Մեծ Բրիտանիայի ֆինտեխ Ebury-ը համաձայնագիր է կնքել լիտվական անդրսահմանային B2B վճարային լուծումների ArcaPay պրովայդերին ձեռք բերելու վերաբերյալ:Ebury-ի հաղորդագրության համաձայն ArcaPay-ի ձեռքբերումը թույլ կտա ընկերությանն ընդլայնվել Բալթյան երկրներում։Գործարքը պետք է հաստատվի կարգավորող մարմինների կողմից, ֆինանսական պայմանները չեն բացահայտվում:ArcaPay-ը մասնագիտացած է (FX) արտարժույթի գործարքների, արժութային ռիսկերի կառավարման եւ անդրսահմանային B2B վճարումների ծառայությունների մեջ:Ebury-ը, որի հիմնական ներդրողը իսպանական Santander բանկն է, նախկինում մուտք է գործել Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Նոր Զելանդիայի, Չիլիի եւ Մեքսիկայի շուկաներ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9364