JPMorgan-ը մեկնարկում է Fintech Forward ծրագիրը

19.06.2025 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#JPMorgan
JPMorgan-ը Մեծ Բրիտանիայում սկսել է հայտերի ընդունումը ֆինտեխ ստարտափների աքսելերացիոն նոր ծրագրին մասնակցելու համար։

EY-ի հետ համագործակցությամբ մշակված 12-շաբաթյա Fintech Forward ծրագիրը նախատեսված է ֆինանսական ծառայությունների ոլորտում լուծումներ մշակող ստարտափների հիմնադիրների համար։

Թեկնածուները պետք է ունենան գործող պրոդուկտ, որի տարեկան հասույթը չի գերազանցում 1 միլիոն ֆունտը։

Հաջողակ դիմորդները մասնագիտական խորհրդատվության կստանան բանկի ղեկավարների կողմից, անհատական սեմինարներ ոլորտի փորձագետների հետ եւ հնարավորություն կունենան իրենց բիզնեսը ներկայացնել պոտենցիալ ներդրողներին եւ գործընկերներին։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW