Visa-ն գործարկել է Tap to Confirm տեխնոլոգիան, որը թույլ է տալիս նույնականացվել կամ նոր քարտ ակտիվացնել՝ ֆիզիկական քարտը հպելով թողարկող-բանկի բջջային հավելվածում։ Visa-ն համատեղել է ուժերը Keyno ֆինտեք ընկերության եւ Fidelity Bank-ի (Բահամներ) հետ՝ Tap to Confirm եւ Tap to Activate տեխնոլոգիաների առաջին ներդրման համար, հաղորդում է Finextra-ն։Միանգամյա գաղտնաբառերի, զանգերի կենտրոնի միջոցով ստուգման կամ այլ բարդ նույնականացման գործընթացների փոխարեն քարտապանները այժմ կարող են հաստատել իրենց անձը հպման միջոցով խոշոր փոխանցումների կամ հաշվում փոփոխություններ կատարելիս, ինչպես նաեւ նոր քարտեր ակտիվացնելու համար։«Անձի ստուգումը դարձել է թվային առեւտրի հիմնական մարտահրավերներից մեկը եւ հիմնական անհարմարությունների աղբյուրը սպառողների եւ թողարկողների համար։ Այս տեխնոլոգիայով Visa-ն ձեր դրամապանակում գտնվող քարտը վերածում է անձը հաստատելու անվտանգ եւ հարմար միջոցի», - նշել է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանում Visa-ի թվային լուծումների ստորաբաժանման ղեկավար Մայք Ռոմերոն:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5241