Airwallex-ը $300 միլիոն է ներգրավել գլոբալ վճարային հարթակի ծավալման համար

22.05.2025 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Airwallex ֆինանսական հարթակը F ռաունդի ֆինանսավորման փուլում ներգրավել է $300 միլիոն: Արդյունքում ներգրաված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է $1.2 միլիարդը՝ ընկերության գնահատականը հասցնելով $6.2 միլիարդի։

Մելբուրնում հիմնադրված Airwallex-ը առաջարկում է միջսահմանային ֆինանսական ենթակառուցվածք եւ ծառայություններ։ Ընկերության հիմնական առաջարկը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին գումար փոխանցել ամբողջ աշխարհում՝ տեղական քլիրինգային համակարգերի եւ քարտային ցանցերի հետ անմիջական ինտեգրման միջոցով։ Ընկերությունը աջակցում է լոկալ հաշիվների բացմանը ավելի քան 60 երկրներում եւ գործարքներ է մշակում ավելի քան 150 շուկաներում։

Airwallex-ը նախատեսում է միջոցներն ուղղել Ճապոնիայի, Կորեայի, ԱՄԷ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների շուկաներում ծավալվելու համար։

Ընկերությունը նախատեսում է այս տարի հասնել տարեկան $1 միլիարդ հասույթի ցուցանիշին եւ ներկայում սպասարկում է ավելի քան 150,000 ձեռնարկություններ ամբողջ աշխարհում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW