CaixaBank-ը արհեստական բանականության գրասենյակ է հիմնել

07.01.2026 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

CaixaBank-ը արհեստական բանականության (ԱԲ) գրասենյակ է հիմնել՝ ԱԲ կիրառմամբ կորպորատիվ նախագծերի նորմատիվ պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։

CaixaBank-ի 2025-2027 թվականների ռազմավարական ծրագիրը ներառում է գեներատիվ ԱԲ-ի կիրառմամբ նոր առեւտրային եւ հաճախորդների սպասարկման հնարավորությունների զարգացման նախաձեռնություններ։ Այդ նպատակով բանկը ստեղծել է ավելի քան 100 աշխատակիցներից բաղկացած միջմասնագիտական  խումբ՝ ներքին եւ հաճախորդների սպասարկման սերվիսներում գեներատիվ ԱԲ-ի ներդրման ուղղությամբ աշխատելու համար։

Գրասենյակը ծառայելու է որպես միասնական կետ բանկի աշխատակիցների համար՝ ԱԲ-ի օգտագործման առաջարկներ եւ հարցումներ ներկայացնելու համար։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 7582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW