JPMorgan Chase-ը Գերմանիայում գործարկել է մանրածախ թվային բանկ՝ հաճախորդներին առաջարկելով խնայողական հաշիվ առանց միջնորդավճարների: Ամերիկյան բանկային հսկան վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է ներկայությունը Եվրոպայում: 2021 թվականին այն թվային բանկ էր գործարկել Մեծ Բրիտանիայում, որն արդեն ունի գրեթե 3 միլիոն հաճախորդ: Գերմանիայում մեկնարկային արշավի շրջանակներում Chase-ն առաջարկում է տարեկան 4% դրույքաչափ overnight հաշվի մնացորդի համար չորս ամսվա ընթացքում, հաղորդում է Finextra-ն:Մինչեւ 2028 թվականը բանկը ծրագրում է Գերմանիայում առաջարկել ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ընթացիկ հաշիվներ, ներդրումային և վարկային պրոդուկտներ: Chase-ը միակ խոշոր խաղացողը չէ, որը ձգտում է ամրապնդվել գերմանական շուկայում: Անցյալ տարի իսպանական BBVA-ն երկրում նույնպես գործարկեց իր թվային ծառայությունները:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 6263