Visa-ն ներդրումներ է կատարել Աֆրիկայի չորս ֆինտեխ ստարտափներում

18.11.2024 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Visa-ն ներդրումներ է կատարել չորս ֆինտեխ ստարտափներում, որոնք ավարտել են իր Africa Fintech Accelerator ծրագիրը:

Ներդրումները ստացել ել. արհեստական բանականության կիրառմամբ հասցեների հավաստագրման OkHi հարթակը Նիգերիայում, HR եւ վճարումների Workpay հարթակը Քենիայում, բիզնեսի վարկավորման եւ վճարումների Oze հավելվածը Գանայում եւ ռեստորանների ծրագրային ապահովման մատակարար Orda.Africa-ն, որը գործում է Նիգերիայում եւ Քենիայում:



Ներդրումների ծավալը չի բացահայտվում։

Ընդհանուր առմամբ, Visa-ն ներդրումներ է կատարել 45 ստարտափներում եւ 15 լրացուցիչ գործընկերության համաձայնագրեր կնքել Africa Fintech Accelerator ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2023 թվականին Amazon Web Services-ի (AWS) աջակցությամբ:

Visa-ն պարտավորվել է մինչեւ 2027 թվականը $1 միլիարդ ներդնել Աֆրիկայում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW