CaixaBank Tech-ը՝ իսպանական CaixaBank խմբի տեխնոլոգիական ստորաբաժանումը, հայտարարել է 2025 թվականի առաջին եռամսյակում 500 նոր ծրագրավորող աշխատանքի ընդունելու ծրագրի մասին։CaixaBank-ը նշել է, որ նպատակներից մեկը «զգալի աճի» ապահովումն է Սեւիլյայի տեխնոլոգիական կենտրոնի համար, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման մեջ:Բանկը հայտնել է, որ մտադիր է առաջիկա երեք տարվա ընթացքում CaixaBank Tech-ի աշխատակիցների թիվը հասցնել ավելի քան 2000-ի:11 միլիոն թվային օգտատեր ունեցող CaixaBank-ը 2024թ. նոյեմբերին հայտարարել էր առաջիկա երեք տարիների ընթացքում տեխնոլոգիաների մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17505