Ուզբեկստանը նախատեսում է մինչեւ 2030թ. կրկնապատկել ներդրումները ֆինտեխում

19.09.2025 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ուզբեկստանը նպատակ ունի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ֆինտեխ կենտրոն դառնալ՝ կյանքի կոչելով 2025-2030 թվականների համար լայնածավալ ֆինտեխ էկոհամակարգի զարգացման ռազմավարություն։

Մասնավորապես, Ուզբեկստանը ծրագրում է մինչեւ 2030 թվականը ընդգրկվել միջազգային Global Fintech Index-ում եւ իր ֆինտեխ շուկայում տարեկան 20% աճ ապահովել։ Ռազմավարությունը կառուցված է տարածաշրջանային նորարարական հանգույցի ստեղծման շուրջ։

UzDaily-ի կողմից մեջբերվող Ուզբեկստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Ուզբեկստանի ֆինտեխ ոլորտը տպավորիչ աճ է ցուցադրոևմ. ընկերությունների թիվը 2018 թվականի 24-ից աճել է մինչեւ 103։

Շուկայի մեծ մասը բաժին է ընկում վճարային ծառայություններին (53.8%)։

2024 թվականին Ուզբեկստանը ներգրավել է $69.5 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներ, որոնց 83.5%-ը ուղղվել է ֆինտեխ ոլորտ։

Չնայած դինամիկ զարգացմանը՝ ոլորտը բախվում է մի շարք սահմանափակումների։ Ֆինտեխ ընկերությունների կեսից ավելին սահմանափակված է վճարային լուծումներով: 

Սահմանափակ հասանելիությունը Google Pay-ին եւ Apple Pay-ին եւս էական խոչընդոտ է մնում:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW