2023 թվականին Մեծ Բրիտանիայում ֆինտեխ ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $12,3 միլիարդ, ինչը 34%-ով պակաս է 2022 թվականի համեմատ:KPMG ընկերության Pulse of Fintech զեկույցում նշվում է, որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշությունը եւ բարձր տոկոսադրույքները ստիպել են ֆինտեխ ներդրողներին խնայել իրենց միջոցները 2023 թվականի մեծ մասի ընթացքում:Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ոլորտում ներդրումների ծավալները 2023 թվականին ամենացածրն էին 2020 թվականից ի վեր։«Համաշխարհային մարտահրավերների փոթորիկը 2023 թվականը դարձրեց աներեւակայելի դժվար տարի Մեծ Բրիտանիայի ֆինտեխ շուկայի համար: Թեեւ լավ գործարքներ էին սպասվում, ֆինտեխ ներդրողները սկսեցին առավել մանրակրկիտ ուսումնասիրել դրանք՝ հատուկ ուշադրություն դարձնելով բիզնես մոդելների կենսունակությանը եւ շահութաբերությանը: Չնայած ներդրումների ծավալների անկմանը, Մեծ Բրիտանիան մնում է ֆինտեխ նորարարության եվրոպական մայրաքաղաքը, ընդ որում բրիտանական ֆինտեխ ընկերությունները ավելի շատ ֆինանսավորում են հավաքագրում, քան Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Կանադայի ընկերությունները միասին վերցրած:Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի ֆինտեխ հատվածում 2024 թվականի առաջին կիսամյակում ներդրումները կմնան համեմատաբար ցածր մակարդակի վրա, թեեւ դրանք, ամենայն հավանականությամբ, կավելանան տոկոսադրույքների նվազեցմանը զուգահեռ, ինչը տեղի կունենա III/IV եռամսյակներում», - ասել է KPMG UK-ի բանկային եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում հաճախորդների հետ աշխատանքի գծով ավագ գործընկեր Ջոն Հոլսվորթը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8019