Աբու Դաբին թվային ակտիվների վրա կենտրոնացած ֆինտեխ կենտրոն է գործարկել

11.12.2025 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Աբու Դաբիի Էմիրությունը գործարկել է ֆինանսական տեխնոլոգիաների, ապահովագրության, թվային եւ այլընտրանքային ակտիվների կլաստեր։

Հաղորդվում է, որ կլաստերը 8000 նոր որակավորված աշխատատեղ կապահովի եւ 17 միլիարդ դիրհամի ներդրումներ կներգրավի։

Կլաստերի նպատակն է ամրապնդել էմիրության ֆինտեխ լանդշաֆտը: Դրա գործարկումը դիտարկվում է որպես «ռազմավարական քայլ դեպի ինտեգրված 
գլոբալ ֆինանսական էկոհամակարգի ստեղծումը՝ որը օգտագործում է կապիտալը, նորարարությունները, առաջադեմ տեխնոլոգիաները եւ ԱԲ-ի վրա հիմնված լուծումները»։

«Միավորելով ներդրողներին, կարգավորող մարմիններին, գլոբալ հաստատությունները եւ տեխնոլոգիական նորարարներին ինտեգրված կլաստերում՝ Աբու Դաբին գրավիչ վայր է դառնում թվային ակտիվներ, ԱԲ-ի վրա հիմնված ապահովագրություն եւ բեկումնային ֆինտեխ հարթակներ ստեղծողների համար», - ասել է Աբու Դաբիի Ներդրումային վարչության գործադիր տնօրեն Բադր Ալ Օլաման։

Ս.թ. հուլիսին ԱՄԷ-ն առաջ անցավ Մեծ Բրիտանիայից՝ դառնալով աշխարհի երկրորդ խոշորագույն ֆինտեխ շուկան՝ 2025 թվականի առաջին կեսին ներգրավելով $2.2 միլիարդի ներդրումներ։ Դա մեծապես հնարավոր դարձավ Binance կրիպտոարժույթային բորսայի կողմից 2025 թվականի մարտին ներգրավված $2 միլիարդի շնորհիվ։ Այս շաբաթ Binance-ը դարձավ առաջին կրիպտոարժույթային բորսան, որը գլոբալ լիցենզիա ստացավ Abu Dhabi Global Market-ից։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW