Mastercard-ը եւ MoonPay-ը գործընկերություն են մեկնարկել, որի նպատակն է սթեյբլքոիններով վճարումների ինտեգրումը գլոբալ ֆինանսական մեյնսթրիմի մեջ։ Այս համագործակցությունը ընկերություններին եւ ֆինտեխ կազմակերպություններին հնարավորություն կտա թողարկել Mastercard քարտեր, որոնք ուղղակիորեն կապված կլինեն սթեյբլքոին բալանսների հետ՝ առաջարկելով անխափան փոխակերպում ֆիատ արժույթի աշխարհի ավելի քան 150 միլիոն առեւտրային կետերում օգտագործման համար։Նախաձեռնության հիմքում Iron-նն է՝ API-ի վրա հիմնված սթեյբլքոինների ենթակառուցվածքը, որը MoonPay-ը ձեռք էր բերել ս.թ. մարտին։ Տեխնոլոգիան թույլ է տալիս թվային դրամապանակներին գործել ժամանակակից թվային բանկային հաշիվների պես։Mastercard-ը եւ MoonPay-ը հայտարարել են, որ իրենց գործընկերության նպատակն է «կամուրջ» դառնալ թվային ակտիվների էկոհամակարգերի եւ ավանդական ֆինանսական էկոհամակարգի միջեւ։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13385