Գործարկվել է Google Finance առանձին հավելվածը

01.07.2026 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Google-ը գործարկել է առանձին բջջային հավելված իր թարմացված ֆինանսական ծառայության համար:


2025-ին Google Finance-ը ենթարկվել էր լայնամասշտաբ թարմացման. օգտատերերը հնարավորություն էին ստացել ԱԲ-ին հարցեր ուղղել ֆինանսական աշխարհի վերաբերյալ եւ կատարել բարդ հետազոտական հարցումներ, ինչպես նաեւ ստացել էին աղյուսակների կառուցման գործիքակազմ եւ լրահոս:

Այժմ ծառայությունը դուրս է գալիս բետա-տարբերակից՝ նոր գործառույթներով: 

Օգտատերերն իրենց բոլոր ներդրումները կտեսնեն միասնական վահանակում, որտեղ ցուցադրվում են եկամտաբերության ցուցանիշները, ակտիվների բաշխման վերլուծությունը եւ այլն:

Google Finance հավելվածն Android-ի համար արդեն հասանելի է, իսկ iOS-ի համար նախատեսված տարբերակը հասանելի կդառնա տարվա ընթացքում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 2935

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW