Alif-ը $20 միլիոն է ներգրավել Ուզբեկստանում ընդլայնվելու համար

08.01.2025 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Կենտրոնական Ասիայում գործող Alif ֆինտեխ խումբը $20 միլիոն է ներգրավել ամերիկյան Accial Capital հիմնադրամից:

Alif-ը ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ է մատուցում իր Alif Mobi բջջային հավելվածի միջոցով, ներառյալ դրամական փոխանցումներ, բջջային եւ քարտային վճարումներ: Ընկերությունն առաջարկում է նաեւ POS ֆինանսավորում եւ կառավարում է Alif Shop հարթակը, որն ընդգրկում է ավելի քան 250 գործընկեր խանութներ։

Ընկերությունը ներկայում գործում է Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Պակիստանում եւ պատրաստվում է մուտք գործել ԱՄԷ շուկա։

Alif-ը հայտնել է, որ միջոցները կուղղվեն Nasiya ծառայության զարգացմանը, որը տրամադրում է շարիաթի օրենքներին համապատասխանող մանրածախ ֆինանսավորում Ուզբեկստանի սպառողներին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 1149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW