EBA-ն «ներկառուցված ֆինանսների» մասին ուղեցույց է հրապարակել

20.06.2024 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#EBA
Եվրոպական բանկային ասոցիացիան (EBA) զեկույց է հրապարակել «ներկառուցված ֆինանսների» հնարավորությունների մասին։

Զեկույցում ներկայացված է այս նորարարական ֆինանսական միտման մեխանիզմների խորը ուսումնասիրությունը: Ներկայացված են հավանական կիրառության դեպքերը եւ համագործակցության ռազմավարությունները ֆինանսական հաստատությունների համար:

«Ներկառուցված ֆինանսները» դիտարկվում են որպես ֆինանսական ծառայությունների ապագայի առանցքային տարր՝ համադրելով բանկային եւ տեխնոլոգիական ծառայություններն սպառողների ավելի լայն փորձի հետ:

EBA-ի զեկույցում ներկայացվում է, թե ինչպես այդ ինտեգրումը կարող է հավելյալ արժեք ստեղծել ֆինանսական հաստատությունների համար՝ նոր հնարավորություններ բացելով հաճախորդների ներգրավման եւ եկամուտներ ստեղծելու համար:

Ամբողջական զեկույցը հասանելի է միայն EBA-ի անդամներին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11061

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW