Վրաստանի Ազգային բանկը ներկայացրել է ֆինտեխ էկոհամակարգի զարգացման ռազմավարությունը

06.11.2024 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Վրաստանի Ազգային բանկը Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել է ֆինտեխ ոլորտի զարգացման ռազմավարությունը։

Ռազմավարության նպատակն է ստեղծել ինտեգրված էկոհամակարգ, որը կհեշտացնի պետական եւ մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությունը ազգային եւ միջազգային մակարդակներում:

Ռազմավարության հիմնական ուղղությունները ներառում են շուկայի նոր մասնակիցների համար խոչընդոտների նվազեցումը եւ ֆինանսական ենթակառուցվածքի արդիականացումը։

Քայլեր են նախատեսվում նաեւ բաց ֆինանսների, CBDC-ի գործարկման եւ ակնթարթային վճարումների համակարգի ներդրման համար:

Ռազմավարության հիմնական առաջնահերթություններն են.

• կարգավորող հսկողության ներքո նորարարությունների խթանումը` ֆինանսական հատվածը նոր տեխնոլոգիաներին հարմարեցնելու համար;

• նոր տեխնոլոգիաների փորձարկման եւ բլոկչեյնի միջոցով ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման հարթակի ստեղծում;

• միջազգային համագործակցության զարգացում, ներառյալ մասնակցությունը mBridge նախագծին, որն ուղղված է մեծածախ CBDC-ների միջոցով առեւտրային կապերի ամրապնդմանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 12754

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW