Բանկերը նվազեցնում են կախումը OpenAI-ից

09.02.2026 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Evident վերլուծական հարթակի տվյալները վկայում են, որ աշխարհի խոշորագույն բանկերից շատերը նվազեցնում են կախվածությունը OpenAI-ից՝ որպես մեծ լեզվական մոդելների (LLM) հիմնական մատակարարից:

18 ամիս առաջ OpenAI-ն ապահովում էր հիմնական տեխնոլոգիան մոտավորապես այն բանկերի կեսի համար, որոնք տեղեկություններ են հրապարակում մատակարարների մասին: 

Evident-ի վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականի վերջին OpenAI-ի բաժինը նվազել է մինչեւ մեկ երրորդ, իսկ բանկերն ավելի հաճախ ներդնում են Anthropic-ի եւ Google-ի լուծումները: 

Anthropic-ը կայուն կերպով լավագույնն է ճանաչվում իր դասակարգում կոդի գեներացման եւ ստուգման համար, իսկ Google-ն օգտագործում է իր ամպային լուծումները՝ կորպորատիվ տեղակայման եւ համակարգային ինտեգրման պարզեցման համար:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 1716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW