Revolut-ը մուտք է գործում արգենտինական շուկա

01.07.2025 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը ձեռք է բերում Banco Cetelem-ը Արգենտինայում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։

Խոսքը փոքր բանկի մասին է, որը BNP Paribas խմբի մաս է կազմում եւ երկրում գործում է Cetelem ապրանքանիշի ներքո։

Գործակալության տվյալներով՝ գործարքը ենթադրում է բանկային լիցենզիայի գնում եւ Cetelem-ի բոլոր ակտիվների փոխանցում, որոնց ընդհանուր ծավալը մարտ ամսվա դրությամբ կազմել է մոտ $6,4 միլիոն։ Cetelem-ը Արգենտինայի բանկային համակարգում գործող 73 բանկերից երկու ամենափոքրերից մեկն է։

Կողմերը չեն բացահայտում գործարքի գումարը: Ե՛վ Revolut-ում, եւ՛ BNP Paribas-ում հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններից: 

Գործակալության տվյալներով՝ Revolut-ը արդեն սկսել է գնումը համաձայնեցնելու գործընթացը երկրի կենտրոնական բանկի հետ։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Cetelem-ի գնումը Revolut-ի առաջին փորձն է՝ ամրապնդվելու Հարավային Ամերիկայի երկրորդ խոշորագույն տնտեսությունում եւ ստանալու լիարժեք բանկային լիցենզիա, որն անհրաժեշտ է տեղական ֆինանսական համակարգում զարգանալու համար։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 6279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW