Accenture-ը ներդրում է կատարել Emtech-ում՝ ֆինտեխ լուծումներն ամրապնդելու համար

11.09.2024 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Accenture-ը ներդրումներ է կատարել ֆինտեխ ստարտափ Emtech-ում, որը ծրագրային ապահովում է մշակում կենտրոնական բանկերի եւ ֆինտեխ ընկերությունների համար։

Accenture-ը նախատեսում է ինտեգրել Emtech պրոդուկտները իր հիմնական բանկային ծառայությունների մեջ:

Emtech-ը հիմնադրվել է 2019 թվականին եւ սպասարկում է յոթ կենտրոնական բանկերի (Գանա, Նիգերիա, Գվինեա, Լիբերիա, Սիերա Լեոնե, Գամբիա եւ Բահամյան կղզիներ):

Ընկերությունը նաեւ մշակել է Կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) հայեցակարգ Հայիթիի բանկի համար:

Emtech-ում Accenture-ի իրականացված ներդրման չափը չի բացահայտվում:

CBDC-ի ներդրման հարցերում Accenture-ը համագործակցել է Կանադայի բանկի, Սինգապուրի դրամավարկային մարմնի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ շվեդական Riksbank-ի հետ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12505

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW