Համաձայն NTT Data-ի նոր գլոբալ հետազոտության՝ բանկերի տնօրենների խորհուրդների 91%-ը կողմ է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ներդրմանը:«Թվային հորիզոն. բանկերի անցումը մեյնֆրեյմներից դեպի ԱԲ-ի կողմից կառավարվող ամպային ենթակառուցվածք» զեկույցի հեղինակները զրուցել են համաշխարհային բանկերի 650 ներկայացուցիչների հետ:Բանկերի 45%-ն արդեն ինտեգրել է գեներատիվ ԱԲ տեխնոլոգիան իրենց գործառնություններում, իսկ 30%-ն ուսումնասիրում է դրա ներուժը:NTT DATA-ի հետազոտությունն ազդարարում է բանկային ոլորտում պարադիգմային փոփոխությունը, երբ գեներատիվ ԱԲ-ի ինտեգրումը կարող է վերջ դնել մեյնֆրեյմների (խոշոր սերվերների) երկարատեւ գերիշխանությանը:NTT DATA Group-ի տնօրեն եւ ավագ գործադիր փոխնախագահ Կազ Նիշիհատան այսպես է մեկնաբանել զեկույցը.«Բանկերը զարգանում են ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ մշակութային առումով։ Արհեստական բանականության եւ ամպային տեխնոլոգիաների արագ ներդրումը փոխում է բիզնես մոդելները եւ բանկերին դրդում ավելի լավ հասկանալ հաճախորդների կարիքները եւ, որպես արդյունք, ավելի արագ եւ անվտանգ ծառայություններ մատուցել»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 7082