Allianz-ը գործարկել է Allyz Cyber Care լուծումը

10.07.2024 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Allianz Partners-ը գործարկել է Allyz Cyber Care լուծումը՝ հաճախորդներին կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար:

Այս քայլը թելադրված է կիբերհանցագործության աճող սպառնալիքնորով, ինչը, ըստ Allianz Global Risk Barometer-ի, դարձել է թիվ մեկ խնդիրը ձեռնարկությունների եւ անհատ հաճախորդների համար:

Նոր լուծումը համատեղում է կանխարգելիչ անվտանգության ծառայությունները, աջակցությունը եւ ապահովագրական առավելությունները: Allyz Cyber Care լուծումը տրամադրում է մասնավոր VPN, անվտանգ բրաուզինգ, հակավիրուսային պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն, գաղտնաբառերի պահպանում եւ ծնողական վերահսկողություն:

Ապահովագրական բաղադրիչը ծածկում է առցանց բանկինգի խարդախության եւ առցանց գնումների հետ կապված առաքման ու վերադարձի հետ կապված դրամական վնասները: Գործում է նաեւ վնասված սարքերի տվյալների վերականգնման ծառայությունը:

Allyz Cyber Care-ը ներկայում հասանելի է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Նիդեռլանդներում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW