքում մեր աշխատակիցներն ավելի են ներգրավվում աշխատանքում: Գրասենյակում ունենք հանգստի սենյակ, որտեղ լարվածության դեպքում աշխատակիցները հնարավորություն ունեն հանգստանալ: Այստեղ, յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր նախընտրած զբաղմունքը: Օրինակ` աշխատակիցները կարող են օգտվել գրադարանից, խաղալ Xbox, տեգերի խաղեր, շախմատ, նկարել կտավի վրա, պարզապես լսել երաժշտություն կամ կատարել ֆիզիկական վարժություններ:Մենք նպաստում ենք, որպեսզի մեր աշխատակիցները հետեւեն առողջ ապրելակերպի՝ մշակելով մի շարք ուղղություններ «Առողջ Ապրելակերպ» (Live Fit) ծրագրի շրջանակում: Նախ եւ առաջ, գրասենյակի խոհանոցն առաջարկում է մրգերի եւ բանջարեղենի մեծ ընտրանի, կաթնամթերք, մեղր եւ սեզոնային մթերքներ, ինչպես նաեւ աշխատակիցների համար դիետիկ սնունդ: Ընկերության կողմից պարբերաբար հրավիրվում է դիետոլոգ, որը խորհուրդներ է տալիս առողջության եւ ճիշտ սնվելու վերաբերյալ: Երկրորդ ուղղությունը ֆիզիկական ակտիվությունն է: Մեր աշխատակիցների համար սպորտային մրցաշարեր ենք կազմակերպում, տրամադրում մարզասրահներից եւ լողավազաններից օգտվելու անդամագրման քարտեր: Արդյունքներն արձանագրվում են, եւ լավագույն մարզիկներն արժանանում են մրցանակների:- Ինչպիսի՞ այլ ծրագրեր գոյություն ունեն, որոնց օգնությամբ Ձեր անձնակազմը կարող է դառնալ առավել ակտիվ, մասնագիտորեն զարգանալ եւ ձգտել հասնել իր նպատակներին:- Ընկերությունում միջին աշխատանքային ստաժի տեւողությունը ինը տարի է: Կարծում եմ, որ 21-րդ դարում դա բավական երկար տեւողություն է: Նույն աշխատանքին մնալը եւ նույն աշխատանքը կրկին ու կրկին կատարելը կարող է աշխատակիցների համար ապախրախուսիչ լինել: Այդ իսկ պատճառով, մեր աշխատակիցների համար մասնագիտորեն աճելու մեծ հնարավորություններ ենք առաջարկում: Աշխատակիցները հնարավորություն ունեն տեղափոխվել JTI-ի՝ այլ երկրներում գործող միավորներ եւ ստորաբաժանումներ: Մեր վերապատրաստման եւ զարգացման թիմը պատրաստ է զարգացնել մեր աշխատակիցների ներուժն ու հմտությունները եւ նպաստել հաջող կարիերայի հիմքի ստեղծմանը: Զարգացումը ներառում է ոչ միայն դասընթացներ կամ վերապատրաստում: Մեր աշխատակիցներն իրենց տրամադրության տակ ունեն զարգացմանն ուղղված մի շարք միջոցներ եւ հնարավորություններ: Մեր աշխատակիցները կարող են մասնակցել բազմաֆունկցիոնալ նախագծերի կամ ղեկավարել դրանք. մենք առաջարկում ենք անհրաժեշտ նորարարական միջոցներ` ստեղծարար ունակությունները զարգացնելու նպատակով: BITL-ը (Կյանքի Կոչել Գաղափարները/Bring Ideas to life) հետաքրքիր ծրագիր է, որի շնորհիվ մեր աշխատակիցների առաջադրած գաղափարների միջոցով բարելավվում է առկա գործունեությունը: Ներքեւից վերեւ ուղղված այս նախաձեռնությունը լայնորեն ընդունվում է մեր անձնակազմի կողմից, եւ առավել ստեղծագործ եւ նորարար աշխատակիցներն իրենց գաղափարների համար գնահատվում են ըստ արժանվույն: Նման մոտեցումը դրդում է մեր աշխատակիցներին ավելի լայն մտածել, քան անհրաժեշտ է առօրյա խնդիրները լուծելու համար, ինչպես նաեւ ներկայացնել իրենց գաղափարները՝ շարունակաբար կատարելագործվելու նպատակով: Մշտապես կատարելագործվելու մեր փիլիսոփայության շնորհիվ ստեղծվում են կատարելագործման նոր հնարավորություններ՝ ենթարկվելով իրական փոփոխությունների, որոնք դրականորեն ազդում են աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման եւ ընկալման վրա: Այս ոգին է, որ թույլ է տալիս մեր ընկերությանը եւ մարդկանց աճել եւ զարգանալ միասին:- Ինչպե՞ս եք աջակցում Ձեր աշխատակիցների հետագա վերապատրաստմանն ու կրթությանը:- 2015թ. վերապատրաստումների մեր բյուջեն մեկ աշխատակցի համար գերազանցել է 2 200 ԱՄՆ դոլարը: Այն աշխատակիցների համար, որոնք ցանկանում են աճել եւ զարգանալ, գոյություն ունեն մի շարք գործիքներ, ինչպիսիք են վերապատրաստման ցիկլային դասընթացները, առցանց ուսուցման հնարավորությունները, ուղղորդման/քոուչինգի ծրագրերը, ինչպես նաեւ գրասենյակի գրադարանը:Բացի այդ, մենք ստեղծում ենք ուսուցման եւ գիտելիքների փոխանակման մշակույթ` «Ղեկավարը որպես զարգացնող» (Manager as developer) ծրագրի միջոցով, որի շրջանակում յուրաքանչյուր ղեկավար պարտավոր է խթանել եւ աջակցել իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքը, բարելավել նրանց կատարողականը եւ հասնել նրանց ներուժի ամբողջական օգտագործմանը`ապահովելով ուսման հնարավորություններ, ինչպես նաեւ հետադարձ կապն ու քոուչինգը:- Ինչպե՞ս է ընկերությունը նպաստում իր աշխատակիցների աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հավասարակշռության ապահովմանը:- Թվում է, թե մեր օրերում աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հավասարակշռություն մեծ խնդիր եւ մարտահրավեր է, սակայն այն անհրաժեշտ է երջանիկ եւ արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու համար:Մենք մշակել ենք աշխատանքային ժամերի ճկուն համակարգ, որի շնորհիվ մեր աշխատակիցներն ունեն աշխատանքային գրաֆիկի ընտրության հնարավորություն: Աշխատակիցն իր համար ընտրում է գրասենյակային աշխատանքը կատարելու «հիմնական» չորս ժամերը, իսկ մնացած չորս ժամերը կարող է տեղաբաշխել իր նախընտրությամբ: Ամիսը մեկ անգամ աշխատակիցները կարող են «հեռակա» աշխատել, այլ կերպ ասած, նրանք կարող են աշխատել տանից:- Ինչպե՞ս եք նոր մասնագետներ գտնում: Ինչպիսի՞ն է ընկերության մոտեցումը անձնակազմը թարմ մտածելակերպով մարդկանցով համալրելու հարցում:- Վերջին չորս տարիների ընթացքում JTI-ն էապես աճել է: 2011թ. ի վեր՝ Կովկասում մեր աշխատակիցների թիվը եռապատկվել է, իսկ Հայաստանում՝ կրկնապատկվել վերջին 4 տարիների ընթացքում: Մեր անձնակազմը համալրված է հմուտ, պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ են: Չնայած այն փաստին, որ գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որոնց համար պահանջվում է համապատասխան փորձ, մենք հաճախ ներգրավում ենք երիտասարդների եւ բարձր մոտիվացիա ունեցող տաղանդավոր անձանց` միեւնույն ժամանակ հետապնդելով այն նպատակը, որ աշխատակիցներին մենք ընտրում ենք իրենց մոտեցումների համար եւ զարգացնում ենք նրանց հմտությունները: Ստաժավորման հատուկ մշակված ծրագրերի շնորհիվ երիտասարդների գիտելիքներն առավել հստակեցվում են, ինչը նպաստում է մեր ընկերությունում նրանց կարիերայի մեկնարկին: «Թռիչք» (JUMP) վերապատրաստման նախաձեռնությունը գլոբալ ծրագիր է, որը մասնակիցներին առաջարկում է անգնահատելի փորձ, աշխատավարձ, ուսուցում աշխատանքի ընթացքում, ինչպես նաեւ միջազգային գործարար միջավայրում հետաքրքիր նախագծերի մասնակցելու հնարավորություն:- Ինչպիսի՞ հատկանիշերով (հմտություններով, դիրքորոշումներով, կարողություններով, գիտելիքներով) օժտված հեռանկարային աշխատակիցների է փնտրում JTI-ը:- JTI-ը բազմաբնույթ եւ իրապես միջազգային ընկերություն է: Մի կողմից, մենք դինամիկ ենք, ստեղծարար եւ էներգիայով լեցուն: Մյուս կողմից, մենք ճշգրիտ ենք, հստակ, առաջնորդվում ենք որակով եւ երկարաժամկետ մտահորիզոն ունենք:Նախ եւ առաջ, մենք նախաձեռնող ենք եւ քաջություն ունենք մեր գործունեությունը ծավալել տարբեր եղանակներով: Երկրորդ հերթին, մենք բաց ենք եւ ոգեշնչվում ենք զանազան մշակույթներով: Վերջապես, մենք մարտահրավերներ նետող ենք: Դա նշանակում է, որ մենք փորձում ենք շարունակ զարգանալ եւ որակով ծավալել մեր գործունեությունը: Մեր աշխատակիցները գործում եւ առաջնորդվում են ընկերության այս արժեքներով: Դա փոխադարձ հարգանք է ստեղծում եւ համահունչ է դարձնում մեր աշխատանքները: Ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները նույնպես հոգ կտանեն ընկերության մասին այնպես, ինչպես իրենց սեփական ընկերության մասին: Դա ոչ միայն նշանակում է, որ անհրաժեշտ է շատ աշխատել, այլ նաեւ այն, որ պետք է համարձակություն ունենալ ստեղծել նորը, կատարելագործվել եւ միշտ արտահայտել իրենց կարծիքը՝ այդ թվում մասնակցելով ընկերության աշխատակիցների ներգրավվածության հետազոտությանը:- Ինչպե՞ս եք բարելավում աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Ինչպիսի՞ գործոններ են կարեւորվում նման բարելավման տեսանկյունից:- Աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է երեք պայման: Դրանք են՝ հմտությունները (գիտելիքները եւ կարողությունները, այդ թվում՝ այլ անձանց հետ աշխատելու կարողությունը), մոտիվացիան եւ հնարավորությունները: Մեր աշխատակիցներն օժտված են վերոնշյալ բոլոր կարողություններով: Ավելին, աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացումը JTI-ի կողմից կատարվում է երկու փուլով: Մի կողմից, աշխատանքի արդյունավետության գնահատումը տարեկան համակարգված գործընթաց է, որն իրականացվում է մեր վերապատրաստման եւ զարգացման թիմի կողմից, որը գնահատում է աշխատանքի անհատական կատարողականը կազմակերպության նպատակների համեմատ: Մյուս կողմից, աշխատակիցները նույնպես ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այս գործընթացում, որպեսզի համոզված լինեն, որ զարգացմանն ուղղված իրենց կարիքները ժամանակին բավարարվում են:Աշխատակցից հետադարձ կապ ստանալու եւս մեկ հրաշալի միջոց է Աշխատակիցների ներգրավվածության հետազոտությունը, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Այս հետազոտության շրջանակում աշխատակիցները հնարավորություն ունեն արտահայտել իրենց կարծիքը եւ բարելավել մեր աշխատանքը: Աշխատակիցների ներգրավվածության հետազոտության արդյունքում գնահատվում է աշխատակիցների մոտիվացիայի, ներգրավվածության եւ աշխատանքային միջավայրին նվիրվածության աստիճանը: Ի լրումն, աշխատակիցների ներգրավվածության բարձր մակարդակը խթանում է ընկերության կատարողականը, նպաստում է ընկերության առջեւ դրված նպատակների ձեռքբերմանը եւ բարելավում է անձի, ինչպես նաեւ ամբողջ կազմակերպության կատարողականը: Վերջին հետազոտությունն իրականացվել է 2015թ. մայիսին, եւ կազմվել են հաջորդ երեք տարիների գործողության ծրագրերը:- Մենք զրուցեցինք Անձնակազմի կառավարման Ձեր ռազմավարության մի շարք ուղղությունների մասին, ինչպես նաեւ այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկվել են Ձեր աշխատակիցներին աջակցելու համար: Դա չափազանց տպավորիչ է: Սակայն ինչո՞ւ է այդքան շատ աշխատանք տարվում տվյալ ոլորտում, եւ ինչպիսի՞ սպասումներ ունեք վերջնական արդյունքից:- Ավելորդ է ասել, որ ո՛չ փոքր, ո՛չ մեծ ընկերությունները չեն կարող հաջողություններ ունենալ՝ առանց խանդավառ աշխատակիցների, որոնք կիսում են ընկերության նպատակները եւ գիտակցում են, թե ինչպես կարելի է դրանք ձեռք բերել: Մեր նպատակը հստակ է՝ լինել ամենահաջող եւ պատասխանատու ծխախոտային ընկերությունը աշխարհում, եւ մեր աշխատակիցներն այս նպատակին հասնելու հիմնական շարժիչ ուժն են: Ավելին, նշված նպատակին հասնելու հստակ սահմանված ճանապարհ է մշակված: Դա իրականացվում է գրավիչ աշխատանք ապահովելու միջոցով, որն իր հերթին նպաստում է աշխատակիցների թվի աճին: Աշխատակիցների ներգրավվածության բարձր աստիճանը կարեւորվում է մեր ընկերության կողմից եւ նպաստում է երկարատեւ աճին, կայունությանը եւ հաջողությանը: Մենք հավատում ենք, որ ներգրավված աշխատակիցներն իսկապես մտահոգվում են իրենց ընկերության ապագայի մասին եւ ամբողջությամբ ներգրավված են աշխատանքի գործընթացում: Նրանք հավատարիմ են, նվիրված եւ մեծ ոգեւորությամբ են կատարում իրենց աշխատանքը` կապելով իրենց անձնական ապագան ընկերության առաջընթացի եւ երկարատեւ հաջողության հետ: Նրանք ձգտում են «լրացուցիչ մղոն քայլել» մեզ հետ եւ լրացուցիչ ջանք ներդնել բացառիկ բիզնես արդյունքներ ստանալու, կազմակերպության աշխատանքը եւ հաջողությունները բարելավելու նպատակով: JTI-ի Կովկասյան տարածաշրջանի բոլոր աշխատակիցները կարող են աճել եւ զարգանալ ընկերության գործունեության հետ միասին, հաջողություն ունենալ բազմազան ոլորտներում, որտեղ գերազանցությունը կատարողականի կարեւոր չափանիշ է եւ կրում է երկարատեւ բնույթ:Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է ընկերության եւ իր աշխատակիցների միջեւ ստեղծել հոգեբանական կապ: Դա նշանակում է, որ երբ ընկերությունը կատարում է գործարքի իր բաժինը, ապա աշխատակիցը կատարում է իրենը, ինչի արդյունքում միասին մենք կարող ենք մեր ընկերությունն առավել հաջողակ դարձնել` հետագայում ավելի բարձր նպատակներ հետապնդելով:Դավիթ Չոբանյան, Տարածքային ներկայացուցիչ, ԵրեւանՆախքան 2015թ. JTI ընկերություն ընդունվելը ես աշխատել եմ տարբեր կազմակերպություններում եւ կարող եմ համեմատել այն, ինչ տեղի է ունենում այստեղ, այլ գործատուների հետ: JTI-ում աշխատակիցներին գնահատում են իրենց ցուցաբերած ջանքերի համար: Երբ աշխատակիցը ներդնում է ջանք, ապա անմիջապես տեսնում է արձագանքը: Ես իրապես ինձ զգում եմ մի մեծ ընտանիքի անդամ, ընտանիքի, որն աջակցում է ինձ, երբ ես ունեմ դրա կարիքը, եւ ապավինում է ինձ, երբ պահանջվում է գործադրել լրացուցիչ ջանքեր: Ես վայելում եմ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը, եւ ամեն առավոտ հաճույքով գալիս եմ աշխատանքի: Դա շատ կարեւոր է ինձ համար:Երվանդ Ամյան, Կարեւոր հաճախորդների հետ աշխատանքի մասնագետԵս երկար տարիներ աշխատել եմ ծխախոտային արդյունաբերությունում եւ մտածում էի, որ գիտեմ ամեն ինչ ծխախոտի եւ մեր շուկայի մասին: Այնուամենայնիվ, նոր պաշտոն ստանալուց հետո հասկացա, թե որքան սխալ էի մտածում: JTI-ում աշխատանքը շարունակական կրթության գործընթաց է: Դուք նոր գիտելիքներ եք ստանում կառավարիչներից, գործընկերներից, պաշտոնական վերապատրաստումների եւ հրահանգավորումների ընթացքում: Հետ նայելով` պարզ տեսնում եմ առաջընթացը, որին հասել եմ JTI-ում տիրող միջավայրի շնորհիվ:JTI-ն իսկապես ջերմ վայր է աշխատելու համար, եւ այստեղ առկա միջավայրը ստիպում է անել ամեն ինչ՝ գործադրելով նպատակին հասնելու համար անհրաժեշտ առավելագույն ջանքերը: Ես ինձ զգում եմ մի մեծ ընտանիքի անդամ, որովհետեւ վայելում եմ բոլոր գործընկերների աջակցությունը՝ նրանց զբաղեցրած պաշտոնից կամ պատասխանատվության սահմաններից անկախ: Հանրաճանաչ «Մեկը բոլորի համար, եւ բոլորը մեկի համար» նշանաբանն այս կազմակերպության մասին է, եւ իմ մասնագիտական կարիերայի աճը ես տեսնում եմ միայն այս ընկերության եւ այս մարդկանց հետ: Tweet Դիտում՝ 3529