Revolut-ը գործարկել է Robo-Advisor ծառայությունը

24.02.2024 | 08:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը գործարկել է Robo-Advisor ծառայությունը Իռլանդիայում:

Ընկերությունը նշել է, որ Robo-Advisor-ի նպատակն է բավարարել աճող պահանջարկը մատչելի ներդրումային տարբերակների հանդեպ։

Սկսնակ ներդրողների համար ներդրումների ուսումնասիրությունն ու կառավարումը ժամանակատար եւ բարդ գործընթաց է, եւ նոր ծառայությունը նախատեսված է ներդրումային գործընթացն ավտոմատացնելու համար: Պատասխանելով մի շարք հարցերի՝ հաճախորդներն իրենց համար ստեղծում են դիվերսիֆիկացված եւ իրենց կարիքներին հարմարեցված պորտֆել: Այնուհետև այն կառավարվում է ավտոմատ կերպով՝ հաճախորդի ֆինանսական նպատակների եւ ռիսկի դիմելու պատրաստակամության հիման վրա:

Robo-Advisor-ին հասանելիություն ստանալու համար նվազագույն ներդրումը կազմում է 100 եվրո, իսկ տարեկան կառավարման վճարը՝ պորտֆելի արժեքի 0,75%:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW