ChatGPT-ն ներկառուցված օնլայն վճարումների համակարգ կգործարկի

22.07.2025 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
OpenAI-ն պատրաստվում է մոնետիզացնել ապրանքների վաճառքը անմիջապես ChatGPT-ի ներսում:

Ըստ The Financial Times-ի հրապարակման՝ OpenAI-ն մշակում է համակարգ, որը թույլ կտա օգտատերերին ավարտել գնումները անմիջապես ChatGPT-ում:

Ներկայում ChatGPT-ի օգտատերերը կարող են անցնել երրորդ կողմի վաճառողների կայքեր՝ առաջարկվող ապրանքները գնելու համար: Նոր մոդելի շրջանակներում OpenAI-ն նախատեսում է ինտեգրել պատվերների ամբողջական ձևակերպման գործընթացը անմիջապես չատբոտում: OpenAI-ը վաճառողներից միջնորդավճար կգանձի:

Ըստ տեղյակ աղբյուրների՝ OpenAI-ն և նրա գործընկերները, այդ թվում Shopify-ը, սկսել են ցուցադրել նոր համակարգի նախնական տարբերակները տարբեր բրենդներին և բանակցություններ են վարում առևտրային պայմանների մասին:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW