Revolut-ը կարող է թուրքական թվային բանկ ձեռք բերել

08.01.2026 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Revolut-ը բանակցություններ է վարում թուրքական թվային Fups բանկի ձեռքբերման մասին:

Fups-ը լիցենզիա է ստացել 2022 թվականին՝ $ 81 միլիոն կանոնադրական կապիտալով: 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ընկերությունը 60 աշխատակից ուներ:

Bloomberg-ը հաղորդում է, որ վերջնական որոշումը կայացված չէ, իսկ Revolut-ը հրաժարվել է մեկնաբանություններից:

Revolut-ի վերջին ձեռքբերումը, որն ամրագրվել էր 2025 թվականի հոկտեմբերին,  արհեստական բանականության վրա հիմնված Swifty տուրիստական գործակալն էր:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW