Mastercard-ը կաջակցի Աֆրիկայում բջջային փողի էկոհամակարգի զարգացմանը

05.03.2024 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard
Mastercard-ը եւ MTN Group Fintech-ը (Աֆրիկայի խոշորագույն բջջային օպերատորի թվային ֆինանսական ծառայությունների ստորաբաժանումը) հայտարարել են համագործակցության մասին՝ մայրցամաքում շարժական փողի էկոհամակարգի զարգացումը արագացնելու նպատակով:

Mastercard-ի տեխնոլոգիաները կօգտագործվեն Աֆրիկայի խոշորագույն ֆինտեխ հարթակը դառնալու MTN-ի հավակնություններին աջակցելու համար:

Mastercard-ն իր լուծումները կինտեգրի MTN Group Fintech ցանցում, որն ունի 290 միլիոն բաժանորդ եւ ամսական 60 միլիոն ակտիվ Mobile Money (MoMo) դրամապանակ:

Mastercard-ը, մասնավորապես, MoMo-ի օգտատերերի համար կթողարկի կանխավճարային վիրտուալ քարտ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9411

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW