Սեպտեմբերի 11-ին Ալմաթիում կանցկացվի Central Asia Fintech Summit 2026-ը։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն են Ղազախստանի Ազգային բանկը, Ազգային վճարային կորպորացիան եւ Kazakhstan Fintech Network-ը։CAFS 2026-ի գլխավոր թեման է «Վստահության դարաշրջանը. ինչպիսին կլինի ֆինանսական շուկան հաջորդ տասնամյակում»։Մասնակիցները կքննարկեն նոր սերնդի վճարային համակարգերի զարգացումը, թվային ֆինանսական ծառայությունները եւ անդրսահմանային գործառնությունների հնարավորությունները։CAFS 2026-ի գլխավոր թեմաներից մեկը արհեստական բանականությունն է։ Մասնակիցները կանդրադառնան ոչ միայն տեխնոլոգիայի զարգացմանը, այլեւ դրա կիրառմանը իրական տնտեսության մեջ՝ ֆինանսական ծառայություններից եւ տվյալների վերլուծությունից մինչեւ գործընթացներ, որոնք զգալի մարդկային ռեսուրսներ են պահանջում։Գագաթնաժողովի օրակարգի թեմաներից են նաեւ վերահսկողական տեխնոլոգիաների էվոլյուցիան եւ պաշտպանությունը ֆինանսական խարդախությունից։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 1957